Տուրի տեւողություն
5 օր, 4 գիշեր
5 օր, 4 գիշեր
Համառոտ նկարագրություն
Աննման է Սասուն աշխարհը, զարմանալի չէ այրող կարոտը, որով ապրեցին և մինչ օրս ապրում են սասունցիները: Նրա խրոխտ լեռները, խորունկ ձորերը, զով ջրերը, հով կաղնուտները յուրահատուկ մթնոլորտ են ստեղծում և ոգի տալիս այն մարդկանց, որոնք հայտնվում են Սասունի գրկում: Ի՜նչ խորհրդով են լցված Մարաթուկ, Ծովասար և Անդոկ լեռների, Շենիկ, Սեմալ, Գելիեգուզան գյուղերի, Խութաջուր և Սասնաջուր գետերի, Փրեբաթման և Մազի (Սատանի) կամրջի անունները… Պետք է տեսնել այս ամենը՝ հասկանալու համար "Սասու՛ն" ասվածի արժեքը:
✅ Նարեկավանք Տուրը դեպի Սասուն խմբային ուղևորություններ է կազմակերպում դեռևս 2008 թվականից: Վստահաբար կարող ենք ասել` քչերը գիտեն Սասուն աշխարհն այնպես, ինչպես մենք:
-
Արժեքը ներառում է
ա) գիշերակաց որակյալ հյուրանոցներում (երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով),բ) հարմարավետ տրանսպորտ,գ) լիարժեք երկու անգամյա սնունդ` նախաճաշ եւ ուշ ճաշ (այդ թվում Վանում՝ Վանա տառեխ),դ) պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր, Աղթամար նավարկություն,ե) ճանապարհային բժշկական ապահովագրություն (travel insurance),զ) երկար տարիների փորձ ունեցող, կրթված, հոգատար գիդի (երկրի, պատմության, լեզուների մասնագետի, թուրքագետի) ուղեկցություն: -
Հյուրանոցներ
ՄուշԲաթման-ԽիանքՎան / ԲայազետՎան / Բայազետ
Ուղևորության ծրագիր.
Երևանից ուղևորվում ենք դեպի Ջավախք ապա Կարս, հասնելով Կարս՝ շրջում ենք քաղաքում, տեսնում Կարսի բերդը, Առաքելոց եկեղեցին, Վարդանի կամուրջը, Չարենցի տան ավերակը: Շարունակում ենք ճանապարհը, անցնում Սարիղամիշի անտառներով, Բասենի և Խնուսի դաշտերով, Բինգյոլի լեռներով և իջնում Մուշ: Գիշերակաց Մուշի հյուրանոցում:
Մշո դաշտից Կուռտիկ լեռան ստորոտով բարձրանում ենք Սասունի լեռներ և իջնում Սասուն աշխարհի Շատախ գավառ, անցնում ենք Շենիկ, Սեմալ, Տափըկ գյուղերով և մտնում Գելիեգուզան: Այստեղից շարունակում ենք ճանապարհը Աղբիկ և Հեթինք գյուղերով, բարձրանում ենք Ծովասարի լանջերով և մտնում Տալվորիկ: Մոտենում ենք Տալվորիկի ջրին՝ այսպես կոչված “Սատանի” կամ “Մազի” կամրջին, Սպաղանք գյուղի մոտ: Երեկոյան վերադարձ և գիշերակաց Մուշի հյուրանոցում:
Մուշից շարժվում ենք դեպի Խզլաղաճ գյուղ, բարձրանում Խոզմոսար և իջնում Սասունի Խուլփ կամ Կողբ գավառ: Անցնում ենք Անդոկ և Կեպին լեռների մոտով: Կողբաջրի հոսանքով իջնում ենք Սասունի Խիանք ապա Հազզո գավառներ: Խաբլջոզ գյուղաքաղաքի մոտ արդեն կերևա Սասնա ամենաբարձր գագաթ Մարաթուկը: Այստեղից բարձրանում ենք Բուն Սասուն՝ Սասնաջրի հոսանքով, Փսանք, Քաղքիկ և Բոզկանք գյուղերի գծով և մոտենում Դավթի բերդի ավերակներին: Գիշերակաց Խիանք-Բաթմանի հյուրանոցում:
Առավոտյան իջնում ենք հայտնի Փըր-է-Բաթման՝ Բաթմանի կամրջի մոտ: Այստեղից շարժվում ենք Բաղիշաջրի հոսանքով և բարձրանում Բիթլիս: Բիթլիսի հինավուրց և տպավորիչ բերդը տեսնելուց հետո շարունակում ենք ճանապարհը դեպի Դատվան, ապա անցնում Տավրոսյան լեռների երկայնքով և մոտենում Վանա լճին՝ Աղթամարին: Նավարկում ենք կղզի, տեսնում հռչակավոր Սուրբ Խաչը և վայելում հանգիստ լճի ափին: Ախթամարից ճանապարհվում ենք դեպի Բայազետ: Գիշերակաց Բայազետի հյուրանոցում:
Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |
6 | 25 սեպտ. 2024 | 1 հոկտ. 2024 | 175՛000 դրամ | Հավաքվում է |