Տուրի տեւողություն
2 օր, 1 գիշեր
2 օր, 1 գիշեր
Համառոտ նկարագրություն
Մասնակից դարձե՛ք մեր հետաքրքիր ճանապարհորդությանը դեպի գունագեղ Թբիլիսի, սիրո քաղաք Սիղնաղի ✨ և պատմական Մցխեթա: Եկեք շրջենք Թբիլիսիի նեղլիկ փողոցներով, հիանանք Մցխեթայի ճարտարապետությամբ, վայելենք սիրո քաղաք Սիղնաղիի ջերմ մթնոլորտը, համտեսե՛նք հանրահայտ վրացական խոհանոցը և գինիները: ❤️ Եւ իհարկե կբացահայտենք հայերի մեծ ավանդը այդ քաղաքների կառուցման ու զարգացման գործում:
-
Արժեքը ներառում է
ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,բ) գիշերակաց որակյալ հյուրանոցում 3* և 4*(երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով)գ) նախաճաշ,դ) արհեստավարժ, բանիմաց և հոգատար գիդ-ուղեկցողի ծառայություն,ե) էքսկուրսիաներ բոլոր նշված վայրերում: -
Հյուրանոցներ
Թբիլիսի 3*/4*
Ուղևորության ծրագիր.
- Ջվարիի վանք, Մցխեթա, Սվետիցխովելի, Մցխեթայի հին թաղամասեր,
- Մետեխի, Խոջիվանքի պանթեոն, Հավլաբար թաղամաս, հայկական Ս. Էջմիածին, ԾԾմբային բաղնիքներ, Նարիկալա ամրոց, Խաղաղության կամուրջ
- Մարջանիշվիլիի հրապարակ, Դավիթ Աղմաշենեբելիի պողոտա
☀️ Վաղ առվոտյան Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Բագրատաշեն հետաքրքիր ավտոճանապարհով կուղևորվենք Թբիլիսի: Ճանապարհին կարճ դադար կունենանք Սևանա լճի ափին և Իջևանում: Այնուհետև կշարունակենք մեր ճանապարհը մինչև Թբիլիսի, որտեղ մեր առաջին կանգառը կլինի ամենայն հայոց բանաստեղծ Հովհ. Թումանյանի թանգարանը: Այնուհետև կշարունակենք մեր ճանապարհը դեպի նշանավոր Ջվարիի վանք:⛪️Որից հետո կայցելենք Վրաստանի հոգևոր մայրաքաղաք Մցխեթա, կտեսնենք քաղաքի հին և պատմական վայրերը:✝️ Կվերադառնանք Թբիլիսի, կայցելենք Մետեխի եկեղեցի, որտեղ թաղված է Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկը, այնուհետև կուղևորվենք Խոջիվանքի պանթեոն, որը հանդիսանում է հայ նշանավոր գրողների ու հասարակական գործիչների գերեզմանատունը: ✝️ Այնուհետև կուղևորվենք Հավլաբար թաղամաս և կայցելենք տեղի Ս. Էջմիածին եկեղեցի, որը Թբիլիսիում ներկայումս գործող երեք հայկական եկեղեցիներից մեկն է: Այնուհետև կբարձրանանք Նարիկալա ամրոց, կտեսնենք Ծծմբային բաղնիքները, կշրջենք քաղաքի կենտորանական փողոցներում՝ Մարջանիշվիլիի հրապարակում և Դավիթ Աղմաշենեբելիի պողոտայում, կվայելենք գիշերային քաղաքի հաճելի մթնոլորտը: Գիշերակաց քաղաքի կենտորում գտնվող հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
- հայկական Ս. Գևորգ եկեղեցի, Անկախության հրապարակ, Ռուսթավելիի պողոտա
- Կախեթի մարզ, Բոդբե (Բադբիի) վանական համալիր,
- Սիղնաղի քաղաքի գեղեցիկ տներ, Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի
❤️ Առավոտյան կայցելենք վիրահայոց թեմի առաջնորդանիստ Ս. Գևորգ եկեղեցի: Որից հետո ճանապարհ կբռնենք դեպի Կախեթի մարզ՝ խաղողի այգիների գեղեցիկ տեսարանով և ծառաշատ ճանապարհով կուղևորվենք նշանավոր Բոդբե (Բադբիի) վանական համալիր, կտեսնենք մեզ հայերիս համար սիրելի սրբուհիներից մեկի՝ Ս. Նունեի գերեզմանը և կհիանանք վանական համալիրի յուրահատկությամբ:⛪️ Այնուհետև կշարունակենք մեր ճանապարհը դեպի սիրահարների քաղաք Սիղնաղի: Այնտեղ կշրջենք Իտալիական ոճով կառուցված քաղաքի հետաքրքիր փողոցներով: Կտեսնենք հայկական Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, հայնտի նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի տունը և ամուսնության պալատը, որը աշխարհում միակն է, որ աշխատում է 24 ժամ:
Երեկոյան ստացած անմոռանալի հուշերով և տպավորություններով, և բազմակողմանի հիտելիքներով կվերադառնանք Երևան:ավելի մանրամասն տե՛ս
Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |
Այսպես են անցնում մեր տուրերը :)
Դիտեք տուրերի տեսանյութեր
որ նկարել ենք տեսարժան վայրերում Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Հայաստանում և Արցախում (Ղարաբաղում), Երուսաղեմում, Իտալիայում, Պրահայում և Վիեննայում:
Մեզ հետ ճամփորդած մարդկանց կարծիքը:
Ավելի շատ կարծիքներ տեսնելու համար այցելե՛ք.
Facebook Reviews
or
Google Reviews