Հառիճավանք-Լմբատավանք- Մարմաշենի վանք- Գյումրի
Տուրի տեւողություն
1 օր
1 օր
Համառոտ նկարագրություն
Պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառը, միշտ հայտնի է եղել իր ցորենի հարուստ պաշարներով, օգտակար հանածոներով, հարմար աշխարհագրական դիրքով և այդ պատճառով բնակեցվել է նախնադարյան մարդու կողմից: Այսօր Շիրակ գավառի տարածքում է տարածվում Շիրակի մարզը: Մարզի տարբեր մասերում կարող ենք հանդիպել ուրարտական սեպագիր արձանագրություններ, տարբեր ժամանակների բերդերի ու ամրոցների ավերակներ, կամուրջների հետքեր, գեղեցիկ եկեղեցիներ, ինչպես նաև աշխարհիկ ճարտարապետական յուրօրինակ կառույցներ: Մեր այս տուրի շրջանակում միասին կբացահայտենք Շիրակի մարզկենտրոն Գյումրին, վարդագույն տուֆի հայրենիք Արթիկը, ինչպես նաև մարզի պատմամշակութային մի շարք այլ վայրեր:
-
Արժեքը ներառում է
ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,բ) բանիմաց և հոգատար պատմաբան-գիդի ուղեկցություն,գ) այցելություն նշված բոլոր վայրեր,դ) հյուրասիրություն՝ մեքենայի մեջ կլինի ջուր և միրգ:
Ուղևորության ծրագիր.
- Հառիճավանք
- Վարդագույն տուֆի հայրենիք՝ Արթիկ. Լմբատավանք (Սուրբ Ստեփանոս եկեղեցի)
- Հին և նոր Գյումրի, Կումայրի արգելոց-թանգարան, Մայր Հայաստան, Սուրբ Նշան, Յոթ Վերք,
- Մարմաշենի վանք
- Գեղեցիկ բնապատկերներ. Արագած, Արայի լեռ, Փամբակի լեռներ
Երևանից ուղևորությունը կսկսենք առավոտյան ժամը 07:00-ին: Արագածոտնի մարզով, Արա և Արագած լեռների գեղեցիկ տեսարաններով ճանապարհը մեզ կհասցնի Հառիճ գյուղ, որտեղ գտնվում է 13-րդ դարի հայկական ճարտարապետական գլուխգոծոցներից մեկն համարվող Հառիճավանքը: Նուրբ զարդաքանդակներով և յուրօրինակ ճարտարապետությամբ այս վանքը իր վերջնական տեսքը ստացել է 1201թ., երբ Զաքարե ու Իվանե Զաքարյան եղբայրների հրամանով կառուցվում է վանքի գլխավոր եկեղեցին: Նուրբ զարդաքանդակներով և յուրօրինակ ճարտարապետությամբ այս վանքը իր վերջնական տեսքը ստացել է 1201թ., երբ Զաքարե ու Իվանե Զաքարյան եղբայրների հրամանով կառուցվում է վանքի գլխավոր եկեղեցին: Եկեղեցու բակում կծանոթանանք կառուցման պատմությանը, կտեսնենք մենավորի խուցը, վերջերս վերանորոգված հոգևոր դպրոցը և կշարունակենք մեր ճանապարհը դեպի վարդագույն տուֆի հայրենիք՝ քաղաք Արթիկ: Այնտեղ կայցելենք դեռևս 6-րդ դարում կառուցված, գեղեցիկ որմնանկարներով նշանավոր Լմբատավանք (Սուրբ Ստեփանոս եկեղեցի), որի խորանի տակ պահվում է Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքներից մի հատված: Լմբատավանքից գեղեցիկ տեսարան բացվի դեպի Արթիկ քաղաք:
Արթիկից կուղևորվենք մեկ այլ խոշոր վանական համալիր՝ Մարմաշենի վանք, որ գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին: Վանքը կազմված է երկու շինությունից, գլխավոր՝ Կաթողիկե և կից փոքր եկեղեցիներից։ Գլխավոր եկեղեցին ըստ արձանագրության կառուցել է Վահրամ Պահլավունի հայրենասեր իշխանը 988-1029թթ., երբ դեռ Անին Բագրատունիների ոստանն էր։ Վանքի տարածքը նշանավոր է նաև նրանով, որ այստեղից գտնվել է Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը:
Հիացած Մարմաշենի գեղեցկությամբ կուղևորվենք Հայաստանի հայրաքաղաք Գյումրի և կայցելենք.
✔Գյումրիի Սև բերդ,
✔Մայր Հայաստան հուշարձան,
✔ Կումայրի արգելոց-թանգարան,
✔ Կենտրոնական հրապարակ և «Վարդանանք» արձանախումբ,
✔ Գյումրու Սուրբ Նշան եկեղեցի,
✔ Ռիժկովի ճեմափողոց,
✔ Սուրբ Աստվածածին "Յոթ Վերք" եկեղեցի,
✔ Ամենափրկիչ եկեղեցի,
✔ Քաջազնունու նախագծած "Լոդկա" շենքը,
✔ Գյումրվա ամենահին դեղատունն և վարսավիրանոցը: Ցանկության դեպքում կարող ենք այցելել աշխարհահռչակ գյումրեցիների անունների հետ կապված թանգարաններից մեկը.
✔ Հովհաննես Շիրազի,
✔ Ավետիք Իսահակյանի,
✔ Մհեր Մկրտչյանի,
✔ Ասլամազյան քույրերի,
✔ Գյումրիի ճարտարապետության, կենցաղի և ճարատարապետության թանգարան՝ Ձիթողցյանների - Ձիթողցոնց տուն:
Դե իսկ վերջում կվայելենք Գյումրու ավանդական կերակուրներ՝ տեղի սրճարաններից կամ ռեստորաններից մեկում: (ցանկության դեպքում կարող ենք այցելել հայտնի Չերքզի ձոր)
Հագեցած մշակութային տպավորություններով և անտիպ պատկերներով երեկոյան կվերադառնանք Երևան:
✔Գյումրիի Սև բերդ,
✔Մայր Հայաստան հուշարձան,
✔ Կումայրի արգելոց-թանգարան,
✔ Կենտրոնական հրապարակ և «Վարդանանք» արձանախումբ,
✔ Գյումրու Սուրբ Նշան եկեղեցի,
✔ Ռիժկովի ճեմափողոց,
✔ Սուրբ Աստվածածին "Յոթ Վերք" եկեղեցի,
✔ Ամենափրկիչ եկեղեցի,
✔ Քաջազնունու նախագծած "Լոդկա" շենքը,
✔ Գյումրվա ամենահին դեղատունն և վարսավիրանոցը: Ցանկության դեպքում կարող ենք այցելել աշխարհահռչակ գյումրեցիների անունների հետ կապված թանգարաններից մեկը.
✔ Հովհաննես Շիրազի,
✔ Ավետիք Իսահակյանի,
✔ Մհեր Մկրտչյանի,
✔ Ասլամազյան քույրերի,
✔ Գյումրիի ճարտարապետության, կենցաղի և ճարատարապետության թանգարան՝ Ձիթողցյանների - Ձիթողցոնց տուն:
Դե իսկ վերջում կվայելենք Գյումրու ավանդական կերակուրներ՝ տեղի սրճարաններից կամ ռեստորաններից մեկում: (ցանկության դեպքում կարող ենք այցելել հայտնի Չերքզի ձոր)
Հագեցած մշակութային տպավորություններով և անտիպ պատկերներով երեկոյան կվերադառնանք Երևան:
Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |
Այսպես են անցնում մեր տուրերը :)
Դիտեք տուրերի տեսանյութեր
որ նկարել ենք տեսարժան վայրերում Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Հայաստանում և Արցախում (Ղարաբաղում), Երուսաղեմում, Իտալիայում, Պրահայում և Վիեննայում: