Տուրի տեւողություն
1 օր
1 օր
Համառոտ նկարագրություն
Միացե՛ք դեպի Տավուշի գանձեր տանող ճանապարհորդությանը: Այցելե՛ք Հայաստանի հինավուրց վանքեր՝ Մակարավանք, Ծռվիզ, Ջուխտակ, վայելե՛ք Սևանա լճի և խիտ անտառների զով օդն ու անզուգական գեղեցկությունը:
-
Արժեքը ներառում է
ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,բ) բանիմաց և հոգատար գիդ-ուղեկցողի ծառայություն,գ) այցելություն նշված վայրեր, ըստ ծրագրիդ) մուտքավճար ենթադրող վայրերում մուտքավճարը ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ:
Ուղևորության ծրագիր.
- Մակարավանք
- Ծռվիզ կամ Մորո Ձորո վանք
- Իջևանի դենդրապարկ (վճարովի)
- Իջևանի կենտրոնական զբոսայգու քանդակներ
- Մաթոսավանք կամ Ջուխտակ վանք (քայլարշավ)
- Սևանա լիճ
▶️ Առավոտյան Երևանից ուղևորվում ենք դեպի Տավուշ՝ բացահայտելու 13-րդ դարում կառուցված Մակարավանք վանական համալիրը: Վանքը միջնադարյան հայկական կրոնական ճարտարապետության յուրահատուկ հուշարձաններից է:
Այնուհետև կշարժվենք դեպի Ծռվիզի վանք կամ Մորո Ձորո: Մորո Ձորո վանքը գտնվում է Լուսահովիտ (նախկինում՝ Ծռվիզ) գյուղի մոտակա ձորակում, վաղ միջնադարյան կառույց է՝ հիմնադրված 5-7-րդ դարերում:
Ապա ճանապարհը կշարունակենք դեպի Իջևան՝ շրջապատված սաղարթախիտ անտառներով։ Իջևանը գտնվում է Աղստև գետի երկու ափերին, որտեղ էլ կառուցվել է Իջևանի քանդակների այգին, որը ժամանակ կունենանք այցելելու: Ցանկացողները կարող են այցելել Իջևանի Դենդրոպարկ (վճարովի):
Նախատեսված է նաև քայլարշավ անտառապատ բլրի լանջին գտնվող Մաթոսավանք կամ Ջուխտակ վանք:
Մեր ճանապարհը անցնում է Սևանա լճի ափով, ուր կանգ կառնենք և կվայելենք կապուտակ լճի և լազուր երկնքի գեղեցիկ համադրությունը:

Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |