Հեքիաթային Տավուշ. Մաթոսավանք, Մակարավանք, Ջուխտակ վանք, Դիլիջան, Իջևան և այլն (1 օր)
Տուրի տեւողություն
1 օր
1 օր
Համառոտ նկարագրություն
Հրավիրում ենք վայելելու բնական և պատմական վայրերով հագեցած գեղեցիկ օր, քայլել կանաչազարդ անտառներով, տեսնել հրաշագեղ լճակներ ու հնամյա վանքեր:

-
Արժեքը ներառում է
ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,բ) բանիմաց և հոգատար գիդ-ուղեկցողի ծառայություն,գ) այցելություն նշված բոլոր վայրեր,դ) հյուրասիրություն՝ մեքենայի մեջ կլինի ջուր և միրգ:
Ուղևորության ծրագիր.
- Մաթոսավանք և կամ Ջուխտակ վանք (քայլարշավ)
- Ազնվացեղ եղջերուների բուծարան
- Պարզ լիճ
- Գոշավանք
- Գոշ լիճ (քայլարշավ) կամ Մակարավանք
- Հաղարծին
- Դիլիջան, Շարամբեյան փողոց (և ամֆիթատրոն)
- Սևանի թերակղզի
▶️ 07:00 Երևանից մեկնում ենք դեպի գեղատեսիլ Դիլիջան, որի մոտակայքում են գտնվում գեղեցիկ ու թաքնված վանքերը՝ Մաթոսավանքն ու Ջուխտակը: Հաճելի քայլարշավից և հայակերտ վանքերը տեսնելուց հետո, մեքենայով կուղևորվենք սաղարթախիտ անտառներով և լեռներով շրջապատված Պարզ լիճ:
Պարզ լճի ճանապարհին կարող ենք այցելել վերջերս բացված Ազնվացեղ եղջերուների բուծարան՝ հետաքրքիր մի վայր, որ կոչված է վերականգնելու մեր բնության բազմազանությունը:
Պարզ լճի բնական գեղեցկությամբ հիանալուց հետ կուղևորվենք Գոշ գյուղ, որտեղ գտնվում է միջնադարյան Հայաստանի ճարտարապետական գլուխգործոցներից Գոշավանք համալիրը:
Ծանոթանալով Գոշավանքի պատմությանն ու ճարտարապետական լուծումներին՝ սկսում ենք քայլարշավը դեպի անտառենրի մեջ ☘️ թաքնված հրաշագեղ Գոշ լիճ, 1.5-2 ժամ քայլելուց հետո հասնում ենք բնական յուրահատուկ գեղեցկություն ունեցող այս լճակին: Հանգստանում և հիանում ենք լճակի գեղեցկությամբ և վերադառնում ենք Գոշավանք, որտեղ մեզ սպասում է մեքենան:
Գոշ լիճ քայլարշավի փոխարեն կարող ենք այցելել մեր յուրօրինակ վանքերից մեկը՝ Մակարավանք, որ կարևոր տեղ է գրավում հայ ճարտարապետության մեջ իր քանդակների հատուկ գեղեցկությամբ, հարստությամբ և բազմազանությամբ:
Մեր վերջին կանգառը կլինի Հաղարծին վանք, տեսնում ենք ևս մեկ հրաշալի կառույց՝ շրջապատված անզուգական գեղեցկությամբ լեռներով և անտառներով:
Երևան վերադառնալուց առաջ կարող ենք կանգառ անել Դիլիջանի կենտրոնում՝ Շարամբեյան փողոցում, ուր գեղեցիկ ավանդական տներ կան և արհեստանոցներ: Իսկ վերջում կզովանանք Սևանի ափին:
Մեկ օրում տեսնելով մի քանի հրաշալի վանական համալիր, 2 բնական և անզուգական լճակներ և վայելելով անտառում քայլելու հաճույքը՝ լիցքավորված դրական էներգիայով վերադառնում ենք Երևան:

Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |