s
f
  • No products in the cart.
TOP
d

ԵՐԿՈՒ ՆԵՄՐՈՒԹՆԵՐ. հեթանոսական աստվածներ և հրաբխային լիճ, Տիգրանակերտ, Ադըյաման և Արևմտյան Հայաստան (5 օր)

ԵՐԿՈՒ ՆԵՄՐՈՒԹՆԵՐ. հեթանոսական աստվածներ և հրաբխային լիճ, Տիգրանակերտ, Ադըյաման և Արևմտյան Հայաստան (5 օր)

Տուրի տեւողություն
5 օր, 4 գիշեր


Համառոտ նկարագրություն
Երվանդունի ծագումով Անտիոքոս արքան, Տիգրան Մեծի ենթական, նույն երազանքն ուներ ինչ մայրական կողմից իր նախնի Ալեքսանդր Մակեդոնացին՝ միավորել Արևելքի և Արևմուտքի ժողովուրդները և մշակույթները, Կոմմագեն թագավորությունում նա իրականացրեց այս երազանքը և անմահացրեց իրեն Արամազդի, Անահտի և Վահագնի կողքին: Մշո դաշտն արևելքից պատսպարող առասպելական Նեմրութ հրաբուխը հայտնի է իր լճերով և բազմաթիվ լեգենդներով, որոնցից մեկի համաձայն այստեղ էր գնտվում հսկաներից Նեմրութ-Բելի գահը:

27 սեպտ. 2019 
 Հավաքվում է 
Արեւմտյան Հայաստան
եւ Կիլիկիա 
  • Արժեքը ներառում է
    ա) գիշերակաց որակյալ հյուրանոցում (երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով),
    բ) հարմարավետ տրանսպորտ` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
    գ) երկու անգամյա սնունդ` նախաճաշ եւ ուշ ճաշ (Վանում՝ Վանա տառեխ),
    դ) պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր,
    ե) ճանապարհային բժշկական ապահովագրություն (travel insurance),
    զ) խումբն ուղեկցող թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն:
  • Հյուրանոցներ
    Մուշ
    Նեմրութ
    Դատվան կամ Վան
    Բայազետ կամ Կարս

Ուղևորության ծրագիր.

Օր1

Ճանապարհ, որ սկսվում է Երևանից և հասնում է մինչև Մուշ

  • Շրջայց Կարս քաղաքում
  • Կարսի բերդ
  • Առաքելոց եկեղեցի
  • Վարդանի կամուրջ
  • Բասենի դաշտ
  • Հովվի կամուրջ
  • Մուշ քաղաք
Վաղ առավոտյան Երևանից շարժվում ենք դեպի հայ-վրացական սահման: Պատմական Ջավախքի տարածքում կարճ կանգառից հետո կշարունակեք ճանապարհը դեպի վրաց-թուրքական սահման: Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լճի ափով ճանապարհը մեզ կհասցնի Կարս: Կարսում շրջայցից հետո Բասենի դաշտով ճանապարհը կշարունակենք դեպի Մուշ՝ ճանապարհին տեսնելով նաև Արաքս և Մուրց գետերի խառնարանի վրա կառուցված Հովվի կամուրջը: Գիշերակաց Մուշում:մանրամասներ
Օր2

Տիգրիս գետի ափերով...

  • Մուշ
  • Սուլուխի կամուրջ
  • Արածանի գետ
  • Սասունի լեռներ, Տիգրիս գետ
  • Դիարբեքիր. Սուրբ Կիրակոս գործող եկեղեցի
  • Եփրատ գետ
Առավոտյան շրջայց կկատարենք Մուշի հայկական թաղամասում՝ տեսնելով Սուրբ Մարինե եկեղեցու կիսաավերակը:Ապա կշարժվենք Արածանի գետի վրա կառուցված Սուլուխի կամուրջ: Ճանապարհը մեզ կհասցնի Տիգրիսի ափին կառուցված Դիարաբեքիր-Ամիդ քաղաք, որտեղ կտեսնենք Սուրբ Կիրակոս եկեղեցին: Երեկոյան կհասնենք Նեմրութ: Գիշերակաց հյուրանոցում:մանրամասներ
Օր3

Հեթանոսական աստվածները սպասում են մեզ

  • Նեմրութ լեռան պանթեոն (UNESCO)
  • Տիգրանակերտ
  • Բաթմանի կամուրջ
  • Բիթլիս քաղաք և բերդ
  • Գիշերակաց Դատվանի կամ Վանի հյուրանոցում:
Վաղ առավոտյան կբարձրանանք Նեմրութ լեռան պանթեոն, որտեղ կանգնեցված են Արամազդի, Անահիտի, Վահագնի և Միհրի հսկա արձանները: Ապա կշարունակենք ճանապարհը դեպի Տիգրան Մեծի կառուցած Տիգրանակերտ քաղաք, որտեղ դեռ կանգուն է պարսպների մի փոքր մասը: Ապա կհասնենք Բիթլիս և կտեսնենք հայտնի բերդը: Գիշերակաց Դատվանի կամ Վանի հյուրանոցում:մանրամասներ
Օր4

Վանա լճի ափին

  • Նեմրութ-Սարակն լեռ
  • Վանա լիճ. Աղթամար կղզի և Սուրբ Խաչ եկեղեցի
  • Վանա բերդ, կատուների բուծարան
  • Բերկրիի ջրվեժ
Բարձրանում ենք առասպելական Նեմրութ հրաբուխ. այստեղ է Նեմրութի չտեսնված կրատերային լիճը՝ մեծությամբ 2-րդը աշխարհում: Ժամանակին այս վայրը թաքստոց է եղել շատ հայ ֆիդայիների համար: Ապա դեպի Վանա լիճ, Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի, Վանի բերդ, Վանա կատուներ, Բերկրիի ջրվեժ: Ժամանում և գիշերակաց Բայազետի կամ Կարսի հյուրանոցում:մանրամասներ
Օր5

Մեր առջև հազար ու մի եկեղեցիների քաղաք Անին է

  • Մայրաքաղաք Անի
  • Անիի Մայր Տաճար
  • Սուրբ Փրկիչ, Առաքելոց
  • Տիգրան Հոնենց, Գագիկաշեն եկեղեցիներ
  • Սմբատաշեն և Աշոտաշեն պարիսպներ
Առավոտյան Բայազետ և Իգդիր քաղաքներով կանցնեք և կհասնենք երբեմնի ծաղկուն մայրաքաղաք Անի: Անիի ավերակներում պտույտի ընթացքում կտեսնենք դեռևս կանգուն և կիսաավեր մեկ տասնյակի հասնող եկեղեցիներ ու շինություններ: Պտույտից հետո Ծովակն Հյուսիսո լճի ափով կհասնենք թուրք-վրացական սահման: Վերադարձ Երևան:մանրամասներ

Չվացուցակ

ՍկիզբԱվարտԳինՍտատուս
27 սեպտ. 20191 հոկտ. 2019169'000 դրամ 110'000 դրամՀավաքվում է
4 հոկտ. 20198 հոկտ. 2019169'000 դրամ 110'000 դրամԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է (տեղեր դեռ կան)
11 հոկտ. 201915 հոկտ. 2019169'000 դրամ 110'000 դրամՀավաքվում է
18 հոկտ. 201922 հոկտ. 2019169'000 դրամ 110'000 դրամՀավաքվում է
25 հոկտ. 201929 հոկտ. 2019169'000 դրամ 110'000 դրամ
1 նոյ. 20195 նոյ. 2019169'000 դրամ 110'000 դրամ
8 նոյ. 201912 նոյ. 2019169'000 դրամ 110'000 դրամ
15 նոյ. 201919 նոյ. 2019169'000 դրամ 110'000 դրամ
22 նոյ. 201926 նոյ. 2019169'000 դրամ 110'000 դրամ
29 նոյ. 20193 դեկտ. 2019169'000 դրամ 110'000 դրամ

Տուրի երթուղի


Մեծացնել տուրի քարտեզը


Այսպես են անցնում մեր տուրերը :)

Դիտեք տուրերի տեսանյութեր

որ նկարել ենք տեսարժան վայրերում Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Հայաստանում և Արցախում (Ղարաբաղում), Երուսաղեմում, Իտալիայում, Պրահայում և Վիեննայում:

Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը









































































Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2019 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: