f
s
f

Lorem ipsum dolor sit amet, consectetuer adipis cing elit. Aenean commodo ligula eget dolor. Aenean massa. Cum sociis theme natoque

TOP
d

Քաղցր Մուշ և Աղթամար. տուր դեպի Անի, Կարս, Վան, Մուշ, Էրզրում (4 օր)

Քաղցր Մուշ և Աղթամար. տուր դեպի Անի, Կարս, Վան, Մուշ, Էրզրում (4 օր)

(35 FB կարծիք)

Տուրի տեւողություն
4 օր, 3 գիշեր


Համառոտ նկարագրություն
Ճանաչե՛ք գեղեցիկ Էրգիրը, այցելե՛ք Արևմտյան Հայաստանի նշանավոր վայրեր և հուշարձաններ այս հատուկ տուրի ընթացքում. փառահեղ Անի և Կարս, առասպելական Վանա լիճ և Աղթամար կղզի: Տեսե՛ք հսկա Արարատ, հպարտ Սիփան և սառած Թոնդրակ, անառիկ Դարոյնք, ձայնեղ Բերկրիի ջրվեժ: Զգացե՛ք պատմական հայրենիքի շունչն առասպելական Եփրատ-Արածանիի Սուլուխի վրա, անուշ Մշո դաշտում, զով Բինգյոլում, մռայլ Էրզրումում և կանաչ Սարիղամիշում... Բացահայտեք այս տեղանունների արժեքը մեզ համար:

21 հնս. 2019 
 ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է (տեղեր դեռ կան) 
Արեւմտյան Հայաստան
եւ Կիլիկիա 
  • Արժեքը ներառում է
    ա) գիշերակաց որակյալ հյուրանոցում 3* և 4*(երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով),
    բ) հարմարավետ տրանսպորտ` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
    գ) երկու անգամյա սնունդ` նախաճաշ եւ ուշ ճաշ (Վանում՝ Վանա տառեխ),
    դ) պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր,
    ե) ճանապարհային բժշկական ապահովագրություն (travel insurance),
    զ) խումբն ուղեկցող թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն:
  • Հյուրանոցներ
    Բայազետ / Վան
    Մուշ
    Սարիղամիշ / Կարս

Ուղևորության ծրագիր.

Օր 1

Երեւանից ճանապարհ դեպի մայրաքաղաք Անի

  • Անիի պարիսպներ, շենքեր և եկեղեցիներ
  • Մայր Տաճար - Սուրբ Փրկիչ - Առաքելոց - Տիգրան Հոնենց - Գագիկաշեն
  • Իգդիր. Արարատի տեսարան
  • Բայազետ. Դարոյնքի բերդ և Իսհակ փաշայի պալատ
Վաղ առավոտյան Երևանից կուղևորվենք դեպի Բավրա` հայ-վրացական սահման: Կանցնենք Գյումրիով, ապա կհատենք սահմանը և կմտնենք Ջավախք: Կշարունակենք ճանապարհը դեպի վրաց-թուրքական սահման: Հատելով սահմանը` կճանապարհվենք դեպի Անի: Աառասպելական Անին 9-11-րդ դարերի Հայոց թագավորության հզոր մայրաքաղաքն էր, որն անվանում էին “հազար ու մի եկեղեցիների քաղաք”: Շրջելով Անիում կտեսնենք միջնադարյան զորեղ պարիսպներ և աշտարակներ, փողոցներ, շքեղ տաճարներ. Մայր Տաճար, Սբ. Ամենափրկիչ, Տիգրան Հոնենց, Գագիկաշեն, Սբ. Առաքելոց, որոնք հազարամյակ անց կանգուն են մնացել: Անիից դուրս գալով կանցնենք Իգիդիրը, կշարունակենք ճանապարհը դեպի Բայազետ, ուր կտեսնենք Արշակունյաց Դարոյնք անառիկ ամրոցը (1-5-րդ դդ.): Այն ժամանակին ծառայել է որպես հարստության գանձարան և թագավորական ընտանիքի ապաստարան: Կտեսնենք նաև Իսհակ փաշայի շքեղ պալատ (17-18-րդ դդ.). մի համալիր, ուր միահյուսված են պարսկական, արաբական և հայկական ճարտարապետական ոճերը: Գիշերակաց Բայազետում:մանրամասներ
Օր 2

Մայրամուտը Վանա լճի ափին

  • Վանա լիճ և քաղաք
  • Աղթամար կղզի
  • Վանի բերդ
  • Մհերի դուռ
  • Տավրոսի լեռներ
  • Բերկրիի ջրվեժ
Բայազետից կբացվի Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ (հարավային) կողմից: Բայազետից դուրս գալով և անցնելով Թոնդրակի լեռնանցքը (Ծաղկանց լեռները)` կհայտնվենք Վասպուրական աշխարհում: Ճանապարհին կանգ կառնենք և կհանգստանանք գեղատեսիլ Բերկրիի ջրվեժի մոտ, ապա կուղևորվենք դեպի Վան: Վան քաղաքի միջով անցնելիս կանգ կառնենք Սասնա Ծռեր էպոսի Փոքր Մհերի ժայռափոր դռան մոտ: Վանում կայցելենք Տուշպա/Վան բերդ (9-րդ դար մ.թ.ա.), ուր պահպանվել են Սարդուրի և Երևանը հիմնող Արգիշտի արքաների տպավորիչ սեպագրերը և դամբարանը:
Ապա կմեկնենք Ոստան-Գեվաշի մոտ գտնվող նավամատույց և կնավարկենք Աղթամար` փիրուզե լճում մի գեղեցիկ կղզի, ուր գտնվում է իր նմանը չունեցող Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Սուրբ Խաչը համարվում է միջնադարյան հայ և համաշխարհային հոգևոր ճարտարապետության գլուխգործոց, այն պատված է Աստվածաշնչյան թեմաներին նվիրված հրաշալի որմնաքանդակներով, իսկ ներսի կողմից` գեղեցիկ որմնանկարներով: 2010 թվականից Խաչվերաց տոնից առաջ այստեղ Սուրբ Պատարագ է մատուցվում` մեկ դար անց Արևմտյան Հայաստանում:
Աղթամարում կհանգստանանք և կվայելենք Վանա լճում լողալու հաճույքը: Կհամտեսենք հայտնի Վանա տառեխը, որը լճում ապրող միակ տեսակի ձուկն է: Ապա կանցնենք Տավրոսի լեռները, Դատվան քաղաքը, Նեմրութ լեռան ստորոտը և կհայտնվենք Մուշում: Գիշերակաց Մուշի հյուրանոցում:մանրամասներ
Օր 3

Մշո դաշտից դեպի Էրզրում և Սարիղամիշ

  • Մուշ քաղաք և Մշո դաշտ
  • Հին Մուշի Սբ. Մարինե եկեղեցի
  • Մշո Սուլթան Սբ. Կարապետ
  • Արածանի (Արևելյան Եփրատ) գետ
  • Սուլուխի կամուրջ
  • Բինգյոլի լեռներ
  • Էրզրում-Կարին քաղաք
  • Թեոդուպոլիս բերդ
  • Սանասարյան վարժարանի շենք
  • Բասենի հովիտ
  • Հովվի կամուրջ
  • Արաքսի խառնարան
Առավոտյան կայցելենք Մուշի հին թաղամասի Սբ. Մարիամ եկեղեցու կիսավերակը, որտեղից երևում է հայկական գերեզմանոցը, ուր գտնվում էր նաև Գևորգ Չաուշի գերեզմանը: Ապա կմոտենանք Եփրատ-Արածանի գետին, ուր կտեսնենք հայտնի Սուլուխի կամուրջը: Կանցնենք Մշո դաշտով և կբարձրանանք Հավատամքի լեռներ, ուր գտնվում են անմոռանալի տպավորություն թողող Մշո Սուլթան Սբ. Կարապետ վանքի ավերակները: Մշո դաշտից կուղևորվենք դեպի հյուսիս՝ Բարձր Հայք: Կանցնենք Վարդո ավանը, Սեդանսարի, Բինգյոլի և Այծպտկունքի լեռները և կիջնենք Էրզրում: Շրջելով Էրզրումում, որն է պատմական Կարին, կտեսնենք Թեոդուպոլիս ամրոցը, Սանասարյան վարժարանի շենքը, Չիֆթե Մինարե մեդրեսեն: Էրզրումից կշարժվենք դեպի Բասեն քաղաք, ճանապարհից ոչ հեռու կտեսնենք Բասենի բերդը: Կանցնենք այն և կանգ կառնենք գեղեցիկ Հովվի կամրջի մոտ, ուր խառնվում են Արաքս և Մուրց գետերը: Ապա Արաքսի հոսանքով և Կարմիր Փորակի լեռներով կճանապարհվենք դեպի Սարիղամիշ: Գիշերակաց հյուրանոցում Սարիղամիշում կամ Կարսում:մանրամասներ
Օր 4

Ողջո՜ւյն Կարս...

  • Սարիղամիշ
  • Կարս քաղաք և Կարսի բերդ
  • Վարդանի կամուրջ
  • Չարենցի տան ավերակներ
  • Կարսի Սբ. Առաքելոց եկեղեցի
  • Կարսի Սբ. Նշան եկեղեցու ավերակներ
Կըմբոշխնենք Սարիղամիշի անտառների անկրկնելի օդն ու զովությունը: Կարսում կտեսնենք 19-20-րդ դդ. հայերի կառուցած գեղեցիկ շենքերը, որ դեռևս կանգուն են, Կարսի զորեղ բերդը՝ Բագրատունիների թագավորանիստը, միջնադարյան Վարդանի կամուրջը, Եղիշե Չարենցի տան ավերակները, տպավորիչ Սբ. Առաքելոց եկեղեցին (10-րդ դար): Այստեղից կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման: Վրաստան կմտնենք, կանցնենք Ջավախքով և կհատենք վրաց-հայկական սահմանը: Երեկոյան կժամանենք Երևան:մանրամասներ

Չվացուցակ

ՍկիզբԱվարտԳինՍտատուս
21 հնս. 201924 հնս. 2019130'000 դրամ 85'000 դրամԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է (տեղեր դեռ կան)
28 հնս. 20191 հլս. 2019130'000 դրամ 85'000 դրամԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է (տեղեր դեռ կան)
5 հլս. 20198 հլս. 2019130'000 դրամ 85'000 դրամԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է (տեղեր դեռ կան)
12 հլս. 201915 հլս. 2019130'000 դրամ 85'000 դրամՀավաքվում է
19 հլս. 201922 հլս. 2019130'000 դրամ 85'000 դրամՀավաքվում է
26 հլս. 201929 հլս. 2019130'000 դրամ 85'000 դրամՀավաքվում է
2 օգստ. 20195 օգստ. 2019130'000 դրամ 85'000 դրամՀավաքվում է
9 օգստ. 201912 օգստ. 2019130'000 դրամ 85'000 դրամՀավաքվում է
16 օգստ. 201919 օգստ. 2019130'000 դրամ 85'000 դրամՀավաքվում է
23 օգստ. 201926 օգստ. 2019130'000 դրամ 85'000 դրամՀավաքվում է
30 օգստ. 20192 սեպտ. 2019130'000 դրամ 85'000 դրամՀավաքվում է
6 սեպտ. 20199 սեպտ. 2019130'000 դրամ 85'000 դրամՀավաքվում է
13 սեպտ. 201916 սեպտ. 2019130'000 դրամ 85'000 դրամՀավաքվում է
20 սեպտ. 201923 սեպտ. 2019130'000 դրամ 85'000 դրամՀավաքվում է
27 սեպտ. 201930 սեպտ. 2019130'000 դրամ 85'000 դրամ
4 հոկտ. 20197 հոկտ. 2019130'000 դրամ 85'000 դրամ
11 հոկտ. 201914 հոկտ. 2019130'000 դրամ 85'000 դրամ
18 հոկտ. 201921 հոկտ. 2019130'000 դրամ 85'000 դրամ
25 հոկտ. 201928 հոկտ. 2019130'000 դրամ 85'000 դրամ
1 նոյ. 20194 նոյ. 2019130'000 դրամ 85'000 դրամ
8 նոյ. 201911 նոյ. 2019130'000 դրամ 85'000 դրամ
15 նոյ. 201918 նոյ. 2019130'000 դրամ 85'000 դրամ
22 նոյ. 201925 նոյ. 2019130'000 դրամ 85'000 դրամ
29 նոյ. 20192 դեկտ. 2019130'000 դրամ 85'000 դրամ

Տուրի երթուղի



Մեծացնել տուրի քարտեզը


Այսպես են անցնում մեր տուրերը :)

Դիտեք տուրերի տեսանյութերը

ajspes_en_ancnum_mer_turery_bottom

Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը




































Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2019 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: