Տուրի տեւողություն
7 օր, 6 գիշեր
7 օր, 6 գիշեր
Համառոտ նկարագրություն
Վառ պահենք մեր պատմական հիշողությունը, ճանաչենք այն հայրենիքն, ուր մեր ժողովուրդն ապրել է հազարավոր տարիներ, և այն փառահեղ մշակույթը, որ թողել է այնտեղ: Այս ուղևորության ընթացքում դուք կհարստանաք անմոռանալի զգացումներով, երբ տեսնեք մեր հսկա Արարատը հակառակ կողմից, զբոսնեք փառավոր Անիի և Կարսի փողոցներով, վայելեք հանգիստը հրաշագեղ Վանա լճի Աղթամար կղզում, զովանաք Նեմրութ սարի վրա, տեսնեք հպարտ Սիփանը և Թոնդրակից բխած հրաբխային լավան, թարմանաք առասպելական Եփրատ-Արածանիի ափին, արթնանաք անուշ Մշո դաշտում, զբոսնեք ժամանակին հայաշատ Էրզրումի կենտրոնով, տպավորվեք հսկա` յոթ-մետրանոց հայկական ամենաբարձր խաչքարերով:

-
Արժեքը ներառում է
ա) գիշերակաց բարձրակարգ 4* և 5* հյուրանոցներում,բ) բարձրորակ, նոր և հարմարավետ տրանսպորտ,գ) օրական լիարժեք 3-անգամյա սնունդ (Վանում՝ Վանա տառեխ),դ) բոլոր մուտքերի և նավարկության տոմսեր,ե) բժշկական ապահովագրություն,զ) երկար տարիների փորձ ունեցող պրոֆեսիոնալ գիդ-թուրքագետի ուղեկցություն: -
Հյուրանոցներ
Սարիղամիշ / ԿարսՎանՄուշ / Էրզրում
Ուղևորության ծրագիր.
Անի մայրաքաղաք, Բայազեդ քաղաք, Դարոյնքի բերդ, Իսհակ փաշայի պալատ, Բերկրիի ջրվեժ ավելի մանրամասն տե՛ս
Վանա լիճ և քաղաք, Վանի Տուշպա բերդ, Վարագավանք, Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի ավելի մանրամասն տե՛ս
Բիթլիս քաղաք, Ալեքսանդր Մակեդոնացու օրոք կառուցված բերդ, Նեմրութ լեռ և լիճ` “Նեբրովթի բանակ” և “Շամիրամի արցունքներ” ավելի մանրամասն տե՛ս
Մուշ քաղաք, Արածանի, Սուլուխի կամուրջ, Մշո “Սուլթան” Սուրբ Կարապետ, Մշո Առաքելոց վանք ավելի մանրամասն տե՛ս
Ապրանից վանք, աշխարհի ամենաբարձր խաչքարեր, Էրզրում քաղաք, բյուզանդական ամրոց, Չիֆթե Մինարե կրոնական դպրոց, Հովվի կամուրջ ավելի մանրամասն տե՛ս
Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |