f
s
f
  • No products in the cart.
TOP
d

Սքանչելի Լոռի և Դսեղ

Սքանչելի Լոռի և Դսեղ

(1 FB կարծիք)

Տուրի տեւողություն
1 օր


Համառոտ նկարագրություն
Երևան-Սևան-Դիլիջան-Վանաձոր/ հետադարձըՍպիտակ-Ապարան-Աշտարակ-Երևան
Ճանապարհի ընդհանուր երկարությունը՝ 430 կմ
Երթուղում ընդգրկած մարզերը՝ Կոտայք, Գեղարքունիք, Տավուշ, Լոռի, Արագածոտն:

21 հլս. 2019 
Տուրեր Հայաստանի ներսում 
  • Արժեքը ներառում է
    ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,
    բ) բանիմաց և հոգատար գիդ-ուղեկցողի ծառայություն,
    գ) այցելություն նշված բոլոր վայրեր,
    դ) հյուրասիրություն՝ մեքենայի մեջ կլինի ջուր և միրգ:
  • Հյուրանոցներ

Ուղևորության ծրագիր.

Օր 1

Երևանից առավոտյան կշարժվենք դեպի Ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի ծննդավայր՝ լեռների ու կանաչի մեջ կորած Դսեղ: Մեր առաջին կանգառը կլինի բանաստեղծի տուն-թանգարանը: Թանգարանում պտտվելուց հետո կշարժվենք հարևանությամբ գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ որպես հոգևորական ծառայել է Թումանյանի հայրը՝ Տեր Թադևոսը: Այստեղից կշարժվենք կանաչի մեջ կորած չքնաղագեղ Ծովեր լիճ՝ Լոռվա աշխարհի մարգարիտներից մեկը: Ապա կարժվենք դեպի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ համարվող Հաղպատի վանական համալիր: Վանքի առաջին՝ Սուրբ Նշան եկեղեցին և միաբանությունը 976թ. հիմնադրել են Աշոտ Գ թագավորը և նրա կին Խոսրովանույշը իրենց որդիների համար: Վանքին կից գործել է նաև հռչակավոր հոգևոր դպրոց: Վանական համալիրի բոլոր կառույցները տեսնելուց հետո կշարժվենք Դեբեդ գետի աջափնյա բարձրադիր սարավանդի վրա գտնվող Սանահին վանք: 10-րդ դարին թվագրվող վանքում, ըստ ավանդության, դասավանդել է նաև Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, նրա անունով էլ վանական համալիրի մասը կազմող Ս. Աստվածածին և Ս. Ամենափրկիչ եկեղեցիների միջև կառուցված սրահը կոչվել է «Մագիստրոսի ճեմարան»: Բացահայտելով նաև Սանահինի ողջ գեղեցկություն՝ կշարունակենք ճանապարհորդությունը դեպի հյուսիս անկրկնեի Ախթալայի Հայաստանի այն քաղկեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։ 10-րդ դարի ճարարապետությունն իր վար կրող Ախթալայի վանքով հիանալուց հետո շարժվենք դեպի Օձուն: Այստեղ կանգն կառնենք գործող Օձունի հոյակերտ գմբեթավոր բազիլիկ եկեղեցում: Օձունի վանքը Հայաստանի ամենահին եկեղեցիներից մեկն է: Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում, ավելի հին՝ 4-րդ դարում Գրիգոր Լուսավորիչն ու Տրդատ Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում։ Հրաժեշտ տալով Լոռվա աշխարհին՝ կվերադառնանք Երևան՝ հույսով, որ կրկին կվերադառնանք:

Չվացուցակ

ՍկիզբԱվարտԳինՍտատուս
21 հլս. 201921 հլս. 20196500 AMD
28 հլս. 201928 հլս. 20196500 AMD
4 օգստ. 20194 օգստ. 20196500 AMD
11 օգստ. 201911 օգստ. 20196500 AMD
18 օգստ. 201918 օգստ. 20196500 AMD
25 օգստ. 201925 օգստ. 20196500 AMD
1 սեպտ. 20191 սեպտ. 20196500 AMD
8 սեպտ. 20198 սեպտ. 20196500 AMD
15 սեպտ. 201915 սեպտ. 20196500 AMD
22 սեպտ. 201922 սեպտ. 20196500 AMD
29 սեպտ. 201929 սեպտ. 20196500 AMD

Տուրի երթուղի


Մեծացնել տուրի քարտեզը


Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը


Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2019 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: