Տուրի տեւողություն
3 օր, 2 գիշեր
3 օր, 2 գիշեր
Համառոտ նկարագրություն
❤️ Այցելե՛ք գունագեղ Թբիլիսի, սիրո քաղաք Սիղնաղի, Վրաստանի երբեմնի պատմական մայրաքաղաք Մցխեթա և աննկարագրելի գեղեցիկ բնությամբ Անանուրի: ⛪️ Եկե՛ք միասին բացահայտենք Թբիլիսիի նեղլիկ և խնամված փողոցներով գեղեցիկ թաղամասերը, հիանանք Մցխեթայի ճարտարապետությամբ և պատմական ժառանգությամբ, վայելենք սիրո քաղաք Սիղնաղիի ջերմ մթնոլորտը, համտեսե՛նք հանրահայտ վրացական գինիները և խոհանոցը, ծանոթանանք հայերի մեծ ավանդին այդ քաղաքների կառուցման ու զարգացման գործում, ինչպես նաև վիրահայոց համայնքային կյանքին:
-
Արժեքը ներառում է
ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,բ) գիշերակաց որակյալ հյուրանոցում 3* և 4*(երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով)գ) նախաճաշ,դ) արհեստավարժ, բանիմաց և հոգատար գիդ-ուղեկցողի ծառայություն,ե) էքսկուրսիաներ բոլոր նշված վայրերում: -
Հյուրանոցներ
Թբիլիսի 3*/4*
Ուղևորության ծրագիր.
- Ջվարիի վանք, Անանուրիի ամրոց, Ժինվալյան ջրամբար
- Մցխեթա, Սվետիցխովելի, Մցխեթայի հին թաղամասեր
- Թբիլիսի, ԾԾմբային բաղնիքներ, Նարիկալա ամրոց, Խաղաղության կամուրջ
- Մարջանիշվիլիի հրապարակ, Դավիթ Աղմաշենեբելիի պողոտա
☀️ Վաղ առվոտյան Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Բագրատաշեն հետաքրքիր ավտոճանապարհով կուղևորվենք Թբիլիսի: Ճանապարհին կարճ դադար կունենանք Սևանա լճի ափին և Իջևանում: Այնուհետև կշարունակենք մեր ճանապարհը մինչև նշանավոր Ջվարիի վանք:⛪️Որից հետո կայցելենք Անանուրի, կտեսնենք Անանուրիի վանք-ամրոցը և լազուրե Ժինվալյան ջրամբարը: Այնուհետև ուղղություն կվերցնենք դեպի Վրաստանի հոգևոր մայրաքաղաք Մցխեթա, կայցելենք քաղաքի հին և պատմական վայրերը:✝️Արդեն երեկոյան կվերադառնանք Թբիլիսի, կբարձրանանք Նարիկալա ամրոց, կտեսնենք ծծմբային բաղնիքները, կշրջենք քաղաքի կենտորանական փողոցներում՝ Մարջանիշվիլիի հրապարակում և Դավիթ Աղմաշենեբելիի պողոտայում, կվայելենք քաղաքի հաճելի մթնոլորտը: Գիշերակաց քաղաքի կենտորում գտնվող հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
- Կախեթի մարզ, Բոդբե (Բադբիի) վանական համալիր,
- Սիղնաղի քաղաքի գեղեցիկ տներ, Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի
- Հովհ. Թումանյանի թանգարան, Սոլոլակ թաղամաս, հայկական Ս. Գևորգ եկեղեցի,
- Անկախության հրապարակ, Ռուսթավելիի պողոտա
❤️ Առավոտյան Կախեթի մարզի խաղողի այգիների գեղեցիկ տեսարանով և ծառաշատ ճանապարհով կուղևորվենք նշանավոր Բոդբե (Բադբիի) վանական համալիր, կտեսնենք մեզ հայերիս համար սիրելի սրբուհիներից մեկի՝ Ս. Նունեի գերեզմանը և կհիանանք վանական համալիրի յուրահատկությամբ:⛪️ Այնուհետև կշարունակենք մեր ճանապարհը դեպի սիրահարների քաղաք Սիղնաղի: Այնտեղ կշրջենք Իտալիական ոճով կառուցված քաղաքի հետաքրքիր փողոցներով: Կտեսնենք հայկական Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, հայնտի նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի տունը և ամուսնության պալատը, որը աշխարհում միակն է, որ աշխատում է 24 ժամ: ❇️ Հետո կվերադառնանք Թբիլիսի կայցելենք Հովհ. Թումանյանի թանգարան և վիրահայոց թեմի առաջնորդանիստ Ս. Գևորգ եկեղեցի: Այնուհետև մեր երեկոյան զբոսանքը կանցկացնենք Ռուսթավելիի պողոտայում:ավելի մանրամասն տե՛ս
- Խոջիվանքի պանթեոն
- Հավլաբար թաղամաս, հայկական Ս. Էջմիածին, Մետեխի,
- Ազատ ժամանակ քաղաքում, հնարավոր է այցելել նաև առևտրի կենտրոն
⭐️Երրորդ օրը կշարունակենք հայկական հետքերի բացահայտումը Թբիլիսիում: Առավոտյան կայցելենք Մետեխի եկեղեցի, որտեղ թաղված է Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկը, այնուհետև կուղևորվենք Խոջիվանքի պանթեոն, որը հանդիսանում է հայ նշանավոր գրողների ու հասարակական գործիչների գերեզմանատունը: ✝️ Այնուհետև կուղևորվենք Հավլաբար թաղամաս և կայցելենք տեղի Ս. Էջմիածին եկեղեցի, որը Թբիլիսիում ներկայումս գործող երեք հայկական եկեղեցիներից մեկն է: Այնուհետև կունենանք ազատ ժամանակ քաղաքում, հնարավոր է այցելել նաև <<Գալերեա>> մոլլ: ✨ Այնուհետև կբռնենք վերադարձի ճանապարհը, անցնելով Բագրատաշենի անցակետը, կրկին Նոյեմբերյան-Դիլիջան-Սևան ավտոճանապարհով, ուղևորությունից ստացած վառ ու գեղեցիկ տպավորություններով կվերադառնանք Երևան:ավելի մանրամասն տե՛ս
Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |
Այսպես են անցնում մեր տուրերը :)
Դիտեք տուրերի տեսանյութեր
որ նկարել ենք տեսարժան վայրերում Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Հայաստանում և Արցախում (Ղարաբաղում), Երուսաղեմում, Իտալիայում, Պրահայում և Վիեննայում: