Տուրի տեւողություն
1 օր
1 օր
Համառոտ նկարագրություն
Հայաստանում վերջերս շատերն են երազում ուխտագնացություն կատարել նշանավոր Սուրբ Հովհաննես մատուռ կամ ինչպես ժողովրդի մեջ են ասում՝ Ղալթաղչի, որ հայտնի է դարձել իր հատուկ զորություններով: Այն գտնվում է Հարթագյուղ և Մեծ Պարնի գյուղերի միջև վեր խոյացող Փամբակի լեռնաշղթայի գեղատեսիլ գագաթներից մեկի վրա: Միացե՛ք Ղալթաղչի ուխտագնացությանը, որից հետո կայցելենք հայրաքաղաք Գյումրի՝ բացահայտելու նրա գեղեցկությունը, աշխարհիկ և հոգևոր ճարտարապետության արժեքները:
-
Արժեքը ներառում է
ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,բ) բանիմաց և հոգատար պատմաբան-գիդի ուղեկցություն,գ) այցելություն նշված բոլոր վայրեր:
Ուղևորության ծրագիր.
- Սուրբ Հովհաննես - Ղալթաղչի մատուռ ◻️
- Գյումրիի տեսարժան վայրեր. Սև բերդ, Կումայրի, Յոթ Վերք ◻️
- Մայր Հայաստան, Սուրբ Նշան, Ամենափրկիչ, "Լոդկա", թանգարաններ ◻️
- Գեղեցիկ բնապատկերներ. Արագած, Արայի լեռ, Փամբակի լեռներ ◻️
Երևանից ուղևորությունը կսկսենք առավոտյան ժամը 07:00-ին: Արագածոտնի մարզով, Արա և Արագած լեռների գեղեցիկ տեսարաններով ճանապարհը մեզ կհասցնի Լոռվա մարզի Սպիտակ քաղաք, իսկ հետո Հարթագյուղ, որտեղից էլ կսկսենք մեր քայլարշավ-վերելքը դեպի Սուրբ Հովհաննես - Ղալթաղչի սրբավայր, որ գտնվում է Փամբակի լեռնաշղթայի գեղատեսիլ բլրի վրա: Մեկ օրում մեր էքսկուրսիան կներառի.
✔ Ղալթաղչի՝ Սուրբ Հովհաննես քայլարշավ,
✔ Հարթագյուղի հին կամուրջ,
✔ Գյումրիի Սև բերդ,
✔ Մայր Հայաստան հուշարձան,
✔ Կումայրի արգելոց-թանգարան,
✔ Կենտրոնական հրապարակ և «Վարդանանք» արձանախումբ,
✔ Գյումրու Սուրբ Նշան եկեղեցի,
✔ Ռիժկովի ճեմափողոց,
✔ Սուրբ Աստվածածին "Յոթ Վերք" եկեղեցի,
✔ Ամենափրկիչ եկեղեցի,
✔ Քաջազնունու նախագծած "Լոդկա" շենքը,
✔ Գյումրվա ամենահին դեղատունն և վարսավիրանոցը:
Ցանկության դեպքում կարող ենք այցելել աշխարհահռչակ գյումրեցիների անունների հետ կապված թանգարաններից մեկը.
✔ Հովհաննես Շիրազի,
✔ Ավետիք Իսահակյանի,
✔ Մհեր Մկրտչյանի,
✔ Ասլամազյան քույրերի,
✔ Գյումրիի ճարտարապետության, կենցաղի և ճարատարապետության թանգարան՝ Ձիթողցյանների - Ձիթողցոնց տուն:
Դե իսկ վերջում կվայելենք Գյումրու ավանդական կերակուրներ՝ տեղի կաֆեներից կամ ռեստորաններից մեկում:
Ղալթաղչի ուխտագնացություն կատարած և Գյումրի քաղաքի մթնոլորտով և պատկերներով տպավորված՝ երեկոյան կվերադառնանք Երևան:
✔ Ղալթաղչի՝ Սուրբ Հովհաննես քայլարշավ,
✔ Հարթագյուղի հին կամուրջ,
✔ Գյումրիի Սև բերդ,
✔ Մայր Հայաստան հուշարձան,
✔ Կումայրի արգելոց-թանգարան,
✔ Կենտրոնական հրապարակ և «Վարդանանք» արձանախումբ,
✔ Գյումրու Սուրբ Նշան եկեղեցի,
✔ Ռիժկովի ճեմափողոց,
✔ Սուրբ Աստվածածին "Յոթ Վերք" եկեղեցի,
✔ Ամենափրկիչ եկեղեցի,
✔ Քաջազնունու նախագծած "Լոդկա" շենքը,
✔ Գյումրվա ամենահին դեղատունն և վարսավիրանոցը:
Ցանկության դեպքում կարող ենք այցելել աշխարհահռչակ գյումրեցիների անունների հետ կապված թանգարաններից մեկը.
✔ Հովհաննես Շիրազի,
✔ Ավետիք Իսահակյանի,
✔ Մհեր Մկրտչյանի,
✔ Ասլամազյան քույրերի,
✔ Գյումրիի ճարտարապետության, կենցաղի և ճարատարապետության թանգարան՝ Ձիթողցյանների - Ձիթողցոնց տուն:
Դե իսկ վերջում կվայելենք Գյումրու ավանդական կերակուրներ՝ տեղի կաֆեներից կամ ռեստորաններից մեկում:
Ղալթաղչի ուխտագնացություն կատարած և Գյումրի քաղաքի մթնոլորտով և պատկերներով տպավորված՝ երեկոյան կվերադառնանք Երևան:
Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |
Այսպես են անցնում մեր տուրերը :)
Դիտեք տուրերի տեսանյութեր
որ նկարել ենք տեսարժան վայրերում Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Հայաստանում և Արցախում (Ղարաբաղում), Երուսաղեմում, Իտալիայում, Պրահայում և Վիեննայում:
Մեզ հետ ճամփորդած մարդկանց կարծիքը:
Ավելի շատ կարծիքներ տեսնելու համար այցելե՛ք.
Facebook Reviews
or
Google Reviews