Նարեկավանք Տուրի և մեր ամենափորձառու և կրթված գիդերի մասին
2008 թվականից մենք ստեղծում և զարգացնում ենք նոր երթուղիներ հայերիս պատմական հայրենիքում և սուրբ վայրերում: Հպարտ ենք, որ մինչ այժմ նշված ուղղությունների առաջատարն ենք, շատ կազմակերպություններ հենց մեզանից են կրկնօրինակել բազմաթիվ մշակված ծրագրեր և, ընդհանրապես, սովորել այս տեսակի տուրեր իրականացնել: Տարիներ շարունակ մենք առաջնորդվել ենք մեր ուղևորներին բարձր որակ տրամադրելու և հայրենասիրություն խթանելու ցանկությամբ:
Կարծում ենք բավականին հաջողված է եղել այս ցանկությունը, երբ հպարտությամբ և երախտագիտությամբ կարդում ենք մարդկանց կարծիքը մեր մասին, տեսե՛ք.
Facebook.com/Narekavank/Community
և
Facebook.com/Narekavank/Reviews
: Շատ շատերը նախ ուղևոր են եղել, ապա մտերիմ ընկեր դարձել, այս տեսակ ընկերությունը հարատև է և պատվաբեր մեզ համար: Ուրախ կլինենք տեսնել և Ձե՛զ մեր ուղևորների, ինչու չէ նաև ընկերների շարքում ☺️, համեցե՛ք և համոզվեք, որ որակը և գիտելիքը մեզ համար անզիջուն սկզբունք է:
Ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Թուրքագիտության բաժնի բակալավրիատը եւ մագիստրատուրան։ Ավելի քան 10 տարի հանդես է գալիս բազմաթիվ հոդվածներով, հարցազրույցներով, ասուլիսներով թուրքագիտության եւ տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ, որոնք տպագրվում են հայաստանյան եւ արտասահմանյան լրատվամիջոցներում։ Դասավանդել է մի շարք ուսումնական հաստատություններում: Հայաստանյան առաջատար լրատվամիջոցի թուրքական բաժնի խմբագիր է։ Թարգմանել է հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ մի շարք հայկական, թուրքական եւ արտասահմանյան ֆիլմեր եւ գրքեր: Նարեկավանք Տուրի թիմում է հիմնադրման օրվանից՝ 2008 թվականից։
Ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Թյուրքագիտություն մասնագիտության բակալավրիատը, մագիստրատուրան, ներկա պահին սովորում է ասպիրանտուրայում: Հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է Թուրքիայի պատմությունն ու արևելյան գրականությունը: Մեկ տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է: Այժմ ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի դասախոս է: “Առաջին անգամ Արևմտյան Հայաստանում եղել եմ 2009 թ. և սիրահարվել եմ Մշո դաշտի անսահմանությանը: Որպես իսկական մշեցի՝ հայկական ավանդական պարի՝ քոչարիի մեծագույն սիրահար եմ:”
Ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Թյուրքագիտության բաժնի բակալավրիատը և մագիստրատուրան։ Ավելի քան 10 տարի տուրեր է իրականացնում դեպի Արևմտյան Հայաստան, Կիլիկիա, Ստամբուլ, Վրաստան, Արցախ և Իրան:
Սովորել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Թուրքագիտության բաժնում 2010-2016 թթ.: 2019 թ. ավարտել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների և երկու աշխատության՝ նվիրված դասական երաժշտության խոշորագույն ներկայացուցիչներին՝ Լուսինե Զաքարյանին և Մեդեա Աբրահամյանին: Մի քանի տարի շարունակ ճամփորդել է Նարեկավանք Տուրի հետ դեպի պատմական հայրենիք ապա դարձել "Նարեկավանքի" թիմի անդամ:
Մասնագիտությամբ պատմաբան, ներկայումս Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) Հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ է: Միաժամանակ նույն համալսարանի գիտաշխատող է: Մասնակացել է մի շարք միջազգային և հանրապետական գիտաժողովների, սեմինարների և վերապատրաստման ծրագրերի: Որպես պատմության ուսուցչուհի շուրջ երեք տարի դասավանդել է դպրոցներում: Սիրում է իր մանսագիտությունը, հատկապես հետաքրքրված է հայ սփյուռքի պատմությամբ, հնագիտությամբ և ազգագրությամբ՝ մասնավորապես հայ ժողովրդի կենցաղով և սովորույթներով: Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների: Անիի պատմական արմատները Արևմտյան Հայաստանի՝ Մուշ, Էրզրում (Կարին), Բասեն քաղաքներից են, մեկ կողմից էլ արմատներ կան Արցախից: Այս հանգամանքը ավելի է ամրացնում կապը սիրելի մասնագիտության հետ: Անին տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին, հաղորդակցվում է նաև թուրքերենով: "Սիրում եմ ճանապարհորդել, իմ կարծիքով շատ ճանապարհորդելը հնարավորություն է տալիս իրականացնել նոր բացահայտումներ, հարստացնել գիտելիքները պատմության, մշակույթի վերաբերյալ և լինել բնության մի մասնիկը:"
Ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության բաժինը բակալավրի ապա մագիստրոսի որակավորմամբ: 2009 թվականից դասավանդում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնում որպես պարսկերեն լեզվի և Իրանի պատմության դասախոս։ Մասնագիտական հետաքրքրության շրջանակներում են Իրանի և Մերձավոր Արևելքի երկրների ու ժողովուրդների պատմությունն ու մշակույթը։ 2007 թվականից աշխատում է տուրիզմի ոլորտում որպես զբոսաշրջային ծրագրերի կոորդինատոր և զբոսավար։ Զբոսաշրջության ոլորտում հայկական մշակութային արժեքների ներկայացումը համարում է համաշխարհային հասարակության երկխոսության և մարդկային ճանաչողական փիլիսոփայության կարևորագույն միջոցներից մեկը։
Խ․ Աբովյանի անվան ՀՊՄՀ Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու: 2011 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ֆրանս-թուրքական հարաբերությունները 1920-1939 թթ.»: 2014 թ. ստացել է դոցենտի գիտական կոչում: Արման Մարտիրոսյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն են Եվրոպայի և Ամերիկայի երկրների նորագույն շրջանի պատմության հիմնախնդիրները, Համաշխարհային մշակույթի պատմություն, 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարասկզբի էթնո-քաղաքական հակամարտությունների պատմությունը։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների, հեղինակ է շուրջ երեք տասնյակ գիտական և ուսումնամեթոդական հոդվածների: Տիրապետում է ռուսերեն, թուրքերեն, ֆրանսերեն լեզուների։ Արման Մարտիրոսյանի արմատները գալիս են Սասունից և Մուշից։
Բարձրագուն կրթությունը ստացել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանում (ՀՊՄՀ) պատմաբանի մասնագիտությամբ: Ունի նաև երաժշտական մասնագիտական կրթություն: Պատմական գիտությունների թեկնածու է: ՀՊՄՀ Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալն է, Համաշխարհային պատմության ամբիոնի դոնցետ: Հետաքրքրությունների շրջանակն է Ռուսաստանի պատմությունը և Արևելյան Հայաստանը ռուսական տիրապետության ներքո: Դասավանդում է ՀՊՄՀ-ում, ինչպես նաև ավագ դպրոցում: Գիտական հոդվածների հեղինակ է, մասնակցել է հանրապետական և միջազգային գիտաժողովների: Ապագա սերնդի հետ աշխատելիս, բացի գիտելիք տալուց, երիտաարդների մոտ սեփական երկրի նկատմամբ սիրուն մեծ տեղ է տալիս: Գիտական և մանկավարժական գործունեությունից զատ, զբոսաշրջության ոլորտում ունի հետաքրքրություն և իր գիտելիքներով սիրում է կիսվել զբոսաշրջիկների հետ: Միաժամանակ զբոսաշրջիկների հետ կիսվում է մեր պատմության բազում հայտնի դրվագներով, որոնք առավել հետաքրքրիր են դարձնում շրջագայությունը:
☘️
~
Տուրեր Հայկական աշխարհում, Եվրոպայում և ոչ միայն!
Նարեկավանք Տուրը գործում է 2008 թվականից: Վստահե՛ք մեր 16-ԱՄՅԱ փորձին, բարի համբավին, բանիմաց և հոգատար գիդերին, որոնց փորձն ամենահարուստն է ոլորտում:
*Տուրի արժեքը նշված է ԱՌԱՆՑ ավիատոմսի
Ինչ են գրում մեր մասին
Խնդրում ենք տեղեկացնել մեզ, եթե ցանկություն ունեք կապնվել իրենց արձագանքն այստեղ թողած ուղևորների հետ:
Նարինե ՀամբարձումյանԵրեւան, Մայիս 2018
Քնարիկ ՀովհաննիսյանԵրեւան, Օգոստոս 2017
Լաուրա Ավագյան Երեւան, Օգոստոս 2017
Հեղինե Սարգսյան Երեւան, Օգոստոս 2017
Մերի Զանգեզուրյան Երեւան, Հունիս 2017
Վարդան եպիսկոպոս Նավասարդյան Երեւան, Հուլիս 2016
Գոհարիկ Կարապետյան Երեւան, Հուլիս 2015
Լաուրա Ավագյան Երեւան, Հուլիս 2015
Dr. Melanie O'Brien, University of Queensland Australia, June 2015
Shoushan Kevranian Baghboudarian Los Angeles, May 2015
Марина Мосесова Москва, май 2015
Անուշ Դրամփյան Երեւան, Հունվար 2015
Արթուր Հարությունյան Երեւան, Սեպտեմբեր 2014
Stephen Ohanian New York, August 2014
Մաթևոս և Սյուզաննա Մակարյաններ ք.Սպիտակ, Հուլիս 2014
Գայանե Հակոբյան Երեւան, Հունիս 2014
Լիլյանա Վասիլյան Երեւան, Հունիս 2014
Սիրանուշ Մուրադյան Երեւան, Մայիս 2014
Զարուհի Տեր-Կարապետյան Oriflame CosmeticsԵրեւան, Մայիս 2014
Տիգրանուհի ՀովհաննիսյանԵրեւան, Մայիս 2014
Գոհար Մանուկյան Երեւան, Ապրիլ 2014
Արմինե Բարսեղյան Երեւան, Ապրիլ 2014
Ֆ. և Ն. Գալստյաններ Վանաձոր, Սեպտեմբեր 2013
Ռուբեն ՂազարյանԵրեւան, Սեպտեմբեր 2013
Madlen SelianAustralia, July 2013
Ani Varonikyan and Hasmik Hakobyan, Los-Angeles Aida Hakobyan, Yerevan, July 2013
Գայանե ԻգիթխանյանՍեպտեմբեր 2013
Հասմիկ Հայրապետյան Երեւան, Սեպտեմբեր 2012
Լևոն Մուսոյան եւ Արա Բոյաջյան ԱՄՆ, Շուշան Բոյաջյան ԱՄՆ, Հակոբ Սերոպյան ԱՄՆ, Վիկտորյա Սերոպյան ԱՄՆ, Արմեն Սարդարով Բելոռուսիա, Տատյանա Սարդարով Բելոռուսիա, Հրաչյա Զաքոյան Հայաստան, Ռուզաննա Խաչատրյան Հայաստան, Նելլի Մարտիրոսյան Հայաստան, Անուշ Գասպարյան Հայաստան, Գայանե Գևորգյան Հայաստան Սեպտեմբեր 2012
Վանե Աբնուսյան Թեհրան-Երեւան, Հունիս 2012
Կարինե Խառատյան Երեւան, Մայիս 2012
Դանիել Ազատյան Գյուղ Ուջան, 2011
Serafim Seppälä, Professor Finland, 2011
Madeleine Selian Melbourne, Australia, 2011
Մադլեն Սելյան Մելբուռն, Ավստրալիա, 2011
М.Парсегянц-Данилене с семьей (Арнас Данила, Агне Данилайте), Вильнюс Жанна Саркисова, Москва, 2011
Аркадий Иванов Москва, 2011
Анаит Сароян Заместитель председателя ОРО ООО «Союз Армян России», Омск, 2011
Акоп Давтян Москва, 2011
Իննա Նազարյան Երեւան, 2011
Ռուզաննա Ավագյան Երեւան, 2011
Հասմիկ ԱվագյանԵրեւան, 2011
Matteson Ellis Austin, TX, USA, January 2011
Varty Defterderian Los Angeles, 2010
Eleanor (Seda) & Oscar (Asadour) Caroglanian Rockville, Md. U.S.A., 2010
Antreas Hindoyan Los Angeles, August 2010
Manan, Mona Mkrtchyan Studio City, CA, August 2010
Valentine Karapetian Los Angeles, US, September 2009
Липарит Петросян Москва, август 2009
Լիլիթ Արզումանյան ՀԳՄ և ՀԹԳՄ անդամ, Երևան, հոկտեմբեր 2008
Արամ Արեխցյան Երևան, օգոստոս 2008
Vrejouhy Atikian Calgary, Canada, 2008
Varouj Amirkhanian Los Angeles, US, 2008
Բոլոր իրավունքները պահպանված են: ©“Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ) հիմնվել է 2008 թվականին:
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: