ճանաչել ավելին
  • No products in the cart.
TOP

Սինգապուր, Թայլանդ, Մալայզիա, Բալի տուր (11 օր)

Էկզոտիկ տուր Սինգապուր, Բալի, Թաիլանդ, Մալայզիա (11 օր)

 

Տուրի տևողություն
10 օր


Համառոտ նկարագրություն
❤️ ՍուպերՏՈւՐ #Սինգապուր + #Բալի + #Թայլանդ 10 օր երեք էկզոտիկ երկրներում ✔️ Հեքիաթային 10 օր 5⭐️ հյուրանոցներով, էքսկուրսիաներով, հայկական խմբով ու հայ ուղեկցողով! ☝️ Խորհուրդ ենք տալիս շուտ դիմել, որպեսզի արժեքի և տեղերի խնդիր չլինի)

✅ Ճամփորդե՛ք խմբային տուրերի ոլորտում #ամենափորձառու ընկերության` Նարեկավանք Տուրի հետ:

⭐️ Ծրագրի մանրամասներ.

Օր 1 ▶️ Թռիչք Երևանից դեպի Բալի՝ չվերթը Կուալա Լումպուրի օդակայանով։ Տեղավորում հյուրանոցում։

Օր 2 ▶️ Հանգիստ ծովափին, գիշերակաց Բալիում, 5* հյուրանոց։

Օր 3 ▶️ Մեկնում ենք Բալիի հեքիաթային վայրերը բացահայտելու։ Սուրճի պլանտացիա, որտեղ կտեսնեք հայտնի #Մուսանգ կենդանուն, կտեսնեք յուրահատուկ ծառեր եւ թփեր եւ կհամտեսեք սուրճ եւ տեղական թեյերի տեսականի։ Այնուհետև կայցելենք Բալիի հայտնի #Տիրտա_Իմպուլ գեղեցիկ ջրային տաճարը, որտեղ Բալիի բնակիչները գալիս են սուրբ ջրով օծվելու։ Հաջորդ մեր կանգառը կլինի Բալիի հռչակավոր #Տեգալալանգ բրնձի դաշտերը եւ հայտնի ճոճանակները։ Հետաքրքիր օրը կավարտենք Բալիի #Տեգենունգան ջրվեժ այցելելով։ ✅ Ծրագրով նշված բոլոր վայրերի մուտքավճարները ներառված են տուրի գնի մեջ։

Օր 4-5 ▶️ ⛱ Հանգիստ ծովափին։

Օր 6 ▶️ Մեկնում Սինգապուր, տեղավորում 5* հյուրանոցում, հանգստից հետո #քաղաքային_էքսկուրսիա, որի ընթացքում կտեսնենք Սինգապուրի կարեւոր տեսարժան վայրերը. Սինգապուրի խորհրդանիշ ջրային առյուծի արձան #Մերլիոն, հայտնի բուդդիստական եւ հինդուական տաճարներ, #Մարինա բեյը, հայկական եկեղեցին, հայ եղբայրների հիմնադրած շքեղ Raffles հյուրանոցը եւ այլն։ Գիշերակաց Սինգապուրում։

Օր 7 ▶️ Առավոտը սկսում ենք Սինգապուրի ամենաբարձր #Մարինա_բեյ հյուրանոցի տանիքից հիանալ Սինգապուրով։ Այնուհետ այցելություն հայտնի Մարինա Բեյի հայտնի Gardens by the Bay-ի Cloud forest եւ Flower Dome այգիները, երեկոյան հիանում ենք Gardens by the Bay-ի այգիների #լուսային շոուվ։ ✅ Ծրագրով նախատեսված մուտքավճարները ներառված են տուրի մեջ։ Գիշերակաց Սինգապուրում։

Օր 8 ▶️ Ազատ ժամանակ Սինգապուրում կամ լրացուցիչ դեպի #Սենթոզա կղզի։ Երեկոյան մեկնում ենք Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկ։ Գիշերակացը 5* հյուրանոց։

Օր 9 ▶️ Նախաճաշից հետո դուրս ենք գալիս էքսկուրսիայի Թայլանդի մայրաքաղաքի տեսարժան վայրերով պրոֆեսիոնալ գիդի հետ։ Երեկոյան ազատ ժամանակ։ Գիշերակացը Բանգկոկում։

Օր 10 ▶️ Առավոտյան մեկնում օդանավակայան եւ վերադարձ Հայաստան։

✅ Զեղչված արժեքը €2490 հմրժ դրամ, ուր ներառված են.
✔️ Ավիատոմսեր Երեւանից հարմար միացումով, ուղեբեռը ներառված է տոմսի մեջ,
✔️ Ծրագրով նախատեսված բոլոր տրանսֆերները, օդանավակայաններից հյուրանոցներ եւ հակառակը,
✔️ Հյուրանոցները՝ Սինգապուրում 5 աստղ, Բանգկոկում՝ 5 աստղ, Բալիում՝ 5 աստղ,
✔️ Հյուրանոցներում մնալու բոլոր օրերին նախաճաշերը,
✔️ Քաղաքային ճանաչողական էքսկուրսիաներ պրոֆեսիոնալ գիդերի հետ Սինգապուրում, Բանգկոկում եւ Բալիում,
✔️ Ծրագրով նախատեսված վայրերի մուտքավճարները,
✔️ Հայ ուղեկցող ամբողջ ուղեւորության ընթացքում,
✔️ Տուրիստական ապահովագրություն։

☝️ Արժեքի մեջ ներառված չեն Սինգապուրի վիզայի արժեքը՝ 40 հազար դրամ եւ Բալիի վիզայի արժեքը, որը վճարվում է տեղում` 35 դոլար եւ Թայլանդի, որը եւս տեղում ~60 դոլար։

☎️ Զանգահարե՛ք.
(099) 56-56-48
(098) 56-56-47
(055) 56-56-49
(010) 56-56-49

Նարեկավանք Տուր ☑️ Հիմնադրվել է 2008 թ. #17տարիՁեզհետ
Մեր մասին գրում են.
facebook.com/Narekavank/reviews/
facebook.com/Narekavank/mentions/

#Narekavank #տուր #տուրեր #ամենավստահելի #Հայկական_խումբ #Հայկականխումբ

  • Արժեքը ներառում է
    – Ավիատոմսերը Երեւանից հարմար միացումով, ուղեբեռը ներառված է տոմսի մեջ,
    – Ծրագրով նախատեսված բոլոր տրանսֆերները, օդանավակայաններից հյուրանոցներ եւ հակառակը,
    – Հյուրանոցները՝ 5 աստղ,
    – Հյուրանոցներում մնալու բոլոր օրերին նախաճաշերը։
    – Քաղաքային ճանաչողական էքսկուրսիաներ,
    – Ծրագրով նախատեսված վայրերի մուտքավճարները,
    – Հայ ուղեկցող ամբողջ ուղեւորության ընթացքում,
    – Տուրիստական ապահովագրություն։
  • Հյուրանոցներ
    Սինգապուր, Բանգկոկ, Բալի 5*

Ուղևորության ծրագիր.

Չվացուցակ

ՕրՍկիզբԱվարտԳինՍտատուս
1118 ապր. 202629 ապր. 20261'256'000 դրամ 1'211'000 դրամ ԲՈԼՈՐ ԱՎԻԱՏՈՄՍԵՐԸ ներառյալ!ՇՏԱՊԵ՛Ք մնացել է 4 տեղ


Այսպես են անցնում մեր տուրերը :)

Դիտեք տուրերի տեսանյութեր

որ նկարել ենք տեսարժան վայրերում Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Հայաստանում և Արցախում (Ղարաբաղում), Երուսաղեմում, Իտալիայում, Պրահայում և Վիեննայում:

Մեզ հետ ճամփորդած մարդկանց կարծիքը:
Ավելի շատ կարծիքներ տեսնելու համար այցելե՛ք.
Facebook Reviews or Google Reviews

Բոլոր իրավունքները պահպանված են: ©“Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ) հիմնվել է 2008 թվականին:
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: