բանիմաց և հոգատար գիդեր
  • No products in the cart.
TOP
d

Կախարդական Կապադովկիա - Նեմրութ - Վան (7 օր)

Կախարդական Կապադովկիա - Նեմրութ - Վան (7 օր)

Տուրի տեւողություն
7 օր, 6 գիշեր


Համառոտ նկարագրություն
Բացահայտե՛ք պատմական հայրենիքի ամենայուրահատուկ վայրերը. վայելե՛ք ⭐️ կախարդական Կապադովկիայի բոլոր գույներն ու հեքիաթային երեկոները, զգացե՛ք հեթանոսական աստվածների հզորությունն ու փառահեղ ուժը, այցելե՛ք Երզնկայի եռահարկ ջրվեժ ու արևոտ Սեբաստիա, պատմական Դիարբեքիր, հռչակավոր մայրաքաղաք Անի և թագավորանիստ Կարս, տեսե՛ք բիբլիական Արարատը, Մշո դաշտի և Արածանիի գեղեցկությունը, Բինգյոլի զովությունը ինչպես նաև նավարկե՛ք կապուտակ Վանա լճով դեպի անկրկնելի Աղթամար կղզի… բացահայտե՛ք այս տեղանունների արժեքը մեզ համար:

Կապադովկիա և Կիլիկիա տուրեր
 
  • Արժեքը ներառում է
    ա) գիշերակաց որակյալ հյուրանոցում 3* և 4*(երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով),
    բ) հարմարավետ տրանսպորտ` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
    գ) երկու անգամյա սնունդ` նախաճաշ եւ ուշ ճաշ (Վանում՝ Վանա տառեխ),
    դ) պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր,
    ե) ճանապարհային բժշկական ապահովագրություն (travel insurance),
    զ) խումբն ուղեկցող թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն:
  • Հյուրանոցներ
    Բայազետ
    Մուշ
    Ադիյաման
    Նեվշեհիր
    Կայսերի/Կեսարիա
    Էրզրում/Կարին

Ուղևորության ծրագիր.

Օր1

Երևանից դեպի Անի

  • Մայրաքաղաք Անի
  • Մայր Տաճար- Սուրբ Փրկիչ- Առաքելոց- Տիգրան Հոնենց- Գագիկաշեն եկեղեցիներ
  • Անցում Իգդիրով
  • Բայազետ քաղաք
☀️ Երևանից առավոտյան շարժվում ենք դեպի հայ-վրացական, ապա՝ վրաց –թուրքական սահման: Անցնելով Ջավախքով՝ կմտնենք Արդահանի մարզ և կհասնենք ալիքաշատ ☘️ Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լիճ: Դադար կառնենք լճի ափին և հանգստանալուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի հազար ու մի եկեղեցիների քաղաք ⛪️ Անի: Անիի ավերակներում պտույտի ընթացքում կտեսնենք միջնադարյան ճարտարապետության գոհարներ, ինչպես նաև քաղաքային տարբեր շինություններ: Ապա Արաքս գետին զուգահեռ ձգվող ճանապարհը մեզ ⚡️ Իգդիր քաղաքով կհասցնի Բայազետ: Գիշերակաց հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
Օր2

Վասպուրական աշխարհից Մշո դաշտ

  • Բերկրիի ջրվեժ
  • Վանա լիճ և քաղաք
  • Աղթամար կղզի
  • Վանի բերդ
  • Մհերի դուռ
  • Տավրոսի լեռներ
Վաղ առավոտյան մեր առջև կբացվի անմոռանալի տեսարան՝ հավերժական ձնով պատված ⛰ Արարատ լեռը՝ իր ամբողջ հմայքով: Բայազետից կշարունակենք ճանապարհը 〽️ Թոնդրակի լեռնանցքով դեպի Վան-Վասպուրական աշխարհ: Ճանապարհին դադար կառնենք գեղատեսիլ ☘ Բերկրիի ջրվեժի մոտ: Կհասնենք ծաղկուն և առևտրաշատ ☀️ Վան քաղաք, կգնանք տեսնելու «Սասնա Ծռեր» էպոսի Փոքր Մհերի ժայռափոր դուռը՝ ✅ Ագռավաքարը: Այնուհետեւ կտեսնենք ապառաժի վրա կառուցված ⛰ Վանի բերդը (հիմնված մ.թ.ա. 9-րդ դարում): Ապա միասին կնավարկենք ⛴ դեպի Աղթամար կղզի` չկրկնվող որմնաքանդակներով զարդարված ⛪️ Սուրբ Խաչ եկեղեցի (10-րդ դար): Աղթամարում պտույտից հետո ցանկացողները կլողան Վանա լճում: Ճաշին կհամտեսենք հայտնի ▶️ Վանա տառեխը՝ լճում ապրող միակ ձկնատեսակը: Վայելելով Վանա լիճ գեղեցկագույն տեսարանը՝ ճանապարհը կհասցնի մեզ ☘️ Մշո դաշտ: Մուշ քաղաք չհասած՝ կգնանք տեսնելու պատմական Սուլուխի կամուրջը և Արածանիի գետը: Գիշերակաց Մուշի հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
Օր3

Մուշից դեպի Նեմրութ լեռան սրբավայր

  • Դիարաբեքիր-Ամիդ քաղաք.
  • Քաղաքի պարիսպներ, Սուրբ Կիրակոս եկեղեցի
  • Նեմրութ լեռան պանթեոն (UNESCO)
  • Ադիյաման քաղաք
Վաղ առավոտյան ☘️ Մշո դաշտից Սասունի լեռների կողքով ճանապարհ կընկնենք դեպի Տիգրիս գետի ափին կառուցված ✅ Դիարաբեքիր-Ամիդ քաղաք: Քաղաքում կտեսնենք հայկական ✝️ Սուրբ Կիրակոս եկեղեցին ու մինչ այժմ կանգուն քաղաքի միջնաբերդի պարիսպները: Ապա շարունակելով մեր ուղևորությունը՝ կհասնենք ✅ Կոմմագենե: Միասին կբարձրանանք ✨ Նեմրութ լեռան պանթեոն (UNESCO), որտեղ կանգնեցված են հեթանոսական աստվածներից ⚡️ Արամազդի, ⚡️ Անահիտի, ⚡️ Վահագնի և ⚡️ Միհրի հսկա արձանները: Նեմրութ լեռան սրբավայր-դամբարանը լի է դեռևս չբացահայտված գաղտնիքներով և իրավմամամբ համարվում է աշխարհի 8-րդ հրաշալիքը: Իջնելով պանթեոնից՝ կշարժվենք դեպի Ադիյաման և կգիշերենք հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
Օր4

Մեկ օր կախարդական Կապադովկիայում

  • Կապադովկիա
  • Սնկաձև բուրգերի հովիտ-թանգարան (լրացուցիչ վճարով)
  • Ժայռափոր եկեղեցիներ
  • Հեքիաթային Գյորեմե քաղաք
Ադիյամանից առավոտյան ճամփա կընկնենք և կհասնենք ❤️ կախարդական Կապադովկիա: Կտեսնենք մարդկային քաղաքակրթության հնագույն հուշարձաններ, կշրջենք հազարամյակների պատմություն ունեցող ▶️ սնկաձև բուրգերով ու ▶️ ժայռափոր եկեղեցիներով հայտնի այս վայրում: Ցանկության և հնարավորության դեպքում կարող եք այցելել նաև ⚡️ «Սնկաձև բուրգերի հովիտ-թանգարան» (լրացուցիչ վճարով): Կունենանք ազատ ժամանակ և կզբոսնենք քաղաքում՝ վայելելով երեկոն ☕️ հեքիաթային Գյորեմե քաղաքում: Կտեղավորվենք հյուրանոցում և կընթրենք:ավելի մանրամասն տե՛ս
Օր5

Հրաժեշտ Կապադովկիային. գնում ենք Կեսարիա

  • Թքիչք օդապարիկով (լրացուցիչ վճարով)
  • Կեսարիա քաղաք
  • Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
☕️ Լուսաբացին ցանկացողները կարող են օդապարիկով օդ բարձրանալ և թռչնի թռիչքի բարձրությունից ❤️ վայելել բացվող տեսարանի աներևակայելի գեղեցկությունը (լրացուցիչ վճարով): Ովքեր չեն ցանկանա նստել օդապարիկ, խմբավարի հետ կբարձրանան ⛰ բլրի վրա, որտեղից հնարավոր է տեսնել և նկարել օդում գտնվող ❤️ հարյուրավոր օդապարիկները: Այնուհետև ցանկացողները կարող են մտնել ▶️ թանգարաններ, տեսնել ▶️ ստորգետնյա քաղաքներ (լրացուցիչ վճարով) և/կամ ▶️ պարզապես շրջել քաղաքում: Երեկոյան կմեկնենք Կեսարիա և կայցելենք քաղաքի գործող ⛪️ հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Կգիշերենք Կեսարիայում գտնվող հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
Օր6

Սեբաստիա- Երզնկա- Էրզրում

  • Անցում Սեբաստիայով
  • Երզնկայի եռահարկ ջրվեժ
  • Եփրատ գետ
  • Մնձուրի լեռներ
  • Կարին (Էրզրում) քաղաք
Առավոտյան դուրս կգանք Կեսարիայից և կուղևորվենք դեպի ☀️ Սեբաստիա: Քաղաքը կառուցված է ⛰ Մարագոմ լեռան ստորոտում փռված հովտում՝ Հալիս գետի վերին հոսանքում: Կանցնենք պատմական այս քաղաքով և կշարունակենք ճանապարհը դեպի ⚡️ Երզնկա՝ հեթանոսական շրջանի Հայաստանի կրոնական կարևորագույն կենտրոն, որտեղ գտնվելիս է եղել Անահիտ աստվածուհու գլխավոր տաճարը: Կգնանք հիանալու ☘️ Երզնկայի հայտնի եռահարկ ջրվեժով ու մի փոքր դադար առնելուց հետո կշարունակենք ուղևորությունը դեպի Կարին (Էրզրում): Գիշերակաց Էրզրումում:ավելի մանրամասն տե՛ս
Օր7

Կարինն ու Կարսը մեկ օրում

  • Կարին (Էրզրում). Սանասարյան վարժարան
  • Էրզրումի բերդ, Չիֆթե Մինարե մեդրեսե
  • Բասենի դաշտ, Հովվի կամուրջ եւ Արաքս գետ
  • Կարս քաղաք
  • Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ,Վարդանի կամուրջ
Առավոտյան դուրս կգանք շրջելու ⚡️ Կարին (Էրզրում) քաղաքում, որի ընթացքում կտեսնենք Թեոդոպոլիս ամրոցը, կրթամշակութային խոշոր հաստատություն ✅ Սանասարյան վարժարանի շենքը, որի շրջանավարտներն են եղել շատ հայ մտավորականներ և հասարակական գործիչներ, միջնադարյան ✅ Չիֆթե Մինարե Մեդրեսե կրոնական դպրոցը: Այնուհետև կշարժվենք դեպի ☘️ Բասեն գավառ: Կանգ կառնենք տուֆաշեն Հովվի կամուրջի մոտ, ուր միախառնվում են Արաքս և Մուրց գետերը: Ապա ⛰ Կարմիր Փորակի լեռներով ու Սարիղամիշի անտառներով կշարժվենք Բագրատունյանց մայրաքաղաք ⛪️ Կարս: Քաղաքում պտույտի ընթացքում կտեսնենք ✔️ Կարսի բերդը, ✔️ Առաքելոց եկեղեցին, ✔️ Վարդանի կամուրջն ու ✔️ Չարենցի տան ավերակների վայրը: Ապա Կարսից կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման և կվերադառնանք Երևան:ավելի մանրամասն տե՛ս

Չվացուցակ

ՕրՍկիզբԱվարտԳինՍտատուս

Տուրի երթուղի



Մեծացնել տուրի քարտեզը


Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2020 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: