Տուրի տեւողություն
5 օր, 4 գիշեր
5 օր, 4 գիշեր
Համառոտ նկարագրություն
Երվանդունի ծագումով Անտիոքոս արքան՝ Տիգրան Մեծի ենթական, նույն երազանքն ուներ, ինչ մայրական կողմից իր նախնի Ալեքսանդր Մակեդոնացին՝ միավորել Արևելքի և Արևմուտքի ժողովուրդները և մշակույթները. ✔️ Կոմմագենե թագավորությունում նա իրականացրեց այս երազանքը և անմահացրեց իրեն Արամազդի, Անահիտի և Վահագնի կողքին: ✔️ Մշո դաշտն արևելքից պատսպարող առասպելական Նեմրութ հրաբուխը հայտնի է իր լճերով և լեգենդներով, որոնցից մեկի համաձայն՝ այստեղ էր գտնվում հսկաներից ⚡️ Նեմրութ-Բելի գահը: Երթուղու մեջ են իհարկե Աղթամար կղզին և ✔️ Տիգրանակերտ, Վան, Բայազետ, Անի, Կարս քաղաքները:
✅ Մեր պատմական տարածքներում Նարեկավանք Տուրն ունի ամենից վստահելի, երկարատև և ամուր կապեր տեղի գործընկերների հետ: Դեպի Նեմրութ պանթեոն Նարեկավանքը տուրեր է իրականացրել դեռևս 2008 թվականից: Ճամփորդե՛ք պատմա-մշակութային ուղևորությունների ոլորտում ամենափորձառու ընկերության, ամենակիրթ և հոգատար գիդերի հետ:
-
Արժեքը ներառում է
ա) գիշերակաց որակյալ հյուրանոցում (երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով),բ) հարմարավետ տրանսպորտ` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,գ) երկու անգամյա սնունդ` նախաճաշ եւ ուշ ճաշ (Վանում՝ Վանա տառեխ),դ) պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր,ե) ճանապարհային բժշկական ապահովագրություն (travel insurance),զ) խումբն ուղեկցող թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն: -
Հյուրանոցներ
ՄուշՆեմրութԴատվան կամ ՎանԲայազետ կամ Կարս
Ուղևորության ծրագիր.
- Շրջայց Կարս քաղաքում ◻️
- Կարսի բերդ ◻️
- Առաքելոց եկեղեցի◻️
- Վարդանի կամուրջ◻️
- Բասենի դաշտ ◻️
- Հովվի կամուրջ ◻️
- Մուշ քաղաք ◻️
☀️ Վաղ առավոտյան Երևանից շարժվում ենք դեպի հայ-վրացական սահման: Պատմական Ջավախքի տարածքում կարճ կանգառից հետո կշարունակեք ճանապարհը դեպի վրաց-թուրքական սահման: Կհատենք սահմանը՝ հայտնվելով Արդահանի մարզում ու ալիքոտ ☘️ Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լճի ափով ճանապարհը մեզ կհասցնի Բագրատունյաց մայրաքաղաք Կարս: Կարսում կշրջենք միասին՝ տեսնելով հռչակավոր Կարուց բերդը, Եղիշե Չարենցի տան ավերակները, 10-րդ դարում կառուցված Առաքելոց եկեղեցին և քաղաքի՝ յուրօրինակ ճարտարապետությամբ կառուցված շենքերն ու շինությունները: Հրաժեշտ տալով Կարսին՝
Բասենի դաշտով կշարունակենք ճանապարհը դեպի ☘️ Մուշ: Մինչև Մշո դաշտ հասնելը՝ կկանգնենք Արաքս և Մուրց գետերի խառնարանի վրա կառուցված Հովվի կամրջի մոտ: Գիշերակաց Մուշում:ավելի մանրամասն տե՛ս
- Մուշ ◻️
- Սուլուխի կամուրջ ◻️
- Արածանի գետ ◻️
- Սասունի լեռներ, Տիգրիս գետ ◻️
- Դիարբեքիր. Սուրբ Կիրակոս գործող եկեղեցի ◻️
- Եփրատ գետ ◻️
☘️ Առավոտյան շրջայց կկատարենք պատմությամբ հարուստ Մուշի հայկական թաղամասում՝ տեսնելով Սուրբ Մարինե եկեղեցու կիսաավերակը: Հրաժեշտ կտանք Մուշին, ու Մշո դաշտով ճանապարհը կհասցնի մեզ ջրառատ Արածանի գետի ափ, որտեղ դեռևս կանգուն է 9-րդ դարին թվագրվող պատմական Սուլուխի կամուրջը: Մի փոքր հանգստանալուց հետո ճանապարհը մեզ կհասցնի Տիգրիսի ափին կառուցված Դիարաբեքիր-Ամիդ քաղաք, որտեղ կտեսնենք ինչպես քաղաքի պարիսպները, այնպես էլ քաղաքի հայկական հետքերից մեկը՝ ⛪️ Սուրբ Կիրակոս եկեղեցին: Երեկոյան կհասնենք Նեմրութ: Գիշերակաց հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
- Նեմրութ լեռան պանթեոն (UNESCO) ◻️
- Տիգրանակերտ ◻️
- Բաթմանի կամուրջ◻️
- Բիթլիս քաղաք և բերդ ◻️
- Գիշերակաց Դատվանի կամ Վանի հյուրանոցում ◻️
Վաղ առավոտյան կբարձրանանք Նեմրութ լեռան պանթեոն, որտեղ կանգնեցված են ⚡️ Արամազդի, Անահիտի, Վահագնի և Միհրի հսկա արձանները: Ապա կշարունակենք ճանապարհը դեպի Տիգրան Մեծի կառուցած ☀️ Տիգրանակերտ քաղաք, որտեղ դեռ կանգուն է պարիսպների մի փոքր մասը: Ապա կհասնենք ☘️ Բիթլիս և կտեսնենք հայտնի բերդը: Գիշերակաց Դատվանի կամ Վանի հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
- Նեմրութ-Սարակն լեռ ◻️
- Վանա լիճ. Աղթամար կղզի և Սուրբ Խաչ եկեղեցի ◻️
- Վանա բերդ, կատուների բուծարան◻️
- Բերկրիի ջրվեժ ◻️
✨ Բարձրանում ենք առասպելական Նեմրութ հրաբուխ. այստեղ է Նեմրութի չտեսնված կրատերային լիճը՝ մեծությամբ 2-րդն աշխարհում: Ժամանակին այս վայրը թաքստոց է եղել շատ հայ ֆիդայիների համար: Ապա շարժվում ենք նավարկելու ☘️ Վանա լճով, կտեսնենք Աղթամար կղզին ու ⛪️ Սուրբ Խաչ եկեղեցին, կբարձրանանք Վանի բերդ, կտեսնենք Վանա կատուներին,
ապա կկանգնենք ու կվայելենք Բերկրիի ջրվեժի գեղեցկությունը: Ժամանում և գիշերակաց Բայազետի կամ Կարսի հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
- Մայրաքաղաք Անի◻️
- Անիի Մայր Տաճար◻️
- Սուրբ Փրկիչ, Առաքելոց ◻️
- Տիգրան Հոնենց, Գագիկաշեն եկեղեցիներ ◻️
- Սմբատաշեն և Աշոտաշեն պարիսպներ ◻️
Առավոտյան Բայազետ և Իգդիր քաղաքներով կանցնեք և կհասնենք երբեմնի ծաղկուն ✝️ մայրաքաղաք Անի: Անիի ավերակներում պտույտի ընթացքում կտեսնենք դեռևս կանգուն և կիսաավեր մեկ տասնյակի հասնող եկեղեցիներ ու շինություններ: Պտույտից հետո ☘️ Ծովակն Հյուսիսո լճի ափով կհասնենք թուրք-վրացական սահման: Վերադարձ Երևան:ավելի մանրամասն տե՛ս
Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |
5 | 12 հոկտ. 2024 | 16 հոկտ. 2024 | 132'000 դրամ |
Այսպես են անցնում մեր տուրերը :)
Դիտեք տուրերի տեսանյութեր
որ նկարել ենք տեսարժան վայրերում Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Հայաստանում և Արցախում (Ղարաբաղում), Երուսաղեմում, Իտալիայում, Պրահայում և Վիեննայում:
Մեզ հետ ճամփորդած մարդկանց կարծիքը:
Ավելի շատ կարծիքներ տեսնելու համար այցելե՛ք.
Facebook Reviews
or
Google Reviews