Տուրի տեւողություն
2 օր, 1 գիշեր
2 օր, 1 գիշեր
Համառոտ նկարագրություն
Մեր ՆՈՐ ✅ 2-ՕՐՅԱ #Ջերմուկ_Սևան ծրագրով վայելեք Հայաստանի աննման գանձերը. պատմական վայրեր, ջրվեժներ, կապուտակ լիճ, անտառներ, լեռնանցքներ.

-
Արժեքը ներառում է
ա) գիշերակաց որակյալ հյուրանոցում,բ) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս՝ փորձառու վարորդով,գ) բազմամյա փորձ ունեցող, կիրթ, բանիմաց և հոգատար գիդ-ուղեկցողի ծառայություն,դ) այցելություն նշված բոլոր վայրեր: -
Հյուրանոցներ
Ջերմուկ
Ուղևորության ծրագիր.
Առավոտյան շարժվում ենք Երևանից դեպի Նորավանք, միջնադարյան Հայաստանի կարևոր հոգևոր կենտրոն, առանձնահատուկ ճարտարապետական և բնաշխարհիկ գեղեցկությամբ։ Արփայի գեղեցիկ կիրճով շարունակում ենք ճանապարհը դեպի Թանահատի վանք կամ նույն ինքը՝ Գլաձորի համալսարան: Կարող ենք այցելել նաև Գնդեվանք: Այստեղից մեկնում ենք հայտնի առողջարան Ջերմուկ։ Ջերմուկում կայցելենք "Ջրահարսի վարսեր" կոչվող ջրվեժ, բուժիչ ջրերի աղբյուրներ։ Ցանկացողները կարող են օգտվել նաև ճոպանուղուց։ Գիշերակաց Ջերմուկի հյուրանոցում
Առավոտյան Ջերմուկից կշարժվենք դեպի Գեղարքունիքի մարզ։ Ճանապարհը կանցնի Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքով, որտեղ կտեսնենք 14-րդ դարում կառուցված Օրբելյանների քարվանսարան՝ իջևանատունը, որը մեծ դեր է խաղացել որպես Մետաքսի ճանապարհին գտնվող կայանատեղի։ Այնուհետև Սևանա լճի ափամերձ գեղեցիկ ճանապարհով կհասնենք Նորատուս գյուղի գերեզմանոց, որը թանգարան է բաց երկնքի տակ։ Այստեղ հրաշալի խաչքարեր կան դեռևս 9-րդ դարից։ Նորատուսից հետո կանգառ կանենք Սևանա լճի ափին, մի քանի ժամ կհանգստանանք, կլողանք կապուտաչյա գեղեցկուհու ջրերում: Երեկոյան կայցելենք Սևանի ափին գտնվող Հայրավանք և կվերադառնանք Երևան:
Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |