Տուրի տեւողություն
9 օր, 8 գիշեր
9 օր, 8 գիշեր
Համառոտ նկարագրություն
Այցելե՛ք անզուգական Կիլիկիա՝ Արևմտյան Հայաստանի հետ մեկտեղ, հռչակավոր ✔️ Մուսա լեռ, Նեմրութ պանթեոն ✔️ Անահտի, Վահագնի, Արամազդի հսկա արձաններ, Հայոց Միջագետքի գեղեցիկ քաղաքներ ✔️ Այնթապ և Ուրֆա, Պողոս առաքյալի ծննդյան և Լևոն թագավորի օծման վայր Տարսոն: Անցեք այն դարպասով, ուր Կլեոպատրան հանդիպեց Մարկոս Անտոնիոսին, խաչակիրների, ուրարտացիների և բյուզանդացիների ամրոցներով, ուր պահպանվել են Կիլիկիո ✔️ հայոց թագավորների գրերը: Բաց մի թողեք Միջերկրական ծովում և Վանա լճում լողալու հաճույքը:
✅ Մեր պատմական տարածքներում Նարեկավանք Տուրն ունի ամենից վստահելի, երկարատև և ամուր կապեր տեղի գործընկերների հետ: Կիլիկիա տուրեր Նարեկավանքն իրականացնում է 2008 թվականից սկսած: Ճամփորդե՛ք պատմա-մշակութային ուղևորությունների ոլորտում ամենափորձառու ընկերության, ամենակիրթ և հոգատար գիդերի հետ:
![](https://nvtour.am/armt/123j/images/nvtour/day_photo/myddIP1WgUaulUb33yJajBdoGLWLBU.jpg)
-
Արժեքը ներառում է
ա) գիշերակաց 3* և 4* որակյալ հյուրանոցներում (2 հոգի մեկ սենյակում, 1 հոգին՝ հավելավճարով),բ) նոր հարմարավետ տրանսպորտ` միկրոավտոբուս, ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,գ) համեղ ուտեստներով, լիարժեք 2-անգամյա սնունդ՝ նախաճաշ և ընթրիք,դ) տեսարժան վայրերի մուտքի տոմսեր ըստ ծրագրի՝ այդ թվում դեպի Աղթամար և Կոռիկոս նավարկության տոմսեր,ե) ճանապարհային բժշկական ապահովագրություն (Travel Insurance),զ) փորձառու, կրթված, հոգատար գիդի (երկրի, պատմության, լեզուների մասնագետ՝ թուրքագետ) ուղեկցություն: -
Հյուրանոցներ
Էրզրում / ՍարիղամիշՆեմրութ / Սևերեկ / ԱդըյամանԱդանա / Սիս / ԿոռիկոսՄուսալեռ / ԻսկենդերումՄուշՎանԲայազետ / Բերկրի
Ուղևորության ծրագիր.
▶️ Վաղ առավոտյան Երևանից կմեկնենք դեպի Բավրա` հայ-վրացական սահման: Կանցնենք Գյումրիով, ապա կհատենք սահմանը և կմտնենք Ջավախք, պատմական Գուգարք աշխարհի գավառ, որ այժմ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանն է: Շարունակելով ճանապարհը` կհասնենք Նինոծմինդա, նախկինում՝ Բոգդանովկա: Կմեկնենք վրաց-թուրքական սահման, հատելով սահմանը` կանցնենք Արդահանի շրջանի լեռների և Ծովակ լճի մոտով, կժամանենք Կարս:
Կշրջենք քաղաքում, կանցնենք նրա հին փողոցներով, ուր պահպանվել են 19-րդ դարի վերջի ռուս-հայկական ճարտարապետության ոճի բազմաթիվ շենքեր: Կտեսնենք միջնադարյան “Վարդանի” կամուրջը, այն տան փլատակները, ուր ապրել է Եղիշե Չարենցը, տպավորիչ Սբ. Առաքելոց եկեղեցին (10-րդ դար): Կբարձրանանք Կարսի բերդ, որ ժամանակին Հայոց մայրաքաղաքի ամրոցն էր և Բագրատունիների թագավորանիստը` բազմաթիվ պատերազմների լուռ վկան: Կարսից դուրս գալով կմեկնենք դեպի Սարիղամիշ և Էրզրում: Գիշերակացը կլինի Սարիղամիշում կամ Էրզրումում:

- Էրզրում-Կարին, Բյուզանդական ամրոց
- Չիֆթե մինարե և Յաքութիե մեդրեսե
- Սանասարյան վարժարան
- Դիարբեքիր քաղաք, Սբ. Կիրակոս եկեղեցի
▶️ Առավոտյան շրջագայելու ենք Էրզրումում (պատմական Կարին), որը եղել է Արևելյան Անատոլիայի ամենամեծ քաղաքը, ներկայումս հայտնի է ազգայնականության ուժեղ ավանդույթով: Կայցելենք Բյուզանդական Թեոդուպոլիսի ամրոց (5-րդ դար), հայտնի միջնադարյան մեդերներ (աստվածաբանական դպրոցներ) Չիֆթա Մինարեի և Յակուտիյեի քաղաքներում: Կտեսնենք Սանասարյան հայկական վարժարանի 19-րդ դարի շենքը և հայտնի Օսմանյան ճարտարապետ Սինանի (հայկական ծագմամբ) լալա փաշայի մզկիթը:
Էրզրումից մեր ճանապարհը կանցնի պատմական Բարձր Հայք և Ծոփք աշխարհներով: Անցնելով Բյուրակնի/ Բինգյոլի և Գայալախազուտ/ Փալանդյոքենի լեռներով` կհասնենք Դիարբեքիր (պատմական Ամիդ): Այն պատմության ընթացքում բազմազգ քաղաք է եղել, ուր ապրել են հայեր, քրդեր և ասորիներ: Մինչև 1980-ական թվականները տեղի հայ համայնքը դեռ պահպանվում էր, իր գործող եկեղեցիներով: Վերջիններից մենք կայցելենք Սբ. Կիրակոս եկեղեցի (18-րդ դար), որն առանձնանում է իր յուրօրինակ գեղեցկությամբ: Կտեսնենք նաև Դիարբեքիրի հռչակավոր չորսոտանի մինարեն և հին քաղաքի տպավորիչ սև պարիսպները, որ կառուցվել են 5-րդ դարում Բյուզանդիայի Կոստանդինոս կայսեր կողմից: Գիշերակաց Դիարբեքիրից քիչ հեռու գտնվող Սեւերեկ կամ Սիվերեք քաղաքում
ԿԱՄ այստեղից կմեկնենք դեպի Եփրատ, կանցնենք այն՝ վայելելով գետի և շրջապատող բլուրների գեղեցկությունը: Ապա կուղևորվենք դեպի Նեմրութ լեռ` Վերին Միջագետքի ամենաբարձր գագաթ (2206 մ.): Գիշերը կանցկացնենք Նեմրութ լեռան մոտ գտնվող հյուրանոցում:

- Նեմրութ լեռ, Երվանդունի Անտիոքոս արքայի դամբարան
- Հեթանոսական աստվածների հսկայական արձաններ
- Անավարզա և Լևոնի բերդեր
- Սիս մայրաքաղաք
- Մարաշ կամ Հռոմկլա
▶️ Լուսաբացը կդիմավորենք Նեմրութ լեռան գագաթին, որտեղից կբացվի Հայկական լեռնաշխարհի արևմտյան հատվածի` Տավրոսյան լեռների և Եփրատ գետի անմոռանալի տեսարան: Նեմրութի գագաթին է գտնվում Կոմագենի Անտիոքոս I Թեոս արքայի դամբարանը, որը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է: Անտիոքոսը հռչակել էր իրեն Ալեքսանդր Մակեդոնացու և Դարեհ I-ի հետնորդը, նրա տոհմը կապված էր Երվանդունիների հետ: Անտիոքոսին թագադրել էր Տիգրան Մեծ արքայից արքան: Այստեղ մենք կտեսնենք Զևս-Արամազդի, Ապոլոն-Միհրի (Տիրի), Հերակլես-Վահագնի, Անահիտի (Ֆորտունայի) հելլենիստական և հայ հեթանոսական աստվածությունների գահին բազմած յոթ մետրանոց արձանները:
Այստեղից Մարաշ քաղաքով, որը կարելի է համարել Կիլիկիայի դարպասներ, կամ Եփրատի վրա խոյացող հռչակավոր Հռոմկլա ամրոցով կիջնեք Կիլիկիա: Կայցելենք Սիս անառիկ բերդ (12-րդ դար)` Հայոց Կիլիկիայի սիրտն ու հենարանը, թագավորության վերջին տարիներին այն հերոսաբար պաշտպանում էր Լիպարիտ Սպարապետը: Հետո կայցելենք պատմական Անարզաբա/ Անավարզա քաղաքի ավերակներ և գերազանց պահպանված միջնաբերդ: Այն և բյուզանդական, և հայկական Կիլիկիայի մայրաքաղաք էր, ուր մ.թ.ա. 1-ին դարում այցելել էր Հռոմի Օգոստոս կայսրը: Կտեսնենք հին քաղաքի ավերակները և պարիսպը, հրաշալի պահպանված միջնաբերդը, որտեղ դեռ երևում են հայ թագավորների գրերը: Այնուհետև կայցելենք Լևոն թագավորի կառուցած Դաշտային Կիլիկիան պաշտպանող Լևոնի կամ Օձերու բերդ (12-րդ դար), որը գտնվել է Տավրոսյան լեռներից Անթիոք տանող “Մետաքսի ճանապարհի” վրա: Գիշերերակաց Ադանայում կամ Սիսում:

- Հին Ադանա, Հադրիոնոսի կամուրջ, հայկական թաղամաս
- Կիլիկյան մայրաքաղաք Տարսոն, Սուրբ Պողոս եկեղեցի, Կլեոպատրայի դարպասներ
- Կոռիկոսի ծովային բերդ
- Հանգիստ Միջերկրական ծովափին
▶️ Ադանայում պտույտի ժամանակ կտեսնենք Հադրիանոս կայսեր քարե կամուրջը (2-րդ դար)՝ Սարոս գետի վրա, հին թաղամասը, շուկան, հայկական վարժարանը: Ադանայից կմեկնենք Տարսոն/ Տարսուս, որ Պողոս Առաքյալի ծննդավայրն է, Կիլիկիայի մայրաքաղաքը հռոմեացիների օրոք, ապա հայերի, հայ թագավորների օծման վայր: Այստեղ մենք կայցելենք մզկիթի վերածված Սբ. Պողոս եկեղեցի, կտեսնենք Կլեոպատրայի դարպասները, ուր հանդիպել և սիրահարվել են Կլեոպատրան և Մարկոս Անտոնիոսը:
Այնուհետև կուղևորվենք Կոռիկոս - Քըզքալեսի հանգստավայր՝ այցելելու Կորիկոսի հայտնի ծովային ամրոց (12-րդ դար), որը վեր է խոյանում Միջերկրական ծովի փոքրիկ մի կղզու վրա: Այս ամրոցն Օշինյան իշխանների տիրույթն էր, հանդիսանում էր կարևոր միջնադարյան նավահանգիստ, առևտրի կենտրոն Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում: Կորիկոսը նաև հայտնի է իր հրաշալի լողափով, որտեղ մենք կվայելենք հանգիստ, կլողանք Միջերկրական ծովում մինչև ուշ երեկո: Գիշերակաց Կորիկոսում:

- Կիլիկիայի միջով անցնում ենք Հայկական ծոց
- Դեպի Իսկենդերուն, Բեյլան և Անտիոք
- Մուսալեռ / Մուսադաղ, հայկական Վակըֆլի գյուղ
▶️ Մինչև կեսօր կարող ենք հանգստանալ Կոռիկոսի ծովափին: Այնուհետև կուղևորվենք դեպի Հայոց Ծոց, դեպի Մուսալեռ: Կհասնենք Անթաքիա (հին Անտիոք, Սելևկիայի թագավորության մայրաքաղաք մ.թ.ա. 4-2-րդ դդ.): Այստեղից կմեկնենք Թուրքիայում մնացած միակ հայկական գյուղ, որ կոչվում է Վաքըֆլը, որը գտնվում է Մուսալեռի ստորոտին: Վաքըֆում կայցելենք գյուղի եկեղեցի, այն Կիլիկիայում երկու գործող հայկական եկեղեցիներից է, կհանգստանանք եկեղեցու բակում, կծանոթանանք տեղի բնակչության հետ: Վաքըֆլըից կիջնենք Սամանդաղ քաղաք` Միջերկրականի ծովափ կամ կշարունակենք ճանապարհը մինչև Իսքենդերուն: Գիշերը կանցկացնենք ծովից ոչ հեռու գտնվող հյուրանոցում:
▶️ Այսօր կճանապարհվենք Այնթապ (Գազիանթեփ), որը 12-14-րդ դարերում Կիլիկիո հայ իշխանների տիրույթն էր: Այնթապում պահպանվել է խաչակիրների կառուցած բերդը (12-րդ դար): Քաղաքում կտեսնենք Սբ. Եղիա հրաշագեղ տաճարը, որ վերածված է մզկիթի:
Այնթապից կուղևորվենք Եդեսիա-Ուրֆա` պատմական Միջագետք Հայոց կոչվող աշխարհի կենտրոն, ուր Մեսրոպ Մաշտոցը 406 թ. արարել է հայոց գրերը: Ըստ ավանդության` Ուրֆայի մոտ գտնվող մի քարայրում ծնվել է Աբրահամը: Մենք կայցելենք հռչակավոր “սուրբ ձկների” ավազանը, որն, ըստ լեգենդի, մի մեծ կրակ էր, ուր Բաբելոնի արքա Նիմրոդ-Բելը գցել էր Աբրահամին: Կտեսնենք հին քաղաքի բերդը, հայկական և բյուզանդական եկեղեցիներ՝ մզկիթների վերածված: Նրանցից մեկի ջրհորում պահվում էր Քրիստոսի թաշկինակը, որը բժշկել էր հայոց թագավոր Աբգարին:
Ուրֆայից դուրս գալով` կճանապարհվենք դեպի Մուշ, կանցնենք Սասունի լեռները: Գիշերակաց Մուշում:

- Մուշ քաղաք,Մշո դաշտ, Արևելյան Եփրատ/ Արածանի, Սուլուխի կամուրջ
- Մշո «Սուլթան» Սուրբ Կարապետ համալիր
- Բիթլիս, Ալեքսանդր Մակեդոնացու բերդ
- Վանա լիճ
▶️ Առավոտյան կշրջենք հին Մուշում, ապա կմեկնենք Արածանու վրա գտնվող Սուլուխի միջնադարյան կամուրջ, որը հայ ազգային ազատագրական պայքարի կարևոր տեղանուններից է` Գևորգ Չաուշի նահատակման վայրը: Այստեղից կշարժվենք դեպի Մշո “Սուլթան” Սուրբ Կարապետ վանք, որ ժամանակին հայ հոգևոր կարևորագույն կենտրոնն էր` Էջմիածնից հետո, մի փառավոր ճարտարապետության նմուշ: Այժմ երևում են միայն նրա աղքատիկ փլատակները քրդական գյուղում, որի տները կառուցված են տաճարի սրբատաշ քարերով:
Այնուհետև կճանապարհվենք դեպի Բիթլիս (պատմական Բաղեշ) քաղաք, որը գտնվում է Տավրոսյան լեռների կիրճում: Այն եղել է Հայոց Աղձնիք նահանգի (բդեշխության), իսկ ավելի ուշ Քրդական Էմիրության (13-19-րդ դդ.) կենտրոն: Բիթլիսում ամենատպավորիչ տեսարանը նրա անառիկ բերդն է, որի հիմնադրումը վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն: Բիթլիսից կուղևորվենք դեպի Վանա լիճ: Ճանապարհին կարելի է կանգառ անել, հանգստանալ և վայելել Վանա լճում լողալու հաճույքը: Գիշերակաց Վանում:

- Վան քաղաք և լիճ
- Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի
- Վարագավանք
- Վանի Տուշպա բերդ, Վանա կատուներ, Մհերի դուռ
- Բերկրիի ջրվեժ
▶️ Առավոտյան կայցելենք ուրարտական Տուշպա/ Վան բերդ (9-րդ դար մ.թ.ա.), որտեղ պահպանվել են հնագույն սեպագրեր և դամբարան Սարդուրի և Արգիշտի (Երևանի հիմնադիր) արքաների: Բերդից քիչ հեռու կտեսնենք հայտնի վանա կատուներին: Քաղաքի միջով անցնելիս կանգ կառնենք "Սասնա Ծռեր" էպոսի Փոքր Մհերի ժայռափոր դռան մոտ: Բարձրանալով Վարագա լեռ` կհայտնվենք Վասպուրական թագավորության հոգևոր առաջնորդարան Վարագավանք համալիրում (որ տեղացիները կոչում են “Յեդի քիլիսե”` Յոթ եկեղեցի):
Ապա կիջնենք դեպի Վանա լիճ, կնավարկենք դեպի Աղթամար կղզի, ուր գտնվում է իր նմանը չունեցող Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Սուրբ Խաչը համարվում է միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոց, այն պատված է Աստվածաշնչյան թեմաներին նվիրված հրաշալի որմնաքանդակներով, իսկ ներսի կողմից` գունեղ որմնանկարներով: 2010 թ. սեպտեմբերին՝ մեկ դար անց Արևմտյան Հայաստանում առաջին անգամ Սուրբ Խաչում տեղի ունեցավ Ս. Պատարագ: Այսպիսով, Ախթամար կղզում գտնվող Սուրբ Խաչը դարձավ Արևմտյան Հայաստանի տարածքում գործող միակ հայկական եկեղեցին:
Կղզում էքսկուրսիայից հետո կարող ենք վայելել լողափում կամ սրճարանում հանգստանալու հաճույքը: Ճաշին կհամտեսենք հայտնի “Վանա տառեխ” ձուկը, որը լճում ապրող միակ կենդանական տեսակն է:
Այնուհետև կուղևորվենք դեպի Բայազետ: Ճանապարհին կանգառ կանենք Բերկրիի սքանչելի ջրվեժի մոտ: Գիշերակաց Բայազետի հյուրանոցում:

- Արարատ լեռան համայնապատկեր
- Հին Բայազեթի բերդ և Իսհաք փաշայի պալատ
- Անի միջնադարյան մայրաքաղաք
- Մայր տաճար, Սուրբ Փրկիչ, Տիգրան Հոնենց, Գագիկաշեն, Սուրբ Առաքելոց
- Վերադարձ Երևան
▶️ Դեպի վեր ենք ելնում՝ հին Բայազեդ, ուր կտեսնենք անառիկ Դարոյնքը՝ գանձարանն ու ամրոցը Արշակունի թագավորների (մ.թ.ա. 1-5 դ.): Ապա Իգդիր տանող ճանապարհին կվայելենք հակառակ (հարավային) կողմից Արարատ լեռան չքնաղ տեսարանը:
Ճանապարհը տանում է դեպի առասպելական Անի, 9-11-րդ դարերի զորեղ Հայոց թագավորության հրաշալի մայրաքաղաք, որին անվանում էին "հազար ու մի եկեղեցիների քաղաք": Անին իր ժամանակի խոշորագույն կրոնական, առևտրական և մշակութային կենտրոնն էր Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, որով անցել է “Մետաքսի ճանապարհը”: Շրջելով Անիում` մենք կզգանք զորությունը միջնադարյան պարիսպների և աշտարակների, հռչակավոր տաճարների և պալատների, որոնք հազարամյակ անց կանգուն են մնացել:
Անիից կուղևորվենք դեպի թուրք-վրացական սահման: Վրաստան մտնելով` կանցնենք Ջավախքը և կհատենք վրաց-հայկական սահմանը: Երեկոյան կժամանենք Երևան:

Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |
Մեզ հետ ճամփորդած մարդկանց կարծիքը:
Ավելի շատ կարծիքներ տեսնելու համար այցելե՛ք.
Facebook Reviews
or
Google Reviews