Տուրի տեւողություն
7 օր, 6 գիշեր
7 օր, 6 գիշեր
Համառոտ նկարագրություն
Պատմության գոհարներ Կ.Պոլիս-ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ 7 անմոռանալի օր. ▶️ Սուրբ Սոֆիա տաճար, ▶️ Բոսֆորի նեղուց, ▶️ Դոլմաբահչե և Թոփքափը* սուլթանական պալատներ, ▶️ Թաքսիմի հրապարակ և Մեծ շուկա, ▶️ Պոլսո Հայոց պատրիարքարան և այլ գեղեցիկ վայրեր:
▶️ Հայկական խմբով և թուրքագետ գիդի ուղեկցությամբ:
-
Արժեքը ներառում է
ավիատոմս,գիշերակաց 4* բարձրակարգ հյուրանոցներում,նախաճաշ,բոլոր էքսկուրսիաները տեսարժան վայրերում ըստ ծրագրի,փորձառու, կիրթ և գիտակ (!) թուրքագետ գիդի ուղեկցություն Երևանից ամբողջ տուրի ընթացքում,տրանսֆերները հարմարավետ տրանսպորտով,տուրիստական ապահովագրություն: -
Հյուրանոցներ
Ստամբուլ 4*
Ուղևորության ծրագիր.
✈️ Ավիաչվերթով մեկնում ենք Կոստանդնուպոլիս-Ստամբուլ։ Մոտ երկու ժամ տևող թռիչքից հետո վայրէջք ենք կատարում Ստամբուլի օդանավակայանում: Հյուրանոց տեղավորվելուց և մի փոքր հանգստանալուց հետո (այդ երեկո կամ հաջորդ օրը) այցելում ենք ✝️ Հայոց Պատրիարքություն, Սուրբ Աստվածածին աթոռանիստ եկեղեցի, ⛪️ Որդոց Որոտման եկեղեցի և Պեզճյան վարժարան։ավելի մանրամասն տե՛ս
Նախաճաշից հետո կայցելենք Պոլսի այցեքարտը դարձած դարերով կանգուն հռչակավոր ⛪️ Սուրբ Սոֆիայի տաճար, որը երբեմնի հզոր Բյուզանդական կայսրության հոգևոր կենտրոնն էր։ Այնուհետ այցելում ենք Ստամբուլի հաջորդ խորհրդանիշը համարվող ✨ Կապույտ մզկիթը կամ ինչպես տեղացիներն են անվանում Սուլթանահմեդ մզկիթը:ավելի մանրամասն տե՛ս
☀️ Այսօր կայցելենք ժամանակին աշխարհի ամենամեծ՝ Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում գտնվող և բազմազան ապրանքներով լի Մեծ շուկա՝ Քափալը Չարշը: Ըստ ցանկության *լրացուցիչ վճարով կարող ենք այցելել աշխարհում ամենամեծ պալատ-թանգարաններից մեկը համարվող Օսմանյան սուլթանների հիասքանչ ✨ Թոփքափը պալատ, որտեղ կարելի է տեսնել նաև Բյուզանդական ճարտարապետության հետքերը:
Առավոտյան կայցելենք զբոսաշրջիկների սիրելի արեւելյան շուկան՝ Եգիպտական շուկան, որից հետո ⛴ նավով Բոսֆորի նեղուցով ուղղություն ենք վերցնում դեպի Իշխանաց կղզիներից Քնալը կղզի։ Այնտեղ կայցելենք հայկական ⛪️ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Հրանտ Դինքի այգին եւ կտեսնենք բազմաթիվ հայկական առանձնատներ։ավելի մանրամասն տե՛ս
☀️ Առավոտյան այցելում ենք հայազգի ճարտարապետներ Պալյանների կառուցած հրաշագեղ Դոլմաբահչեի պալատը, որը համարվում է 19–րդ դարում կառուցված ամենագեղեցիկ պալատը։ Իր շքեղությամբ աչքի ընկնող պալատում, ի թիվս այլ բազմաթիվ հարստությունների, գտնվում են նաև ⚠️ Հ. Այվազովսկու՝ Պոլիսը պատկերող աննման կտավները։
Օրվա երկրորդ կեսը կանցկացնենք արդեն Ստամբուլի նոր կենտրոն համարվող Թաքսիմի հրապարակում եւ Իսթիքլալ պողոտայում՝ զմայլվելով քաղաքի ինչպես նոր կառուցված նորաոճ, այնպես էլ ավելի վաղ կառուցված պատմական շենքերով: Կայցելենք հարևանությամբ գտնվող շքեղ Երեք Խորան հայկական գործող եկեղեցի: Հնարավորություն կունենանք այցելելու նաև հայազգի հռչակավոր լուսանկարիչ Արա Գյուլերի սրճարան։ավելի մանրամասն տե՛ս
Օրվա երկրորդ կեսը կանցկացնենք արդեն Ստամբուլի նոր կենտրոն համարվող Թաքսիմի հրապարակում եւ Իսթիքլալ պողոտայում՝ զմայլվելով քաղաքի ինչպես նոր կառուցված նորաոճ, այնպես էլ ավելի վաղ կառուցված պատմական շենքերով: Կայցելենք հարևանությամբ գտնվող շքեղ Երեք Խորան հայկական գործող եկեղեցի: Հնարավորություն կունենանք այցելելու նաև հայազգի հռչակավոր լուսանկարիչ Արա Գյուլերի սրճարան։ավելի մանրամասն տե՛ս
☘️ Ազատ օր. ցանկացողները կարող են այցելել` լրավճարով, նաև քաղաքի ամենաշատ այցելուներ ունեցող վայրերից մեկը՝ ՛՛Ստամբուլ Ակվարիում՛՛, կամ Մադամ Թյուսոյի մոմե արձանների հայտնի թանգարան։ Կարելի է տեսել նաև դեռևս IV դ. հույների կողմից կառուցած ստորգետնյա ջրամբարը՝ խորհրդավոր Ցիստեռնա Բազիլիկան: Կամ կարող եք պարզապես անշտապ շրջել Պոլսի թաղերում, որտեղ ամեն քայլափոխի կարելի է զգալ պատմության շունչը:ավելի մանրամասն տե՛ս
Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |
7 | 17 նոյ. 2024 | 24 նոյ. 2024 | 299՛000 դրամ 269՛000 դրամ ԱՎԻԱՏՈՄՍԸ ներառյալ | |
0 | 30 դեկտ. 2024 | 6 հունվ. 2025 | 399՛000 դրամ 335՛000 դրամ ԱՄԱՆՈՐՅԱ՝ ԱՎԻԱՏՈՄՍԸ ներառյալ | Հավաքվում է |
Այսպես են անցնում մեր տուրերը :)
Դիտեք տուրերի տեսանյութեր
որ նկարել ենք տեսարժան վայրերում Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Հայաստանում և Արցախում (Ղարաբաղում), Երուսաղեմում, Իտալիայում, Պրահայում և Վիեննայում:
Մեզ հետ ճամփորդած մարդկանց կարծիքը:
Ավելի շատ կարծիքներ տեսնելու համար այցելե՛ք.
Facebook Reviews
or
Google Reviews