Տուրի տեւողություն
9 օր, 8 գիշեր ԿԱՄ 8 օր, 7 գիշեր
9 օր, 8 գիշեր ԿԱՄ 8 օր, 7 գիշեր
Համառոտ նկարագրություն
▶️ Եկե՛ք և սիրահարվեք Իսպանիայի և Կատալոնիայի շքեղ մայրաքաղաքներին, վայելեք աննկարագրելի տպավորություններ, գույներ, համեր!
✅ Ճամփորդե՛ք խմբային տուրերի ոլորտում #ամենափորձառու և վստահելի ընկերության հետ #15տարիՁեզհետ
Ծրագրում.
Օր 1, 2, 3, 4 ▶️ #ՄԱԴՐԻԴ
Ամիսներն էլ բավարար չեն Մադրիդի բոլոր տեսարժան վայրերն ուսումնասիրելու համար, սակայն մենք կտեսնենք ամենակարեւորը՝ սիրահարվելով Իսպանիայի ճոխ մայրաքաղաքին, նրա հոյակապ հրապարակներին, պալատներին, տաճարներին, այգիներին:
#Մադրիդի մեր ծրագրում են.
✔️ Պուերտա դել Սոլ (Արևի դարպաս) հրապարակ՝ Իսպանիայի աշխարհագրական կենտրոն,
✔️ Գրան Վիա շքեղ պողոտա,
✔️ Հոյակապ Պլազա Մայոր՝ բարոկկո և նորաձևություն,
✔️ Պալասիո Ռեալ՝ բարոկկո ոճի թագավորական պալատ,
✔️ Պլազա դե Օրիենտե,
✔️ Պլազա դե Էսպանյա,
✔️ Սուրբ Ֆրանցիսկոս Մեծ թագավորական տաճար,
✔️ Ալմուդենա՝ Մադրիդի գլխավոր տաճար,
✔️ Կոլումբոսի հրապարակ և Ամերիկայի բացահայտման այգիներ,
✔️ Ցլամարտի «Լաս Վենտաս» հսկա արենա,
✔️ Պլազա Ցիբելես, որտեղ «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլասերները նշում են իրենց թիմի հաղթանակները,
✔️ Բուեն Ռետիրո ինքնատիպ և շքեղ այգի,
✔️ Պալասիո դե Կրիստալ՝ ապակուց և երկաթից պալատ,
✔️ Սալամանկա թաղամաս՝ շոփինգի թագավորություն:
▶️ ԼՐԱՑՈՒՑԻՉ վճարով ազատ ժամանակ, ըստ ընտրության, կարելի է այցելել.
✔️ #Պրադո թանգարան /
✔️ Նշանավոր #Տոլեդո քաղաք (Մադրիդից 70 կմ), որ հայտնի է իր հզոր և հարուստ տեսարժան վայրերով, այդ թվում "Լույսի Քրիստոս" մզկիթով (999 թ) /
✔️ Սանտյագո Բեռնաբեու՝ #ՌեալՄադրիդ ֆուտբոլային ակումբի լեգենդար մարզադաշտ /
✔️ Թիսսեն-Բորնեմիսզայի թանգարան /
✔️ Թագուհի Սոֆիայի Ժամանակակից արվեստի թանգարան /
✔️ Ցլամարտ Լաս Վենտաս արենայում /
✔️ #Ֆլամենկո պարի երեկո:
Օր 4/5 ▶️ Տրանսֆեր #Մադրիդ_Բարսելոնա արագընթաց գնացքով ~3 ժամ:
Օր 5, 6, 7, 8 ▶️ #ԲԱՐՍԵԼՈՆԱ
Բարսելոնա՝ ճարտարապետական հրաշքների երկիր, բացօթյա թանգարան, որը լի է հանճարների կերտվածքներով, Սալվադոր Դալիի էներգիայով, Անտոնիո Գաուդիի խենթությամբ, ֆուտբոլային կրքով: Այն անպայման կսիրի իր հյուրին և անսահման սիրել կտա իրեն...
#Բարսելոնայի մեր ծրագրում են.
✔️ #Սագրադա_Ֆամիլիա առասպելական տաճար, հանճարեղ ճարտարապետ Անտոնիո Գաուդիի մտքի թռիչք,
✔️ Էշամպլե թաղամաս՝ Բարսելոնայի սիրտ, մոդեռնի ծաղկման դարաշրջան,
✔️ «Կռվախնձոր» հրպարակ՝ ճարտարապետ ոճերի տարասեռության կենտրոն,
✔️ Պասեո դե Գրասիա շքեղ պողոտա,
✔️ Միլա, Բալյո, Ամալյե տներ՝ աննախադեպ ոճ, գույներ և լուծումներ,
✔️ Պլազա դե Էսպանյա հրապարակ,
✔️ Մոնջուիկ հիասքանչ բլուր,
✔️ Երգող շատրվանների անկրկնելի շոու,
✔️ Գոթական թաղամաս՝ քաղաքի հեքիաթային սիրտ,
✔️ Բարսելոնայի Մայր տաճար,
✔️ Համբույրների պատ,
✔️ Թագավորական պալատ,
✔️ Ռամբլա ճեմուղի, միշտ եռացող կենտրոն, հավերժական տոնի մթնոլորտ,
✔️ Բարսելոնայի նավահանգիստ,
✔️ Գուել զբոսայգի՝ արդյունաբերական միջավայրի հակադրություն, Գաուդիի ստեղծած կախարդական մթնոլորտ:
▶️ ԼՐԱՑՈՒՑԻՉ վճարով ազատ ժամանակ, ըստ ընտրության, կարելի է այցելել.
✔️ Սուրբ Սրտի տաճար #Տիբիդաբո լեռան վրա /
✔️ #Մոնսերատ Տիրամոր վանք, XI դար, ժայռերի հետ միաձուլված Կատալոնիայի սիրտ և գլխավոր ուխտատեղի (Բարսելոնայից 60 կմ) /
✔️ Պաբլո Պիկասոյի թանգարան /
✔️ Լեգենդար #ԿամպՆոու՝ Բարսելոնա ֆուտբոլային ակումբի մարզադաշտ, 99000 հանդիսականով մեծությամբ 6-րդը աշխարհում, Բարսելոնա ակումբի թանգարան /
✔️ Իսպանական գյուղ՝ տարբեր նահանգների հին ճարտարապետական ոճեր ու ավանդույթներ /
✔️ Բարսելոնայի հռչակավոր Ակվարիում:
Զանգահարե՛ք.
(099) 56-56-48
(098) 56-56-47
(055) 56-56-49
(010) 56-56-49
©Նարեկավանք Տուր հեղինակային ծրագիր: Հիմնադրվել է 2008 թ. #ամենավստահելի
Մեր մասին գրում են.
facebook.com/Narekavank/reviews/
facebook.com/Narekavank/community/
---
*Տուրի արժեքը նշված է ԱՌԱՆՑ ավիատոմսի:
Իսկ տոմսի արժեքը գոյանում է ըստ կոնկրետ օրվա և ժամի արժեքի, որ փոփոխական է՝ որքան շուտ ամրագրվի, այնքան ավելի մատչելի կլինի:
Որոշ օրերին տուրը հնարավոր է իրականացվի հակառակ ուղղությամբ՝ Հռոմից դեպի Միլան, ծրագիրը մնում է նույնը, ուղղակի հերթականությունն է փոխվում:
---
#ԲարսելոնաևՄադրիդ #ՄադրիդևԲարսելոնա
#Բարսելոնա_Մադրիդ
#ԲարսելոնաՄադրիդ #ՄադրիդԲարսելոնա
#Իսպանիա #Narekavank

-
Արժեքը ներառում է
եվրոպական երկրներ երկար տարիներ խմբեր տանող #կիրթ, #բանիմաց և #հոգատար հայ խմբավարի ուղեկցություն,գիշերակաց 3*/4* բարձրորակ հյուրանոցներում Մադրիդ և Բարսելոնա քաղաքներում՝ նախաճաշով,օդակայան/ից տրանսֆերներ,ԱՆՎՃԱՐ քաղաքային էքսկուրսիաներ ըստ ծրագրի՝ ոտքով և կամ տրանսպորտով (☝️ որևէ մուտքավճար ներառված չէ),Շենգեն վիզայի աջակցություն,ճանապարհային ապահովագրություն:☝️Ուշադրություն. ներառված չեն վիզայի և ուղեբեռի արժեքը:Շենգեն վիզա ստանալու համար պետք է ներկայացվեն մի շարք փաստաթղթեր, այդ թվում` աշխատավայրի տեղեկանք, բանկի քաղվածք և այլն (ցուցակը կտրամադրվի): -
Հյուրանոցներ
Մադրիդ և Բարսելոնա 3* կամ 4*
Ուղևորության ծրագիր.
Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |
9 | 28 մարտ. 2023 | 5 ապր. 2023 | 380'000 դրամ 325'000 դրամ* | կհասցնեն միանալ Շենգեն վիզա ունեցողները |
8 | 13 հնս. 2023 | 20 հնս. 2023 | 380'000 դրամ 325'000 դրամ* | ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է (տեղեր դեռ կան) |