Տուրի տեւողություն
6 օր, 5 գիշեր
6 օր, 5 գիշեր
Համառոտ նկարագրություն
Արարատ լեռը ❄️ խորհրդանիշն է մարդկության վերածննդի և հպարտությունը հայ ժողովրդի: Հսկայի տեսքը միայն ոգեշնչում է մարդկանց և պայծառ ապագայի հույս ներշնչում, իսկ նրա սուրբ գագաթին ոտք դրածների տպավորությունները հնարավոր չէ նկարագրել բառերով:
Արարատ լեռան վերելքներ Նարեկավանք Տուրն իրականացնում է 2008 թվականից: Ճամփորդեք պատմա-մշակութային տուրերի ոլորտում ամենափորձառու ընկերության հետ: Վստահեք Ձեր հանգիստը ամենակիրթ և հոգատար գիդերին:
! Վերելքի համար անհրաժեշտ պարագաներ.
ա) դահուկային/արշավային ձեռնափայտեր,
բ) սովորական և արշավային/լեռնագնացային կոշիկներ,
գ) մեծ և փոքր ուսապարկ,
դ) տաք քնապարկ (փչովի կամ սպունգի ներքնակի հետ),
ե) արշավային արևային ակնոց,
զ) դահուկային/լեռնագնացային հագուստ, գլխարկներ, ձեռնոցներ,
է) արշավային լուսարձակ,
ը) արևից պահպանվելու կրեմ,
թ) մի քանի կոմպլեկտ ներքնաշոր (գուլպա, շապիկ, անդրավարտիք/կիսատաբատ),
ժ) հեռախոսների, վիդեո- և լուսա-նկարչական սարքերի համար ցանկալի է ունենալ մի քանի կոմպլեկտ լիցքավորող սարքեր` մարտկոցներ, փաուեր բանկ և այլն:
! ԱՆՎՃԱՐ կտրամադրվեն վրաններ և լեռնագնացային ճանկեր/կրամպոններ: (Որոշ դեպքերում, կարող ենք տրամադրել նաև քնապարկերի համար ներքնակներ և ձեռնափայտեր: )
![](https://nvtour.am/armt/123j/images/nvtour/day_photo/NbIz903N0pCqqpkaKLibgd2t3JzkPS.jpg)
-
Արժեքը ներառում է
ա) գիշերակաց բարձրակարգ հյուրանոցում՝ Բայազետում և ճամբարներում,բ) բարձրորակ, նոր և հարմարավետ տրանսպորտ,գ) օրական 3-անգամյա սնունդ,դ) զբոսաշրջային ապահովագրություն (travel insurance),զ) ավելի քան 10 տարվա փորձ ունեցող պրոֆեսիոնալ գիդերի և ուղեկցողների աջակցություն, որ ամբողջ ընթացքում խմբի հետ են լինում: -
Հյուրանոցներ
ԲայազետԳիշերակաց ճամբարներում
Ուղևորության ծրագիր.
Երևանից կուղևորվենք դեպի Բավրա` հայ-վրացական սահման: Կանցնենք Գյումրիով, Աշոցքով, ապա կհատենք սահմանը և կմտնենք Ջավախք: Կշարունակենք ճանապարհը դեպի վրաց-թուրքական սահման: Հատելով սահմանը` կմտնենք Արդահանի մարզ: Ծովակ/Չըլդըր գեղեցիկ լիճն ու լեռներն անցնելով կհասնենք Կարս ապա Իգդիր և Բայազետ: Խմբի հետաքրքրվածության դեպքում կարող են կանգառ և շրջայց անել Անիում կամ Կարսում:
Գիշերակաց Բայազետի հյուրանոցում:
Առավոտյան մեքենաները/միկրոավտոբուսները մեզ կտանեն մինչև Արարատի լանջին գտնվող մեկնարկի կետը՝ 2200 մ: Այստեղ մենք կվերցնենք մեր թեթև ուսապարկերը և կսկսենք քայլարշավը դեպի 3200 մ. բարձրության վրա գտնվող ճամբար: Մեծ ուսապարկերը և ուղեբեռները տեղափոխվելու են ձիերի միջոցով: Այսօրվա երթուղու երկարությունը և տևողությունը մոտավորապես 6 կմ է և 5 ժամ: Արշավային պայմաններում ճաշի համար կտրամադրվի սնունդ՝ լանչ բոքսեր, իսկ ընթրիքը կլինի ճամբարում տաք կերակրատեսակներով և թեյով:
Գիշերակաց 3200 մ. ճամբարում, վրաններում:
Այսօր մենք շարունակում ենք արշավը մինչև 4200 մ. բարձրության վրա գտնվող ճամբար: Վերելքն ավելի զառիվեր է և ավելի հոգնեցուցիչ: Կրկին մեր փոքր ուսապարկերի մեջ վերցնում ենք ջուր, լանչ բոքս և այլ անհրաժեշտ իրեր: Մեծ բեռները կտանեն ձիերը: 2-րդ օրվա վերելքի երկարությունը և տևողությունը մոտավորապես 5 կմ է և 5 ժամ: Ճաշը կլինի ընթացքում կամ ճամբարում, ընթրիքը ճամբարում: Կհասնենք ենք 4200 մ. ճամբար ցերեկը, հանգիստ ճամբարում, վրաններում, մինչ կեսգիշեր:
Կեսգիշերից հետո սկսում ենք բարձրանալ Արարատ լեռան գագաթ` 4200 մ-ից 5137 (5165) մ: Իրերի մեծ մասը կմնա ճամբարում, վերցնում ենք միայն փոքր ուսապարկեր անհրաժեշտ պարագաների համար` ջուր, սնեքեր/նախուտեստներ, կրամպոններ, ֆոտո- վիդեո- ապարատներ, մարտկոցներ և այլն: Երթուղին էլ ավելի զառիվեր և դժվար է: Գագաթին ավելի մոտ պետք է քայլենք ձյան վրայով՝ հագնելով կրամպոնները, ձյունը հաճախ սառած է լինում և սայթաքուն (սղլիկ): Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ոչ մի դեպքում չի կարելի շեղվել ճանապարհից: Երթուղին մոտ 5 կմ է և տևում է 7 ժամ: Լուսաբացին կհասնենք գագա՛թ: Արարատի բարձրությունը ժամանակակից չափումներով 5137 մ. է, նախկինում համարվել է 5165 մ: Արարատի գագաթին կմնանք 30-40 րոպե: Դրանից հետո կսկսենք վայրէջքը դեպի 4200 ճամբար, որտեղ կարող ենք մի փոքր հանգստանալ, հավաքել մեր իրերը, ապա կիջնենք 3200 ճամբար : Գիշերակաց 3200 մ. ճամբարում:
3200 մետր ճամբարից իջնում ենք դեպի ելման կետը՝ 2200 մ. վրա գտնվող կայանատեղի, որտեղ մեզ դիմավորելու են մեքենաները և բերելու են Բայազետ: Հյուրանոցում տեղավորվելուց հետո կհանգստանանք, ցնցուղ կընդունենք, ցանկացողները կարող են թուրքական բաղնիք գնալ: Եթե խումբը հետաքրքրված է, կարող ենք էքսկուրսիա կատարել դեպի Իսհակ փաշայի պալատ և Բայազետի հին բերդ՝ Դարոյնք: Երեկոյան ընթրիքին կնշենք նվաճումն այն գագաթի, որը շատերը սուրբ են համարում: Գիշերակաց Բայազետի հյուրանոցում:
Բայազետից կշարժվենք դեպի Իգդիր և Կողբ: Ճանապարհին կկանգնենք Արաքսի մոտ, ապա կհասնենք Կարս: Եթե խումբը ցանկություն հայտնի, կարող ենք շրջայց կատարել Կարսում կամ Անիում: Այստեղից մեկնում ենք դեպի թուրք-վրացական սահման: Վրաստան կմտնենք, կանցնենք Ջավախքով և կհատենք վրաց-հայկական սահմանը: Ապա կժամանենք Երևան՝ մեզ հետ բերելով մեր կյանքի թերևս ամենավառ տպավորությունները...
Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |
Այսպես են անցնում մեր տուրերը :)
Դիտեք տուրերի տեսանյութեր
որ նկարել ենք տեսարժան վայրերում Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Հայաստանում և Արցախում (Ղարաբաղում), Երուսաղեմում, Իտալիայում, Պրահայում և Վիեննայում:
Մեզ հետ ճամփորդած մարդկանց կարծիքը:
Ավելի շատ կարծիքներ տեսնելու համար այցելե՛ք.
Facebook Reviews
or
Google Reviews