Տուրի տեւողություն
2 օր
2 օր
Համառոտ նկարագրություն
Պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառը միշտ հայտնի է եղել իր բերքառատ հողով, օգտակար հանածոներով, տաղանդավոր մարդկանցով և իհարկե հոգևոր և աշխարհիկ ճարտարապետության հրաշալի կառույցներով: Մեր այս տուրի շրջանակում կբացահայտենք Շիրակի կենտրոն Գյումրին, վարդագույն տուֆի հայրենիք Արթիկը, ինչպես նաև մի շարք արժեքավոր պատմամշակութային վայրեր:
-
Արժեքը ներառում է
ա) բարձրակարգ հյուրանոցում գիշերակաց՝ նախաճաշով,բ) բարձրակարգ տրանսպորտ փորձառու վարորդով, Երևան-Գյումրի գնացքի տոմս (գնացքով գնալու դեպքում),գ) բանիմաց և հոգատար պատմաբան-գիդի ուղեկցություն ողջ ընթացքում,դ) այցելություն նշված վայրեր, ըստ ծրագրի:
Ուղևորության ծրագիր.
- Կենտրոնական հրապարակ և Վարդանանք արձանախումբ
- "Մեր մանկության տանգո" ֆիլմի հայտնի պատշգամբ
- Ռիժկովի ճեմափողոց
- Սուրբ Աստվածածին Յոթ Վերք, Ամենափրկիչ եկեղեցիներ
- Կումայրի արգելոց-թանգարան. Վարպետաց, Աբովյան, Ռուսթավելի, Ջիվանու, Շերամի, Չերազի, Աճեմյան փողոցներ
- Գյումրվա ամենահին դեղատուն, վարսավիրանոց, Քաջազնունու նախագծած «Լոդկա» շենք
- Սուրբ Նշան եկեղեցի
- Թանգարաններ, թատրոններ (վճարովի, ըստ ցանկության)
Ուղևորությունը կսկսենք Երևանի Սասունցի Դավիթ կայարանից
վաղ առավոտյան (գնացքով մեկնելու դեպքում): Արմավիրի,Արագածոտնի, Շիրակի մարզերի
գեղեցիկ բնապատկերները վայելելով ☘️ կեսօրին կհասնենք Գյումրի: Քաղաքային զբոսանքի
ընթացքում կտեսնենք.
Կենտրոնական հրապարակ և Վարդանանք արձանախումբ,
"Մեր մանկության տանգո" ֆիլմի հայտնի պատշգամբ,
Ռիժկովի ճեմափողոց,
Սուրբ Աստվածածին Յոթ Վերք, Ամենափրկիչ եկեղեցիներ,
Կումայրի արգելոց-թանգարան. Վարպետաց, Աբովյան, Ռուսթավելի, Ջիվանու, Շերամի, Չերազի, Աճեմյան փողոցներ,
Գյումրվա ամենահին դեղատուն, վարսավիրանոց, Քաջազնունու նախագծած «Լոդկա» շենք,
Սուրբ Նշան եկեղեցի:
Ցանկության դեպքում կարող ենք այցելել աշխարհահռչակ գյումրեցիների թանգարաններից մեկը.
️Հովհաննես Շիրազի, Ավետիք Իսահակյանի, Մհեր Մկրտչյանի, Ասլամազյան քույրերի, Գյումրու քաղաքային կենցաղի և ճարատարապետության թանգարան՝ Ձիթողցյանների տուն կամ ներկա գտնվել թատերական որևէ ներկայացմանը:
Իսկ օրվա վերջում կվայելենք Գյումրու համեղ կերակուրներ՝ հյուրանոցում կամ տեղի ռեստորաններից մեկում: Գիշերակաց Գյումրիի հյուրանոցում:

- Մարմաշենի վանք
- Վահրամաբերդ
- «Հեղնար աղբյուր» հուշակոթող
- Լմբատավանք՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի քայլարշավ
- Հառիճավանք
- Ախուրյանի ջրամբար
- Ջրափիի քարավանատուն և եկեղեցի
- Երերույքի տաճար
Առավոտյան՝ նախաճաշից հետո կուղևորվենք դեպի Անի-Շիրակի ճարտարապետական դպրոցին պատկանող, Ախուրյան գետի ձախափնյա հովտում գտնվող 10-11-րդ դդ. հոյակերտ տաճարներից մեկը՝ Մարմաշենի վանք: ✝️ Վանական համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից` Մեծ և
Փոքր: Մեծ հուշարձանախումբը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, երեք եկեղեցիներից, գավթից և գերեզմանատնից: Ըստ հարավային պատի
արձանագրության՝ Կաթողիկեն կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029թթ․:
Նաև կիջնենք Ախուրյան գետի ափ և կըմբոշխնենք Ախուրյանի գեղատեսիլ կիրճի տեսարանը։ Կայցելենք նաև Վահրամաբերդ գյուղի ձորակ՝ տեսնելու քարտաշ վարպետ Մկրտչի հիմնած «Հեղնար աղբյուր» հուշակոթողը, որը 2018թ․ ամբողջությամբ վերակակգնել են՝ ճարտարապետական և քանդակագործական նույն լուծումներով, ինչպես ֆիլմում էր: Աղբյուրի «հրաշքը» ևս պահպանվել է։
Այնուհետև կշարունակենք մեր ճանապարհը դեպի մանուշակագույն-վարդագույն տուֆի հայրենիք՝ քաղաք Արթիկ: Կբարձրանանք ոտքով և կայցելենք 6-րդ դարում կառուցված, յուրօրինակ որմնանկարներով հայտնի Լմբատավանք (Սուրբ Ստեփանոս եկեղեցի), կտեսնենք Եզեկիել մարգարեի տեսիլքի հիման վրա ստեղծված «Աստվածահայտնության» տեսարանը պատկերող որմնանկարների պահպանված մասերը: Լմբատավանքի մոտակայքից կվայելենք նաև Արթիկի գեղեցիկ համայնապատկերը։
Ապա ճանապարհը կտանի դեպի Հառիճ գյուղ, որտեղ գտնվում է 13-րդ դարի հայկական ճարտարապետական գլուխգործոցներից մեկը համարվող Հառիճավանքը: Նուրբ զարդաքանդակներով և ուրույն ճարտարապետությամբ այս վանական համալիրը իր վերջնական տեսքը ստացել է 1201թ., երբ Զաքարե ու Իվանե Զաքարյան եղբայրների հրամանով կառուցվել է վանքի գլխավոր եկեղեցին: Եկեղեցուց զատ, կտեսնենք նաև Ճգնավորի խուցը և վանքի՝ վերջերս վերանորոգված հոգևոր դպրոցը, որտեղ 1887-1889 թթ․ սովորել է Ավետիք Իսահակյանը։
Հառիճից կշարժվենք դեպի Ախուրյանի ջրամբար, կանցնենք Գուսանագյուղը, Շիրակավանը և կհասնենք Ջրափի, ուր գտնվում են գեղեցիկ կառույցներ՝ միջնադարյան քարվանսարան և եկեղեցին:
Մեր հաջորդ կանգառը խորհրդավոր Երերույքի տաճարն է՝ կառուցված վաղ քրիստոնեական շրջանում (4-5-րդ դդ.): Բազիլիկ ոճով կառուցված տաճարը ամենամեծն է վաղ միջնադարյան մեզ հայտնի կառույցներից և ամենաառեղծվածային հուշարձաններից մեկը Հայաստանում:
Հագեցած ուղևորության վառ տպավորություններով՝ երեկոյան կվերադառնանք Երևան:

Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |