Տուրի տևողություն
8 օր, 7 գիշեր
8 օր, 7 գիշեր
Համառոտ նկարագրություն
⛴ Մեկնում ենք բացահայտելու գաղտնիքներով լեցուն արևային Հունաստանը, որը հանդիսանում է Օլիմպիական խաղերի, փիլիսոփայության, գրականության, քաղաքագիտության և թատրոնի բնօրրան:
Կտեսնենք Աթենքի զարդ Ակրոպոլիսը, Էրեքթեոնը, հունական ամֆիթատրոնը, կլինենք Հեփեստոսի և Զևսի նշանավոր տաճարներում և շատ ու շատ այլ գեղեցիկ և զարմանալի վայրերում:
⛱ Աթենքից հետո կմեկնենք և կհանգստանանք հանրաճանաչ Հռոդոս կղզում, որ հարուստ է ոչ միայն շքեղ ծովափերով՝ և Էգեյան, և Միջերկրական ծովի, այլ իր բազմադարյա պատմությամբ և մշակույթով:
Եվ այս ամբողջ ընթացքում ✔️ հայկական խմբով և ✔️ հայախոս գիդ-ուղեկցողի հետ միասին:

-
Ծառայությունները ներառում են
բ) ծրագրով նախատեսված տեսարժան վայրերի մուտքի տոմսեր,գ) հայկական խումբ և հայ խմբի ղեկավարի ուղեկցություն ամբողջ տուրի ընթացքում,դ) մեկանգամյա սնունդ` նախաճաշ հյուրանոցում,ե) ճանապարհային բժշկական ապահովագրություն (travel insurance),զ) վիզա ստանալու խորհրդատվություն և փաստաթղթային փաթեթի աջակցություն:☝️Ուշադրություն. ներառված չեն ուղեբեռի և վիզայի հետ կապված որևէ արժեք:
Ուղևորության ծրագիր.
Հին Հունաստանի հետ մեր ծանոթությունը կսկսենք Աթենքի սկիզբը և զարդը հանդիսացող Ակրոպոլիսից: Ակրոպոլիսի բարձրությունից կհիանանք Աթենքի գեղեցկությամբ, ապա կայցելենք Հին Հունաստանի գլխավոր տաճարներից Էրեքթեոն (Ք. ա. 5-րդ դար), կլինենք ժամանակի հռչակ վայելող անֆիթատրոնում, որից հետո կտեսնենք ամենահին օդերևութաբանական հուշարձանը՝ Քամիների աշտարակը: Այնուհետև կտեսնենք Հռոմեական ագորան և կքայլենք Մոնաստիրակի հրապարակով:
Այսօր կայցելենք Ակրոպոլիս բլրի վրա գտնվող Հունական ագորա, կայցելենք Ք. ա. 4-2-րդ դարերում կառուցված Հին Հունաստանի ամենամեծ տաճարը՝ Օլիմպիական Զևսի տաճար, կլինենք Ագորայում գտնվող և ներկայումս լավագույնս պահպանված՝ Հեփեստոսի տաճարում, որից հետո կայցելենք նշանավոր անտիկ մարզադաշտ՝ Օլիմպիական Պանատինաիկոս ստադիոն:
- Հունաստանի երբեմնի ամենագեղատեսիլ մայրաքաղաքներից մեկը Նաֆպլիոն
- Կորնթոսի աշխարհահռչակ ջրանցք
- Հիդրա, Պորոս, Էգինա կղզիներ
Ազատ օր կամ ցանկացողները՝ լրացուցիչ վճարով կարող են այցելել.
✔️ Հունաստանի երբեմնի ամենագեղատեսիլ մայրաքաղաքներից մեկը Նաֆպլիոն, որը ոմանք համարվում են հունական Վենետիկ: Հին հունական դիցաբանության համաձայն, քաղաքը հիմնադրել է Պոսեյդոնի որդի Նաֆպլիոսը: Դեպի Նաֆպլիոս ճանապարհին հնարավորություն կունենանք տեսնել հայտնի Կորնթոսի ջրանցքը։
✔️ Կամ հնարավոր է կազմակերպել ծովային ճանապարհորդություն (փոքրիկ կրուիզ) դեպի հրաշագեղ երեք կղզիներ՝ Հիդրա, Պորոս, Էգինա, ուր հնարավորություն կունենաք տեսնել գեղեցիկ քաղաքներ, սրբավայրեր՝ Սուրբ Նեկտարիոսի տուն եւ եկեղեցի, ծովափ և ճարտարապետություն:
Չվացուցակ
| Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |
Այսպես են անցնում մեր տուրերը :)
Դիտեք տուրերի տեսանյութեր
որ նկարել ենք տեսարժան վայրերում Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Հայաստանում և Արցախում (Ղարաբաղում), Երուսաղեմում, Իտալիայում, Պրահայում և Վիեննայում:

