Տուրի տեւողություն
4 օր, 3 գիշեր
4 օր, 3 գիշեր
Համառոտ նկարագրություն
Ծանոթացեք այսօր Իրանում գտնվող մեր մշակութային գոհարներին՝ հռչակավոր Սբ. Ստեփանոսի և Թադեի վանքեր, Ուրմիա և Թավրիզ, Խոյ և Սալմաստ քաղաքներ, Րաֆֆու ծննդավայր Փայաջուկ, զարմանահրաշ Ուրմիա լիճ:
-
Արժեքը ներառում է
ա) գիշերակաց որակյալ հյուրանոցում (երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով),բ) հարմարավետ տրանսպորտ` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,գ) երկու անգամյա սնունդ` նախաճաշ եւ ուշ ճաշ,դ) պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր,ե) ճանապարհային բժշկական ապահովագրություն (travel insurance),զ) խումբն ուղեկցող թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն: -
Հյուրանոցներ
Ջուղա / ՄակուՈւրմիաԹավրիզ
Ուղևորության ծրագիր.
Երևանից ուղևորվում ենք դեպի Զանգեզուր, հասնում Մեղրի և Ագարակ, անցնում հայ-իրանական սահմանը և Արաքսի գեղեցիկ կիրճով ճանապարհվում ենք դեպի Ջուղա: Այցելում ենք Արաքսի աջ ափին գտնվող հռչակավոր, եզակի գեղեցկություն ունեցող Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանքը, որը հանդիսանում է UNESCO համաշխարհային ժառանգության օբյեկտ:
Գիշերակաց հյուրանոցում Ջուղայում/Մակույում:
Առավոտյան անցնում ենք Ավարայրի դաշտի մոտով, ուղեւորվում ենք դեպի Մակու ապա պատմական Սուրբ Թադեի վանք, որը նույնպես եզակի գեղեցկություն ունեցող վայր է և UNESCO-ի օբյեկտ: Այստեղից ուղևորվում ենք դեպի Խոյ և Սալմաստ քաղաքներ, Րաֆֆու ծննդավայր Փայաջուկ գյուղ: Ժամանում Ուրմիա քաղաք, գիշերակաց հյուրանոցում Ուրմիայում:
Շրջայց Ուրմիայում, այցելություն հայկական եկեղեցիներ Ուրմիայում, Գարդեբադ հայկական գյուղում եւ Ռեյհանաբադում: Ապա անցնում ենք հայկական լեռնաշխարհի երբեմնի ամենամեծ և գեղեցիկ Ուրմիա լճի վրայով:
Ժամանում Թավրիզ, այցելություն Ատրպատականի Հայոց Առաջնորդարան, շրջայց Թավրիզում, Երկնագույն մզկիթ, հին շուկա, Արգէ Թավրիզ և այլն: Գիշերակաց հյուրանոցում Թավրիզում
կամ ուղեւորում դեպի հայ-իրանական սահման, սահմանի անցում, ժամանում եւ գիշերակաց հյուրանոցում Մեղրիում/Ագարակում:
Ժամանում Թավրիզ, այցելություն Ատրպատականի Հայոց Առաջնորդարան, շրջայց Թավրիզում, Երկնագույն մզկիթ, հին շուկա, Արգէ Թավրիզ և այլն: Գիշերակաց հյուրանոցում Թավրիզում
կամ ուղեւորում դեպի հայ-իրանական սահման, սահմանի անցում, ժամանում եւ գիշերակաց հյուրանոցում Մեղրիում/Ագարակում:
Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |