Տուրի տեւողություն
7 օր, 6 գիշեր
7 օր, 6 գիշեր
Համառոտ նկարագրություն
Բացահայտե՛ք պատմական հայրենիքի ամենայուրահատուկ վայրերը. վայելե՛ք ⭐️ կախարդական Կապադովկիայի բոլոր գույներն ու հեքիաթային երեկոները, զգացե՛ք հեթանոսական աստվածների հզորությունն ու փառահեղ ուժը, այցելե՛ք Երզնկայի եռահարկ ջրվեժ ու արևոտ Սեբաստիա, պատմական Դիարբեքիր, հռչակավոր մայրաքաղաք Անի և թագավորանիստ Կարս, տեսե՛ք բիբլիական Արարատը, Մշո դաշտի և Արածանիի գեղեցկությունը, Բինգյոլի զովությունը ինչպես նաև նավարկե՛ք կապուտակ Վանա լճով դեպի անկրկնելի Աղթամար կղզի… բացահայտե՛ք այս տեղանունների արժեքը մեզ համար:
-
Արժեքը ներառում է
ա) գիշերակաց որակյալ հյուրանոցում 3* և 4*(երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով),բ) հարմարավետ տրանսպորտ` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,գ) երկու անգամյա սնունդ` նախաճաշ եւ ուշ ճաշ (Վանում՝ Վանա տառեխ),դ) պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր,ե) ճանապարհային բժշկական ապահովագրություն (travel insurance),զ) խումբն ուղեկցող թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն: -
Հյուրանոցներ
ԲայազետՄուշԱդիյամանՆեվշեհիրԿայսերի/ԿեսարիաԷրզրում/Կարին
Ուղևորության ծրագիր.
- Մայրաքաղաք Անի
- Մայր Տաճար- Սուրբ Փրկիչ- Առաքելոց- Տիգրան Հոնենց- Գագիկաշեն եկեղեցիներ
- Անցում Իգդիրով
- Բայազետ քաղաք
☀️ Երևանից առավոտյան շարժվում ենք դեպի հայ-վրացական, ապա՝ վրաց –թուրքական սահման: Անցնելով Ջավախքով՝ կմտնենք Արդահանի մարզ և կհասնենք ալիքաշատ ☘️ Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լիճ: Դադար կառնենք լճի ափին և հանգստանալուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի հազար ու մի եկեղեցիների քաղաք ⛪️ Անի: Անիի ավերակներում պտույտի ընթացքում կտեսնենք միջնադարյան ճարտարապետության գոհարներ, ինչպես նաև քաղաքային տարբեր շինություններ: Ապա Արաքս գետին զուգահեռ ձգվող ճանապարհը մեզ ⚡️ Իգդիր քաղաքով կհասցնի Բայազետ: Գիշերակաց հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
Վաղ առավոտյան մեր առջև կբացվի անմոռանալի տեսարան՝ հավերժական ձնով պատված ⛰ Արարատ լեռը՝ իր ամբողջ հմայքով: Բայազետից կշարունակենք ճանապարհը 〽️ Թոնդրակի լեռնանցքով դեպի Վան-Վասպուրական աշխարհ: Ճանապարհին դադար կառնենք գեղատեսիլ ☘ Բերկրիի ջրվեժի մոտ: Կհասնենք ծաղկուն և առևտրաշատ ☀️ Վան քաղաք, կգնանք տեսնելու «Սասնա Ծռեր» էպոսի Փոքր Մհերի ժայռափոր դուռը՝ ✅ Ագռավաքարը: Այնուհետեւ կտեսնենք ապառաժի վրա կառուցված ⛰ Վանի բերդը (հիմնված մ.թ.ա. 9-րդ դարում): Ապա միասին կնավարկենք ⛴ դեպի Աղթամար կղզի` չկրկնվող որմնաքանդակներով զարդարված ⛪️ Սուրբ Խաչ եկեղեցի (10-րդ դար): Աղթամարում պտույտից հետո ցանկացողները կլողան Վանա լճում: Ճաշին կհամտեսենք հայտնի ▶️ Վանա տառեխը՝ լճում ապրող միակ ձկնատեսակը: Վայելելով Վանա լիճ գեղեցկագույն տեսարանը՝ ճանապարհը կհասցնի մեզ ☘️ Մշո դաշտ: Մուշ քաղաք չհասած՝ կգնանք տեսնելու պատմական Սուլուխի կամուրջը և Արածանիի գետը: Գիշերակաց Մուշի հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
- Դիարաբեքիր-Ամիդ քաղաք.
- Քաղաքի պարիսպներ, Սուրբ Կիրակոս եկեղեցի
- Նեմրութ լեռան պանթեոն (UNESCO)
- Ադիյաման քաղաք
Վաղ առավոտյան ☘️ Մշո դաշտից Սասունի լեռների կողքով ճանապարհ կընկնենք դեպի Տիգրիս գետի ափին կառուցված ✅ Դիարաբեքիր-Ամիդ քաղաք: Քաղաքում կտեսնենք հայկական ✝️ Սուրբ Կիրակոս եկեղեցին ու մինչ այժմ կանգուն քաղաքի միջնաբերդի պարիսպները: Ապա շարունակելով մեր ուղևորությունը՝ կհասնենք ✅ Կոմմագենե: Միասին կբարձրանանք ✨ Նեմրութ լեռան պանթեոն (UNESCO), որտեղ կանգնեցված են հեթանոսական աստվածներից ⚡️ Արամազդի, ⚡️ Անահիտի, ⚡️ Վահագնի և ⚡️ Միհրի հսկա արձանները: Նեմրութ լեռան սրբավայր-դամբարանը լի է դեռևս չբացահայտված գաղտնիքներով և իրավմամամբ համարվում է աշխարհի 8-րդ հրաշալիքը: Իջնելով պանթեոնից՝ կշարժվենք դեպի Ադիյաման և կգիշերենք հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
- Կապադովկիա
- Սնկաձև բուրգերի հովիտ-թանգարան (լրացուցիչ վճարով)
- Ժայռափոր եկեղեցիներ
- Հեքիաթային Գյորեմե քաղաք
Ադիյամանից առավոտյան ճամփա կընկնենք և կհասնենք ❤️
կախարդական Կապադովկիա: Կտեսնենք մարդկային քաղաքակրթության հնագույն հուշարձաններ, կշրջենք հազարամյակների պատմություն ունեցող ▶️ սնկաձև բուրգերով ու ▶️ ժայռափոր եկեղեցիներով հայտնի այս վայրում: Ցանկության և հնարավորության դեպքում կարող եք այցելել նաև ⚡️ «Սնկաձև բուրգերի հովիտ-թանգարան» (լրացուցիչ վճարով): Կունենանք ազատ ժամանակ և կզբոսնենք քաղաքում՝ վայելելով երեկոն ☕️ հեքիաթային Գյորեմե քաղաքում: Կտեղավորվենք հյուրանոցում և կընթրենք:ավելի մանրամասն տե՛ս
☕️ Լուսաբացին ցանկացողները կարող են օդապարիկով օդ բարձրանալ և թռչնի թռիչքի բարձրությունից ❤️ վայելել բացվող տեսարանի աներևակայելի գեղեցկությունը (լրացուցիչ վճարով): Ովքեր չեն ցանկանա նստել օդապարիկ, խմբավարի հետ կբարձրանան ⛰ բլրի վրա, որտեղից հնարավոր է տեսնել և նկարել օդում գտնվող ❤️ հարյուրավոր օդապարիկները: Այնուհետև ցանկացողները կարող են մտնել ▶️ թանգարաններ, տեսնել ▶️ ստորգետնյա քաղաքներ (լրացուցիչ վճարով) և/կամ ▶️ պարզապես շրջել քաղաքում: Երեկոյան կմեկնենք Կեսարիա և կայցելենք քաղաքի գործող ⛪️ հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Կգիշերենք Կեսարիայում գտնվող հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
Առավոտյան դուրս կգանք Կեսարիայից և կուղևորվենք դեպի ☀️ Սեբաստիա: Քաղաքը կառուցված է ⛰ Մարագոմ լեռան ստորոտում փռված հովտում՝ Հալիս գետի վերին հոսանքում: Կանցնենք պատմական այս քաղաքով և կշարունակենք ճանապարհը դեպի ⚡️ Երզնկա՝ հեթանոսական շրջանի Հայաստանի կրոնական կարևորագույն կենտրոն, որտեղ գտնվելիս է եղել Անահիտ աստվածուհու գլխավոր տաճարը: Կգնանք հիանալու ☘️ Երզնկայի հայտնի եռահարկ ջրվեժով ու մի փոքր դադար առնելուց հետո կշարունակենք ուղևորությունը դեպի Կարին (Էրզրում): Գիշերակաց Էրզրումում:ավելի մանրամասն տե՛ս
- Կարին (Էրզրում). Սանասարյան վարժարան
- Էրզրումի բերդ, Չիֆթե Մինարե մեդրեսե
- Բասենի դաշտ, Հովվի կամուրջ եւ Արաքս գետ
- Կարս քաղաք
- Առաքելոց եկեղեցի, Կարսի բերդ,Վարդանի կամուրջ
Առավոտյան դուրս կգանք շրջելու ⚡️ Կարին (Էրզրում) քաղաքում, որի ընթացքում կտեսնենք Թեոդոպոլիս ամրոցը, կրթամշակութային խոշոր հաստատություն ✅ Սանասարյան վարժարանի շենքը, որի շրջանավարտներն են եղել շատ հայ մտավորականներ և հասարակական գործիչներ, միջնադարյան ✅ Չիֆթե Մինարե Մեդրեսե կրոնական դպրոցը: Այնուհետև կշարժվենք դեպի ☘️ Բասեն գավառ: Կանգ կառնենք տուֆաշեն Հովվի կամուրջի մոտ, ուր միախառնվում են Արաքս և Մուրց գետերը: Ապա ⛰ Կարմիր Փորակի լեռներով ու Սարիղամիշի անտառներով կշարժվենք Բագրատունյանց մայրաքաղաք ⛪️ Կարս: Քաղաքում պտույտի ընթացքում կտեսնենք ✔️ Կարսի բերդը, ✔️ Առաքելոց եկեղեցին, ✔️ Վարդանի կամուրջն ու ✔️ Չարենցի տան ավերակների վայրը: Ապա Կարսից կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման և կվերադառնանք Երևան:ավելի մանրամասն տե՛ս
Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |
Տուրի երթուղի / տեսարժան վայրեր