• No products in the cart.
TOP
d

Դենդրոայգի (Դենդրոպարկ)-Սաղմոսավանք-Հովհաննավանք-Լոռի բերդ

Դենդրոայգի (Դենդրոպարկ)-Սաղմոսավանք-Հովհաննավանք-Լոռի բերդ

Տուրի տեւողություն
1 օր


Համառոտ նկարագրություն
Գնում ենք բացահայտելու Լոռի աշխարհի անկրկնելի բնությունը և միջնադարյան անառիկ բերդը: Դե իսկ ճանապարհին մեզ են սպասում վեհաշուք վանական համալիրներ՝ Սաղմոսավանքը և Հովհաննավանքը:

Տուրեր Հայաստանի ներսում 
  • Արժեքը ներառում է
    ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,
    բ) բանիմաց և հոգատար գիդ-ուղեկցողի ծառայություն,
    գ) այցելություն նշված բոլոր վայրեր,
    դ) հյուրասիրություն՝ մեքենայի մեջ կլինի ջուր և միրգ:
  • Հյուրանոցներ

Ուղևորության ծրագիր.

Օր1

Երևանից մեր ուղևորությունը կսկսենք առավոտյան ժամը 07:00-ին: Կշարժվենք դեպի Արագածոտնի մարզ, որ հայտնի է իր բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններով ու գեղեցիկ բնապատկերներով:

Մեր առաջին կանգառը կանենք տառերի պուրակում: Այս գեղեցիկ քարակերտ պուրակը նվիրված է գրերի գյուտի 1600 ամյակին և բացվել է 2005 թ-ին ու հենց առաջին օրից էլ դարձել է զբոսաշրջիկների համար ամենասիրելի վայրերից մեկը:

Հետո կայցելենք Սբ. Հովհաննավանք, որը օծվել է 13-րդ դարում և հայտնի է Հանավանք, Հավանավանք, Հովհաննու վանք, Սյուղի վանք, Սովի վանք և այլ անուններով: Կտեսնենք մանր ասեղնագործ որմնաքանդակը՝ իմաստուն և հիմար կույսերի առակի մոտիվով, Հայր Աստծուն ու Ադամին պատկերող խաչքարը, որը եզակի գործ է հայկական խաչքարային արվեստում:

Հաջորդ կանգառը կանենք Սբ. Սաղմոսավանքի վանական համալիրում, որը կառուցվել է Վաչուտյան ընտանիքի պատվերով: Համալիրի գլխավոր եկեղեցին կառուցվել է Մոմիկ ճարտարապետի կողմից 13-րդ դարում և հայտնի է իր տեղաշարժվող գմբեթով: Սաղմոսավանքի փոխարեն կարող ենք այցելել Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցին, որը նույնպես գեղեցիկ և արժեքավոր մշակութային և հոգևոր կոթող է:

Կանցնենք Բազումի գեղատեսիլ լեռնաշղթայի փեշերին փռված մարգագետիններով, կտեսնենք Հայաստանի քառագագաթ հսկային՝ Արագածը: Ապա կհասնենք անտառաշատ Լոռի:

Կայցելենք Լոռվա բերդ, որտեղ պահպանվել է Դավիթ Անհողինի կնոջ կամարակապ դամբարանը և իշխանական բաղնիքը, արտաքին սյունաշար հարավային պարիսպը: Լոռվա բարձր լեռներում պատսպարված բերդից հիասքանչ տեսարան է բացվում դեպի շրջակայքի հայրենի բնաշխարհ:

Եւ իհարկե մեր ծրագրի կարևոր կետը՝ հասնելով Ստեփանավան կայցելենք Էդմոն Լեոնովիչի անվան Սոճուտ Դենդրոայգին կամ Դենդրապարկը, որը ստեղծվել է լեհ նշանավոր անտառագետի կողմից 1931 թ-ին և այժմ ներառում է շուրջ 500 բուսատեսակ՝ կազմելով ամենատարբեր ծառերից ու ծաղիկներից հեքիաթային սիմֆոնիա!

Երեկոյան՝ թարմ օդով և գեղեցիկ տպավորություններով լիցքավորված կվերդառնանք Երևան:)

Չվացուցակ

ՍկիզբԱվարտԳինՍտատուս

Տուրի երթուղի


Մեծացնել տուրի քարտեզը


Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը

Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2019 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: