Տուրի տեւողություն
1 օր
1 օր
Համառոտ նկարագրություն
Միացե՛ք այս յուրահատուկ և հագեցած տուրին, բացահայտեք Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից՝ Լոռվա հրաշքները: ☘️ Այս սքանչելի աշխարհի հնամենի պատմության և կուսական բնության շունչն զգացեք Ախթալայում, Դսեղում, Հաղպատում, Սանահինում:
-
Արժեքը ներառում է
ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,բ) բանիմաց և հոգատար պատմաբան-գիդի ուղեկցություն,գ) այցելություն նշված վայրեր, ըստ ծրագրի,դ) մուտքավճար ենթադրող վայրերում մուտքավճարը ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ:
Ուղևորության ծրագիր.
- Ախթալայի վանք
- Դսեղ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
- Թումանյանի տուն-թանգարան (մուտքը վճարովի)
- Հաղպատ և Սանահին վանական համալիրներ
- Զարնի-Պարնի (մուտքը վճարովի) կամ Ծովեր լիճ քայլարշավ
Երևանից առավոտյան կշարժվենք դեպի Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդավայր՝ լեռների ու կանաչի մեջ կորած Դսեղ:
✔ Մեր առաջին կանգառը կլինի բանաստեղծի տուն-թանգարանը (մուտքը վճարովի):
✔ Թանգարանում պտտվելուց հետո կշարժվենք հարևանությամբ գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ որպես հոգևորական ծառայել է Թումանյանի հայրը՝ Տեր Թադևոսը:
✔ Այնուհետև նախատեսված է քայլարշավ՝ կամ Զարնի-Պարնի միջնադարյան քարայրային համալիր (մուտքը վճարովի) կամ կանաչի մեջ կորած Ծովեր լիճ՝ Լոռվա մարգարիտներից մեկը:
✔ Ապա դեպի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ համարվող Հաղպատի վանական համալիր: Վանքի առաջին եկեղեցին՝ Սուրբ Նշանը և միաբանությունը 976թ. հիմնադրել են Աշոտ Գ թագավորը և նրա կին Խոսրովանույշը իրենց որդիների համար: Վանքին կից գործել է նաև հռչակավոր հոգևոր դպրոց: Այստեղ ապրել է հռչակավոր Սայաթ-Նովան:
✔ Վանական համալիրի բոլոր կառույցները տեսնելուց հետո կշարժվենք Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա գտնվող Սանահին վանք: 10-րդ դարին թվագրվող վանքում, ըստ ավանդության, դասավանդել է նաև Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, նրա անունով էլ վանական համալիրի մաս կազմող Ս. Աստվածածին և Ս. Ամենափրկիչ եկեղեցիների միջև կառուցված սրահը կոչվել է «Մագիստրոսի ճեմարան»:
✔ Սանահինի գեղեցկությամբ տպավորված՝ կշարունակենք ճանապարհորդությունը դեպի անկրկնելի Ախթալա: Ախթալան Հայաստանի քաղկեդոնական վանքերից է, որ կառուցվել է 10-րդ դարում, երբ Հայաստանը Բագրատունիների օրոք Վերածնության շրջան էր ապրում:
Վայելելով Լոռվա թարմ օդը և չքնաղ տեսարանները՝ երեկոյան կվերադառնանք Երևան:

Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |
Մեզ հետ ճամփորդած մարդկանց կարծիքը:
Ավելի շատ կարծիքներ տեսնելու համար այցելե՛ք.
Facebook Reviews
or
Google Reviews