ճանաչել ավելին
  • No products in the cart.
TOP

Աննման Ախթամար, Անի, Կարս, Վան (և Մուշ). Արեւմտյան Հայաստան (3 օր)

Արևմտյան Հայաստան տուր. աննման Ախթամար, Անի, Կարս, Վան (և Մուշ) 3 օր

 

Տուրի տեւողություն
3 օր, 2 գիշեր


Համառոտ նկարագրություն
Զգացեք մեր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի շունչն այս բովանդակալից և հագեցած ուղևորության ընթացքում: Տեսեք փառավոր ✔️ Անին և Կարսը, հրաշք Վանա լիճն ու երազանք ✔️ Ախթամարը, հպարտ Սիփանն ու ալիքավոր Թոնդրակը, մեծն Արարատը՝ հակառակ կողմից, Բերկրիի շառաչուն ջրվեժը, ✔️ Վանի հսկա բերդն ու Մհերի դուռը, աննման Վանա կատվին, համտեսեք Վանա տառեխը Աղթամարի դիմաց: Տուրն ընդլայնելու դեպքում կտեսնեք նաև Դատվան, ✔️ Մշո դաշտ ու Մուշ քաղաք, Արածանի և Սուլուխի կամուրջ, Խնուսի շրջան և Բինգյոլի լեռներ, Բասենի դաշտ ու Հովվի կամուրջ, Սարիղամիշի անտառներ:

✅ Մեր պատմական տարածքներում Նարեկավանք Տուրն ունի ամենից վստահելի, երկարատև և ամուր կապեր տեղի գործընկերների հետ: Արևմտյան Հայաստան 3 օր տուրեր Նարեկավանքն իրականացնում է 2010 թվականից: Ճամփորդե՛ք պատմա-մշակութային ուղևորությունների ոլորտում ամենափորձառու ընկերության, ամենակիրթ և հոգատար գիդերի հետ:

  • Արժեքը ներառում է
    ա) գիշերակաց որակյալ հյուրանոց/ներում 3* և կամ 4* (երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով),
    բ) հարմարավետ տրանսպորտ` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
    գ) համեղ ուտեստներով, լիարժեք երկու անգամյա սնունդ` նախաճաշ եւ ուշ ճաշ (այդ թվում Վանում՝ Վանա տառեխ),
    դ) պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր, Աղթամար նավարկություն,
    ե) ճանապարհային բժշկական ապահովագրություն (travel insurance),
    զ) երկար տարիների փորձ ունեցող, կրթված, հոգատար գիդի (երկրի, պատմության, լեզուների մասնագետի, թուրքագետի) ուղեկցություն:
  • Հյուրանոցներ
    Բայազետ / Բերկրի
    Բայազետ / Բերկրի / Մուշ

Ուղևորության ծրագիր.

Օր1

Երևանից առասպելական Անի և Բայազետ

  • Ջավախք, Ծովակ լիճ, Արդահանի մարզ
  • Մայրաքաղաք Անի. Սմբատաշեն և Աշոտաշեն պարիսպներ
  • Մայր Տաճար, Սուրբ Ամենափրկիչ, Տիգրան Հոնենց
  • Առաքելոց, Գագիկաշեն, Աբուղամրենց եւ այլ կառույցներ
  • Անցում Կողբով և Իգդիրով, Բայազետ
▶️ Առավոտյան Երևանից կշարժվենք դեպի հայ-վրացական սահման: Կանցնենք նախ Գյումրիով, ապա հատելով սահմանը՝ կմտնենք Ջավախք: Ջավախքով անցնող գեղատեսիլ ճանապարհը կհասցնի մեզ վրաց-թուրքական սահման: Սահմանից այն կողմ որոշ ժամանակ անց կկանգնենք և կհանգստանանք Հայկական լեռնաշխարհի չքնաղ լճերից՝ Ծովակն Հյուսիսոյի ափին: Ապա Կարսի սարահարթով կշարժվենք դեպի առասպելական Անի: Կքայլենք հազար ու մի եկեղեցիներով հայտնի Անիում, կայցելենք հնամենի կառույցներ, որ ընդամենը մեկ քայլ են հեռու ներկայիս սահմանից, կհիանանք հայկական ճարտարապետական մտքի ձեռքբերումներով: Անիի ավերակներում պտույտից հետո Կողբով, Արաքսի վրայով և Իգդիր քաղաքով կհասնենք Բայազետ: Գիշերակաց հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
Օր2

Վան-Վասպուրական աշխարհում

  • Վանա լիճ և քաղաք
  • Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի
  • Վանի բերդ, Մհերի դուռ
  • Վանա կատուներ, Վանա տառեխ
  • Բերկրիի ջրվեժ, Թոնդրակի լեռնանցք
  • Արարատ լեռան տեսարան
▶️ Առավոտյան Արարատ լեռան գեղեցիկ տեսարանով հիանալուց հետո կանցնենք Թոնդրակ հրաբխի լեռնանցքը (Ծաղկանց լեռները) և կհայտնվենք Վասպուրական աշխարհում: Ճանապարհին կանգ կառնենք և կհանգստանանք գեղատեսիլ Բերկրիի ջրվեժի մոտ: Քիչ անց կհասնենք Վան, կտեսնենք Մհերի դուռը, կբարձրանանք Վանի բերդ կամ Տուշպա: Բերդի մոտ կտեսնենք նաև Վանա աննման կատուներին:
Հասնելով փիրուզե Վանա լիճ` կնավարկենք դեպի Աղթամար կղզի, որի զարդը չկրկնվող որմնաքանդակներով Սուրբ Խաչ եկեղեցին է: Սուրբ Խաչն իրավամբ համարվում է միջնադարյան հայ և համաշխարհային հոգևոր ճարտարապետության գլուխգործոցներից: Ախթամարում պտույտից հետո կվայելենք Վանա լճում լողալու և կղզու սրճարանում հանգստի հաճույքը: Ճաշին կհամտեսենք հայտնի Վանա տառեխը, որը լճում ապրող միակ ձկնատեսակն է: Երեկոյան Վանից կվերադառնանք Բայազետ:
ԿԱՄ տուրը լրավճարով ընդլայնելու դեպքում Աղթամարից կշարունակենք ճանապարհը դեպի Դատվան, կիջնենք Մշո դաշտ և կհասնենք Մուշ քաղաք: Գիշերակաց հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
Օր3

Բայազետից (Մուշ-Տարոնից) դեպի Կարս և Երևան

  • Կարս քաղաք և բերդ, Վարդանի կամուրջ
  • Սբ. Առաքելոց եկեղեցի, Չարենցի տան ավերակներ
  • Ընդլայնված տարբերակով նաև. Մուշ քաղաք և Մշո դաշտ
  • Արածանի և Սուլուխի կամուրջ
  • Խնուսի շրջան և Բինգյոլի լեռներ
  • Բասենի դաշտ, Հովվի կամուրջ, Սարիղամիշի անտառներ
▶️ Այսօր՝ մեր ուղևորության վերջին օրը ճանապարհ կընկնենք դեպի Կարս: Կշրջենք ինքնատիպ գեղեցկություն ունեցող քաղաքում, կտեսնենք Կարսի բերդը, ժամանակին Բագրատունիների թագավորանիստը, միջնադարյան "Վարդանի կամուրջը", այն վայրը, ուր Չարենցի տունն էր գտնվում, հազար տարի կանգուն և տպավորիչ Սբ. Առաքելոց եկեղեցին՝ վերածված մզկիթի: Այստեղից կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման: Վրաստան կմտնենք, կանցնենք Ջավախքով և կհատենք վրաց-հայկական սահմանը: Երեկոյան կժամանենք Երևան:
Տուրի ընդլայնված տարբերակով Մուշում առավոտյան կբարձրանանք Մուշի հին թաղ, ուր Սբ. Մարինե եկեղեցու կիսավերակն է, իսկ դիմացը՝ հայկական գերեզմանատունը: Կտեսնենք գեղեցիկ Եփրատ-Արածանին և նշանավոր Սուլուխի կամուրջը: Մշո դաշտից կբարձրանանք դեպի Բինգյոլի լեռներ, կանցնենք Խնուսի մոտով և կիջնենք Բասեն: Կկանգնենք գեղեցիկ Հովվի կամրջի մոտ, Արաքսի և Մուրցի վրա: Ապա Սարիղամիշի լեռներով և անտառներով կհասնենք Կարս, ուր կշրջենք ըստ վերոհիշյալ Կարսի ծրագրի և կբռնենք վերադարձի ուղին:ավելի մանրամասն տե՛ս

Չվացուցակ

ՕրՍկիզբԱվարտԳինՍտատուս
314 փետրվ. 202516 փետրվ. 202583'000 դրամ
38 մարտ. 202510 մարտ. 202583'000 դրամ
322 մարտ. 202524 մարտ. 202583'000 դրամ
329 մարտ. 202531 մարտ. 202583'000 դրամ
312 ապր. 202514 ապր. 202583'000 դրամ
326 ապր. 202528 ապր. 202583'000 դրամ
33 մյս. 20255 մյս. 202583'000 դրամ
310 մյս. 202512 մյս. 202583'000 դրամ
317 մյս. 202519 մյս. 202583'000 դրամ
324 մյս. 202526 մյս. 202583'000 դրամ
331 մյս. 20252 հնս. 202583'000 դրամ
37 հնս. 20259 հնս. 202583'000 դրամ
314 հնս. 202516 հնս. 202583'000 դրամ
321 հնս. 202523 հնս. 202583'000 դրամ
321 հնս. 202523 հնս. 202583'000 դրամ
328 հնս. 202530 հնս. 202583'000 դրամ
35 հլս. 20257 հլս. 202583'000 դրամ
312 հլս. 202514 հլս. 202583'000 դրամ
319 հլս. 202521 հլս. 202583'000 դրամ
326 հլս. 202528 հլս. 202583'000 դրամ
32 օգստ. 20254 օգստ. 202583'000 դրամ
39 օգստ. 202511 օգստ. 202583'000 դրամ
316 օգստ. 202518 օգստ. 202583'000 դրամ
323 օգստ. 202525 օգստ. 202583'000 դրամ
330 օգստ. 20251 սեպտ. 202583'000 դրամ

Տուրի երթուղի / տեսարժան վայրեր


Մեծացնել տուրի քարտեզը


Այսպես են անցնում մեր տուրերը :)

Դիտեք տուրերի տեսանյութեր

որ նկարել ենք տեսարժան վայրերում Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Հայաստանում և Արցախում (Ղարաբաղում), Երուսաղեմում, Իտալիայում, Պրահայում և Վիեննայում:

Մեզ հետ ճամփորդած մարդկանց կարծիքը:
Ավելի շատ կարծիքներ տեսնելու համար այցելե՛ք.
Facebook Reviews or Google Reviews

Բոլոր իրավունքները պահպանված են: ©“Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ) հիմնվել է 2008 թվականին:
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: