Տուրի տեւողություն
1 օր
1 օր
Համառոտ նկարագրություն
Հրավիրում ենք անցկացնել հրաշալի և հիշարժան օր, տպավորվել գեղեցիկ բնություն և հարուստ պատմություն ունեցող վայրերով!
-
Արժեքը ներառում է
ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,բ) բանիմաց և հոգատար գիդ-ուղեկցողի ծառայություն,գ) այցելություն նշված բոլոր վայրեր (մուտքավճարները ներառված ՉԵՆ)
Ուղևորության ծրագիր.
Առավոտյան 08:00 շարժվում ենք Երևանից դեպի Խոր Վիրապ: Խոր Վիրապում մոտ 1 ժամ ծանոթանում ենք քրիստոնեական եզակի նմուշ հանդիսացող այդ եկեղեցու պատմությանն ու ճարտարապետությանը և հիանում դեպի Արարատ լեռ բացվող անկրկնելի տեսարանով:
Այնուհետև շարունակում ենք ճանապարհը դեպի Վայոց Ձորի մարզ, որը դեռևս վաղնջական ժամանակներից համարվում է հայկական գինեգործության կենտրոն Վայոց Ձորի մարզում այցելում ենք միջնադարյան Հայատանի անկրնելի ճարտարապետություն ունեցող Նորավանք վանական համալիր, որտեղ գործունեություն է ծավալել հայտնի ճարտարտարապետ Մոմիկը:
Մոտ 1 ժամ հիանալով անզուգական այդ կառույցի գեղեցկությամբ, ծանոթանալով պատմությանն ու ճարտարապետությանը դուրս ենք գալիս Նորավանքից և այցելում Թռչունների քարանձավ կոչվող քարայր, որտեղ գտնվել է աշխարհի ամենահին գինեգործարանը, սպասք, կենցաղային իրեր և մոտ 5500 տարեկան (!) թվագրվող կաշվե կոշիկ:
Ծանոթանալով քարանձավին՝ վերադառնում ենք այսօրվա գինեգործության կենտրոն համարվող Արենի գյուղ, որտեղ տեսնում ենք Մոմիկ ճարտարապետի ևս մի գլուխգործոց համարվող Արենիի Սբ. Աստվածածին Եկեղեցին ⛪️ Արենիում հնարավորություն ենք ունենում ծանոթանալ հազարամյա գինեգործության ավանդույթներին և ըմբոշխնել աստվածային խմիչքի տեսակներից:
Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |