ճանաչել ավելին
  • No products in the cart.
TOP

Սանկտ Պետերբուրգ տուր (7 կամ 8 օր, խմբային)

Մշակութային տուր Սանկտ Պետերբուրգ (7 կամ 8 օր, հայկական խումբ)

 

Տուրի տեւողություն
8 օր / 7 գիշեր կամ 7 օր / 6 գիշեր


Համառոտ նկարագրություն
Միասին բացահայտենք մշակութային Սանկտ-Պետեբուրգը հայկական խմբով! Հայախոս գիդ-ուղեկցողի հետ միասին: Բացառիկ ծրագիր, որի ընթացքում կտեսնենք աշխարհահռչակ «Էրմիտաժ» թանգարանը (հայերեն մատուցմամբ), գեղեցիկ շենքերով հայտնի Նևայի պողոտան (Невский проспект), գործող հայկական Սուրբ Կատարինե եկեղեցին, Կազանի Աստվածամոր տաճարը (Казанский собор), Հարության տաճարը (Спас на Крови), ապշեցուցիչ Իսահակի տաճար (Исаакиевский собор), Պետրոպավլովյան ամրոցը (Петропавловский крепость)՝ իր թանգարաններով, «Ռուսական թանգարանը» (Руский музей) և այլ հայտնի ու անհայտ վայրեր։

Նարեկավանք տուրի հետ Ս. Պետերբուրգ մեկնելու առավելություններն են.
> Երկարամյա փորձով հայախոս գիդ Հայաստանից,
> Նևայի պողոտայի հենց կենտրոնում գտնվող հյուրանոց, որից հեռու չեն գտնվում ծրագրում նշված գրեթե բոլոր այցելության և ժամանցի վայրերը,
> խմբի անդամներից ավելորդ գանձումների բացակայություն:

*Տուրի արժեքում ավիատոմսը ներառված է, սակայն տոմսի արժեքը կարող է թանկանալ՝ մասնավորապես, երբ մեկնման օրը մոտենում է: Խորհուրդ ենք տալիս շուտ վճարել ամրագրման համար, որպեսզի տոմսերը և տուրփաթեթը չթանկանա:

  • Արժեքը ներառում է
    ա) ավիատոմս
    բ) գիշերակաց բարձրակարգ հյուրանոցում քաղաքի կենտրոնում (երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով)
    գ) պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր (ըստ ծրագրի)
    դ) հայկական խումբ և հայ խմբի ղեկավարի ուղեկցություն տուրի ընթացքում
    ե) մեկանգամյա սնունդ` նախաճաշ հյուրանոցում
    զ) ճանապարհային բժշկական ապահովագրություն (travel insurance)
    է) տրանսֆեր օդակայան և տրանսպորտ քաղաքում (ըստ ծրագրի)

Ուղևորության ծրագիր.

Օր1

Զարմանահրաշ Նևայի պողոտան և ամենահայտնի տաճարները

  • Նևայի պողոտա (Невский проспект)
  • Հայկական գործող Սուրբ Կատարինե եկեղեցի
  • Պատմական շենքեր և կամուրջներ
Երևանից կմեկնենք Ս.Պետերբուրգ: Կտեղավորվենք քաղաքի կենտրոնում՝ Նևայի պողոտայում գտնվող հյուրանոցում: Կախված թռիքչի ժամից՝ այդ օրը կամ հաջորդ օրը, հայ զբոսավարի հետ դուրս կգանք ծանոթանալու քաղաքի հետ: Պետերբուրգի հետ մեր ծանոթությունը կսկսենք գլխավոր և ամենագեղեցիկ՝ Նևայի պողոտայից (Невский проспект): Մեր առաջին կանգառը կլինի Պետերբուրգի հայկական եկեղեցիներից մեկը` գործող Սուրբ Կատարինե եկեղեցին (18-րդ դար): Եկեղեցում պտույտից հետո կշարունակենք քայլել դեպի քաղաքի խորհրդանիշներից մեկի՝ Կազանի Աստվածամոր Տաճար, որտեղ պահվում է ռուսական եկեղեցում ամենահայտնի և հրաշագործ սրբապատկերը։
Շարունակելով Նևայի պողոտայով մեր պտույտը՝ կտեսնենք մի շարք պատմական շենքեր, որոնք աչք են շլացնում իրենց յուրօրինակ ճարտարապետությամբ: Կանցնենք քաղաքի բազմաթիվ շենքերի մոտով (Նևայի պողոտայի բոլոր 240 շենքերը ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային արժեքների ցանկում) ու կհայտնվենք շլացնող ՛՛Զինգեր՛՛ ընկերության պատմական շենքի դիմաց: Ապա կհասնենք քաղաքի ամենամեծ գործող տաճարը՝ Ս․ Իսահակի տաճարը։ Տաճարի պատմությանը ծանոթանալուց հետո մեզ սպասում է անմոռանալի շրջագայություն նավով։ Հայտնի է, որ քաղաքը Հյուսիսիային Վենետիկ անունը ստացել է հարյուրի հասնող ջրանցքների ու գետակների շնորհիվ, որոնցից մի մասով նավարկելիս կվայելենք քաղաքի խոնավ օդն ու յուրօրինակ գեղեցկությունը։ Ապա կունենանք ազատ ժամանակ։
Ջրանցքներն ու գետակները սովորաբար նավարկելի են լինում ապրիլի 15-ից մինչև նոյեմբերի 10-ը։
Օր2

Այցելություն աշխարհահռչակ «Էրմիտաժ» թանգարան.

  • Պալատական հրապարակ (Дворцовая площадь)
  • «Էրմիտաժ» թանգարան.
  • Ձմեռային պալատ (Зимний дворец)
  • Փոքր Էրմիտաժ
  • Հին Էրմիտաժ
  • Նոր Էրմիտաժ
Այս օրը կսկսենք աշխարհի ամենահայտնի և ամենամեծ թանգարաններից «Էրմիտաժ» այցելությամբ: «Էրմիտաժ»-ն աշխարհում ամենաշատ այցելու ունեցող թանագարանների ցանկում է: Ներկայումս թանգարանի հավաքածուն ներառում է մոտ 3 մլն ցուցանմուշ՝ սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր: Թանգարանի մի քանի մասնաշենքերում շրջայցի ընթացքում կտեսնենք ինչպես արքայական սենյակներ,աշխարհահռչակ բնօրինակ կտավներ, այնպես էլ արվեստի յուրահատուկ գլուխգործոցներ: Այնուհետև կքայլենք Նևա գետի երկայնքով և կտեսնենք Պետերբուրգի ամենահայտնի արձաններից մեկը՝ Պետրոս Մեծին նվիրված «Պղնձե ձիավորը» (Медный всадник): Երեկոյան ազատ ժամանակ: Իսկ ուշ գիշերին մեզ սպասում են անմոռանալի պահեր, որովհետև միասին գնալու ենք Պալատական հրապարակ (ոտքով 15 րոպե)՝ տեսնելու հսկայական պատմական կամուրջների բացումը։ Ասում են՝ եթե հասցնես տեսնել հաջորդաբար բացվող բոլոր կամուրջները, ապա ամենանվիրական երազանքդ անպայման կկատարվի։
Օր3

Մեկ օր պետերբուրգյան թանգարաններում

  • Հարության տաճարը (Спас на Крови)
  • «Ռուսական թանգարան»
  • Արվեստների հրապարակ
Նախաճաշից հետո կքայլենք դեպի քաղաքի խորհրդանիշներից մեկը՝ հռչակավոր Հարության տաճարը (Спас на Крови), որտեղ կտեսնենք աշխարհի ամենամեծ մոզաիկան կրոնական թեմատիկայով: Միասին կայցելենք նաև «Ռուսական թանգարան» (Русский музей), որտեղ ի թիվս այլ արժեքավոր աշխատանքների, ցուցադրված է նաև հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավը, Կառլ Բրյուլովի «Պոմպեի վերջին օրը» և Ֆյոդոր Բրունիի «Պղնձե օձը» կտավները։ Թանգարանից հետո կզբոսնենք Արվեստների հրապարակում, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմամշակութային արժեքների ցանկում: Հրապարակն իրենից ներկայացնում է մի շարք պատմական շենքների համալիր կառույց (Միխայլովսկու պալատ, Միխայլովսկու թատրոն, Գոլենիշեվ-Կուտուզովի տուն, Երաժշտական կոմեդիայի թատրոն, Ռուսական էթնոգրաֆիական թանգարան և "Եվրոպա" հյուրանոց): Ապա կունենանք ազատ ժամանակ:
Օր4

Պետրոպավլովյան ամրոցում

  • Պետրոպավլովյան ամրոց (Петропавловская крепость), այդ թվում՝
  • Պետրոպավլովյան տաճար (Петропавловский собор)
  • Տրուբեցկովյան բաստիոնի բանտ (Тюрьма трубецкого бастиона)
  • Տիեզերագիտության և հրթիռաշինության թանգարան (Музей космонавтики и ракетной техники)
  • Գիտության և տեխնիկայի թանգարան (Музей науки и техники)
  • Կերամիկական արվեստի թանգարան (Музей архитектурной художественной керамики)
Այսօր առավոտյան աշխարհի ամենախորը մետրոներից մեկով (102մ) ընդամենը մեկ կանգառ կմեկնենք դեպի Պետրոպավլովյան ամրոց (Петропавловская крепость), որը համարվում է քաղաքի հիմնադրման վայրը: Հենց այստեղ է 1703 թ. Պետրոս Մեծը հիմնադրել այսօրվա Ս. Պետերբուրգը: Շրջապատված լինելով Նևա գետի ջրերով՝ ամրոցն իրենից ներկայացնում է կղզու վրա կառուցված թանգարանային համալիր: Շրջայցի ժամանակ կայցելենք Պետրոպավլովյան տաճարը (Петропавловский собор), որտեղ թաղված են Ռոմանովների արքայական ընտանիքի անդամները, այդ թվում և Պետրոս 1-ինը: Ապա կայցելենք Տրուբեցկովյան բաստիոնի բանտ (Тюрьма Трубецкого бастиона), որտեղ որպես քաղբանտարկյալ բանտարկված են եղել ժամանակի առաջադեմ մտավորականներն ու հեղափոխական առաջնորդները: Ապա ցանկության դեպքում (տոմսերը ներառված են արժեքի մեջ) կշրջենք Տիեզերագիտության և հրթիռաշինության թանգարանում (Музей космонавтики и ракетной техники), Գիտության և տեխնիկայի թանգարանում (Музей науки и техники), Կերամիկական արվեստի թանգարանում (Музей архитектурной художественной керамики), Պետրոպավլովյան ամրոցի պատմության թանգարանում, ինչպես նաև և Ս. Պետերբուրգի պատմության թանագարանում: Այնուհետև կանցկացնենք ազատ ժամանակ Պետերբուրգի քաղաքային լողափերից մեկում, անմիջապես Նևա գետի ափին, արտեղ ցանկացողները կարող են լողալ Նևայի ջրերում։ Ցանկության և հնարավորության դեպքում միասին կքայլենք տեսնելու հարևանությամբ գտնվող «Ավրորա» հածանավը, որը հայտնի է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությանը իր մասնակցությամբ կամ (որն ավելի շատ կհետաքրքրի երիտասարդներին) կարող ենք ուղղեկցողի հետ միասին շրջայց կատարել Պետերբուրգի ամենագեղեցիկ մետրոյի կայարաններում, որոնք համարվում են աշխարհահռչակ, անկրկնելի ճարտարապետական գլուխգործոցներ։ Երեկոյան ազատ ժամանակ:
Օր5

Այցելություն Պետերգոֆ կամ ազատ օր

  • Այսօր կունենանք ազատ օր, որը նախատեսում ենք անցկացնել Ֆիննական ծոցի ափին կառուցված կայսերական նստավայրում՝ Պետերգոֆում (Петергоф) (լրացուցիչ վճարով):
Պալատների և այգիների համալիրը, որն ընդունված է անվանել Ռուսական Վերսալ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից դասվել է համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Այստեղ կշրջենք Պետերբուրգի ամենագեղեցիկ պալատներից մեկում, որը կոչվում է Պետրոսի կամ Ամառային պալատ։ Այնուհետև կզբոսնենք ծովափնյա հսկայական այգու գեղեցիկ ճեմուղիներով և կտեսնենք մեկը մյուսից գեղեցիկ շատրվաններ և արձաններ։ (Այգու տարածքը մոտ 12,5 հեկտար է, որտեղ գործում է մոտ 150 շատրվան)։ Նրանք, ովքեր չեն ցանկանա միանալ մեզ, կարող են շրջել քաղաքի հայտնի վայերերով՝ տեսնել Ելիսեևյան եղբայրների՝ 20-րդ դարասկզբին կառուցված առևտրի շենքը, Քաղաքային դումայի նախկին շենքն ու աշտարակը, Ալեքսանդրյան թատրոնի շենքն ու մեկը մյուսից գեղեցիկ շենքերն ու եկամտաբեր տները (доходные дома), Ապստամբության հրապարակը և այլն։ Կունենանք ազատ ժամանակ:
Պետերգոֆ թանգարանի հայտնի շատրվաններն աշխատում են ապրիլի վերջից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։
Օր6

Պետերբուրգի գողտրիկ անկյուններ

  • Նևայի պողոտա
  • Ամառային այգի
  • Ֆաբերժեի թանգարան (լրավճարով)
  • Պետերբուրգյան թատրոններ (լրավճարով)
Կքայլենք Նևայի պողոտայով՝ հիանալով 18-19 րդ դարերի եվրոպական ճարտարապետության լավագույն ավանդույթներով, ապա կունենանք ազատ ժամանակ, որը կարող ենք անցկացնել քաղաքի կենտրոնում գտնվող առափնյա հայտնի Ամառային այգում (անվճար), որը հիմանդրել է հենց Պետրոս 1-ինը։ Վայելելով այգու գեղեցիկ և հանգստացնող մթնոլորտը՝ հնարավորություն կունենանք այցելել հռչակավոր Ֆաբերժեի թանգարան (լրացուցիչ վճարով): Երեկոյան ժամերին ցանկացողները կարող են այցելել Պետերբուրգի հայտնի թատրոններից մեկը և վայելել բարձրաճաշակ որևէ ներկայացում (անհատական, վճարովի)։
Օր7

Եկատերինայի պալատ՝ Ցարսկոյե սելո

  • Ազատ ժամանակ կամ Ցարսկոյե սելո
Մեր ուղևորության նախավերջին օրը կարող ենք տրամադրել Ցարսկոյե սելո (Царское село) այցելությանը (լրացուցիչ վճարով)։ Այստեղ կտեսնենք հայտնի եկատիրինյան պալատը՝ բարոկո ոճի ոսկեպատ սրահներով և Սաթե սենյակով (Янтарная комната), այնուհետև 2-3 ժամ կզբոսնենք թագավորական այգում՝ վայելելով այգու անգլիական ոճի շքեղությունը։
Օր8

Հրաժեշտ հյուսիսային մայրաքաղաքին

  • Ազատ ժամանակ, մեկնում օդանավակայան և վերադարձ Երևան։

Չվացուցակ

ՕրՍկիզբԱվարտԳինՍտատուս
726 մյս. 20241 հնս. 2024399՛000 դրամ 299՛000 դրամ ԱՎԻԱՏՈՄՍԸ ներառյալՀավաքվում է
72 հնս. 20248 հնս. 2024399՛000 դրամ 299՛000 դրամ ԱՎԻԱՏՈՄՍԸ ներառյալ
79 հնս. 202415 հնս. 2024399՛000 դրամ 299՛000 դրամ ԱՎԻԱՏՈՄՍԸ ներառյալ
716 հնս. 202422 հնս. 2024399՛000 դրամ 299՛000 դրամ ԱՎԻԱՏՈՄՍԸ ներառյալ
723 հնս. 202429 հնս. 2024399՛000 դրամ 299՛000 դրամ ԱՎԻԱՏՈՄՍԸ ներառյալ
730 հնս. 20246 հլս. 2024399՛000 դրամ 299՛000 դրամ ԱՎԻԱՏՈՄՍԸ ներառյալ
77 հլս. 202413 հլս. 2024399՛000 դրամ 299՛000 դրամ ԱՎԻԱՏՈՄՍԸ ներառյալ
714 հլս. 202420 հլս. 2024399՛000 դրամ 299՛000 դրամ ԱՎԻԱՏՈՄՍԸ ներառյալ
721 հլս. 202427 հլս. 2024399՛000 դրամ 299՛000 դրամ ԱՎԻԱՏՈՄՍԸ ներառյալ
728 հլս. 20243 օգստ. 2024399՛000 դրամ 299՛000 դրամ ԱՎԻԱՏՈՄՍԸ ներառյալ
74 օգստ. 202410 օգստ. 2024399՛000 դրամ 299՛000 դրամ ԱՎԻԱՏՈՄՍԸ ներառյալ
711 օգստ. 202417 օգստ. 2024399՛000 դրամ 299՛000 դրամ ԱՎԻԱՏՈՄՍԸ ներառյալ
718 օգստ. 202424 օգստ. 2024399՛000 դրամ 299՛000 դրամ ԱՎԻԱՏՈՄՍԸ ներառյալ

Տուրի երթուղի / տեսարժան վայրեր


Մեծացնել տուրի քարտեզը


Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը

Բոլոր իրավունքները պահպանված են: ©“Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ) հիմնվել է 2008 թվականին:
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: