Տուրի տեւողություն
11 օր, 10 գիշեր
11 օր, 10 գիշեր
Համառոտ նկարագրություն
Ամբողջ Պատմական Հայաստանը ներառող այս եզակի Ճանապարհորդության ընթացքում բացի Կարսից, Անիից, Վանից և Մուշից դուք կտեսնեք նաև մեծ Նեմրութ լեռը Եփրատ գետի մոտ, ուր կանգնած են հսկայական հայ հեթանոսական աստվածների արձաններ (ՅՈւՆԵՍԿՈ-ի օբեկտ), Հայոց արքայից-արքայության Տիգրանակերտ մայրաքաղաքը, Ուրֆա, Այթապ և Մարաշ գեղեցիկ քաղաքները: Կայցելեք հետաքրքիր վայրեր. այն տեղը, ուր Բաբելոնի արքա Նիմրոդը (Նեբրովթ-Բելը) խարույկի մեջ գցեց Աբրահամին, սակայն Աստված կրակը վերածեց ջրի, իսկ ածուխները` ձկների: Կտեսնեք հնագույն ազգերի` ասորիների, ուրարտացիների և հռոմեացիների ստեղծած հուշարձաններ, առաջին քրիստոնյաների եկեղեցիներ, վայրեր, ուր ծնվել և քարոզել են Պետրոս և Պողոս Առաքյալները, ուր հանդիպել են Կլեոպատրան և Մարկոս Անտոնիոսը, ուր Ալեքսանդր Մակեդոնացին ջարդել է Դարեհի հզոր բանակը: Կայցելեք խաչակիրների հիմնած քաղաքներ և բյուզանդական բերդեր, ուր փորագրված են գրեր Կիլիկիո հայոց թագավորների, որոնց տիրապետությունը սփռվում էր Արևելյան Միջերկրականի դաշտերի և Տավրոսյան լեռների երկայնքով:
-
Արժեքը ներառում է
ա) գիշերակաց բարձրակարգ հյուրանոցներում,բ) բարձրորակ, նոր և հարմարավետ տրանսպորտ,գ) օրական լիարժեք 2-անգամյա սնունդ (Վանում՝ Վանա տառեխ),դ) բոլոր մուտքերի և նավարկության տոմսեր,ե) բժշկական ապահովագրություն,զ) երկար տարիների փորձ ունեցող պրոֆեսիոնալ գիդ-թուրքագետի ուղեկցություն: -
Հյուրանոցներ
Սարիղամիշ / ԿարսՎանՄուշԴիարբեքիր / Ուրֆա / ԱյնթապՍիս / ԱդանաԻսկենդերուն / Սամանդաղ / ՄուսալեռՆեմրութ / ԿահթաԷրզրում / Սարիղամիշ
Ուղևորության ծրագիր.
Վանա լիճ և քաղաք, Վանի Տուշպա բերդ, Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի, Բիթլիս քաղաք, Ալեքսանդր Մակեդոնացու օրոք կառուցված բերդավելի մանրամասն տե՛ս
Մուշ քաղաք, Արածանի, Սուլուխի կամուրջ, Մշո “Սուլթան” Սուրբ Կարապետ, Տիգրանակերտ-Դիարբեքիր քաղաք, Սբ. Կիրակոս եկեղեցիավելի մանրամասն տե՛ս
Միջագետք Հայոց, Ուրֆա և Այնթապ քաղաքներ, “սուրբ ձկների” ավազան, Աբրահամի ծննդավայր-քարանձավ, Սբ. Պետրոս և Սբ. Աստվածածին եկեղեցիներավելի մանրամասն տե՛ս
Կիլիկիայի մայրաքաղաք Տարսոն, Սբ.Պողոս եկեղեցի, Կլեոպատրայի դարպաս, Կոռիկոսի ծովային բերդավելի մանրամասն տե՛ս
Սիս մայրաքաղաք, Անարզաբա և Լևոնի բերդեր, հին Ադանա, Հադրիանոսի կամուրջ, հին շուկայի թաղամասավելի մանրամասն տե՛ս
Մուսալեռ` հայկական Վաքըֆ գյուղ, Անտիոք քաղաք, Ալեքսանդրետ (Իսկենդերուն)` Հայոց Ծոց, “Քառասուն մանկանց” եկեղեցիավելի մանրամասն տե՛ս
Նեմրութ լեռ, Երվանդունի Անտիոքոս արքայի դամբարան, հեթանոս աստվածություններ, Մալաթիա քաղաք, Սբ. Երրորդություն եկեղեցի, Խարբերդավելի մանրամասն տե՛ս
Էրզրում քաղաք, բյուզանդական ամրոց, Չիֆթե Մինարե կրոնական դպրոց, Հովվի կամուրջ, Սանասարյան վարժարանավելի մանրամասն տե՛ս
Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |