Գունավոր Թբիլիսի-Թիֆլիս տուր (1 օր)
Տուրի տեւողություն
1 օր
1 օր
Համառոտ նկարագրություն
⛪️Բացահայտե՛ք հայկական հետքերով Թբիլիսին իր ողջ գեղեցկությամբ: ❤️ Տեսե՛ք հին և նոր ճարտարապետության գեղեցիկ նմուշներով զարդարված քաղաքը, ✔️ այցելե՛ք Թբիլիսիում գործող հայկական եկեղեցիները, ✔️ քայլե՛ք հետաքրքիր ու կոլորիտային փողոցներով, ✔️ իմացե՛ք այն պատմական իրադարձությունները, որոնք մեզ հայերիս կապում են Թբիլիսիի հետ:
-
Արժեքը ներառում է
ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,բ) բանիմաց և հոգատար գիդ-ուղեկցողի ծառայություն,գ) այցելություն նշված բոլոր վայրեր,դ) հյուրասիրություն՝ մեքենայի մեջ կլինի ջուր և միրգ:
Ուղևորության ծրագիր.
- հայ գորղների և հասարակական գործիչների <<Խոջիվանքի>> պանթեոն, Նարիքալա ամրոց Մայր Վրաստան հուշարձան, Ծծմբային բաղնիքներ, Խաղաղության կամուրջ,
- Հավլաբար թաղամաս, հայ մեծահարուստների Սոլոլակ թաղամաս,
- հայկական Սբ. Էջմիածին, Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սբ. Գևորգ եկեղեցիներ
- Ռուսթավելի պողոտա, Դավիթ Աղմաշենեբելիի պողոտա,
- Անկախության հրապարակ, Մարջանիշվիլիի հրապարակ,
- Ծմինդա Սամեբա Վրաստանի Մայր Տաճար, Սբ. Սիոն, Մետեխի եկեղեցիներ,
- Երթեկություն ճոպանուղիով (+5 լարի երկու ուղղության համար)
⭐️Վաղ առավոտյան Երևանից կուղևորվենք Թբիլիսի: Սևանա լճի ափին և Իջևան քաղաքում դադար առնելուց հետո Բագրատաշենի անցակետով կհատենք հայ-վրացական սահմանը: Թբիլիսիում մեր առաջին կանգառը կլինի հայկական Հավլաբար թաղամասը, որից հետո Կուր գետի երկու ափերին՝ միասին բացահայտելով գունավոր Թբիլիսին մեր այցը կավարտենք Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սբ. Գևորգ եկեղեցում ⛪️:Ստացած վառ տպավորություններով երեկոյան կվերադառնանք Երևան:ավելի մանրամասն տե՛ս
Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |