Հատուկ առաջարկներ
Նոր երթուղիներ
Արեւմտյան Հայաստան
եւ Կիլիկիա
 
 
2008 թ. սկսած մինչ օրս մեզ հետ ճանապարհորդել են 8447 ուղևոր, որոնցից. ա) Մասնավոր ընկերություններից` 1614, բ) Գիտության և կրթության ոլորտից` 1100, գ) Ուսանողներ` 1065, դ) Բանկային ոլորտ` 359, ե) Թոշակառուներ` 711, զ) Արվեստի ոլորտ` 419, է) Պետական ոլորտ` 547, ը) Տուրիզմ` 359, թ) Առողջապահություն` 335, ժ) Սփյուռք` 1153, ի) Օտարերկրացիներ` 433, լ) Երեխաներ՝ 352:
Կապ
Քաղաքային 56 56 49
Orange 055 56 56 49
Beeline 099 56 56 48
Skype: narekavank
nvtour@gmail.com
Ուղևորության արժեք և պայմաններ

Ուղևորության արժեքը նշված է խմբերի համար* մեկ անձի հաշվարկով սենյանկներում Double (երկու անձ մեկ համարում) տեղավորման պայմանով: Արժեքի մեջ ներառված են. 

ա. որակյալ հյուրանոցներում գիշերակացի ծախսեր,
բ. տրանսպորտային ծախսեր,
գ. երկու կամ երեք անգամյա սնունդ՝ կախված կոնկրետ ուղևորությունից, 
դ. պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր,
ե. ճանապարհային ապահովագրություն (Travel Insurance),
զ. խումբն ուղեկցող թուրքագետ էքսկուրսավարի (խմբավարի) ծառայություն:

Հյուրանոցներում Single (մեկ անձ համարում) ամրագրման դեպքում կկիրառվի արժեքին 10-ից 15 տոկոս հավելավճար (այս պայմանը չի վերաբերվում Հատուկ առաջարկներին, ուր հավելավճարը կարող է ավելի բարձր լինել), կախված կոնկրետ ուղևորությունից:
Մինչև 12 տարեկան երեխաներին` 20 տոկոս զեղջ:

Վիզաներ

Տուրիստական վիզաների ծախսը ներառված չէ ուղևորության արժեքի մեջ: Ստորև նշված երկրների քաղաքացիները վիզա են ստանում անմիջապես սահմանին (բացառությամբ Իրանի վիզայի):

Գործող ժամկետով և պատշաճ վիճակում (ոչ հնամաշ, չպատռված և այլն) անձնագիր ներկայացնելու պարագայում վիզա ստանալու հետ որևէ խնդիր չի առաջանում:

Հայաստանի վիզա
առանց վիզայի Ռուսաստանի և Եվրոպական երկրների քաղաքացիների համար, $10` ԱՄՆ և Կանադայի քաղաքացիների համար:

Վրաստանի վիզա
առանց վիզայի Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ, Կանադայի և Եվրոպական երկրների քաղաքացիների համար:

Թուրքիայի վիզա
$15-$25 Հայաստանի քաղաքացիների համար, առանց վիզայի՝ Ռուսաստանի, $20-$30` ԱՄՆ, $0 մինչև $30` Եվրոպական (ըստ կոնկրետ երկրի) և $60-$80` Կանադայի և Ավստրալիայի քաղաքացիների համար:

Իրանի վիզա:
75 Euro Ռուսաստանի, ԱՄՆ և Եվրոպական երկրների քաղաքացիների համար: 15 Euro Հայաստանի քաղաքացիների համար:

Ռուսաստանի, ԱՄՆ և Եվրոպական երկրների քաղաքացիները պետք է նախապես դիմեն մեզ, որպեսզի մենք միջնորդենք Իրանի հյուպատոսությունում Հայաստանում: Իրանի վիզա ստանալը կարող է տևել 2-ից 30 օր:

Նարեկավանք Տուրը շրջագայության մասնակիցներին նախապես կտրամադրի անհրաժեշտ տեղեկություններ վիզաների ձևակերպման և ստացման կարգի մասին: Ուղևորության ծրագրում ընդգրկված ցանկացած երկրի համար վիզայի մերժում ստանալու դեպքում ուղևորներին կվերադարձվի ուղևորության համար վճարված գումարը:


Տրանսպորտ

Հարմարավետ ավտոբուս և կամ միկրոավտոբուսներ` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով:


Այլ պայմաններ

Կանխավճարը կազմում է 30-50 տոկոս հիմնական արժեքից և վճարվում է ուղևորության մեկնման ժամկետից մինչև 30 օր առաջ:
Ծրագրում ներառված քաղաքների և տեսարժան վայրերի այցելության հերթականությունը և ժամկետները կարող են փոփոխվել կոնկրետ տուրի յուրահատկություններից ելնելով, այսուհանդերձ, տեսարժան վայրերից և ոչ մեկը ծրագրից դուրս չի թողնվի (բացառությամբ այն դեպքերի, երբ այցելությունը հնարավոր չի լինի օբյեկտիվ պատճառների հետևանքով): Կախված կոնկրետ ուղևորության պայմաններից գիշերակացի համար նախատեսված հյուրանոցները կարող են փոխարինվել համարժեք կամ ավելի բարձր կարգի հյուրանոցներով:


*

Խմբերը պետք է բաղկացաց լինեն առնվազն 9 հոգուց (այս պայմանը չի վերաբերվում Հատուկ առաջարկներին):

Խնդրում ենք զանգահարել կամ email-ով կապնվել մեզ հետ իմանալու համար, թե քանի զբոսաշրջիկ է ամրագրել ուղևորությունը կոնկրետ օրվա համար:

Եթե ուղևորության օրը խմբի կազմում լինեն վերոհիշյալ մինիմալ քանակից քիչ ուղևոր, նրանց կառաջարկվի այլընտրանք մեկնել ցուցակագրված հաջորդող որևէ օր:

Այլապես, մեկնումը երաշխավորելու համար կկիրառվի հիմնական արժեքին հետևյալ հավելավճարների ցանկը.


8 ուղևոր => +5-10 տոկոս
7 ուղևոր => +10-20 տոկոս
6 ուղևոր => +20-40 տոկոս
5 ուղևոր => +40-60 տոկոս
4 ուղևոր => +60-80 տոկոս
3 ուղևոր => +80-120 տոկոս
2 ուղևոր => +150-200 տոկոս
1 ուղևոր => +350-450 տոկոս

Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2017 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: