բանիմաց և հոգատար գիդեր
  • No products in the cart.
TOP
d

Արցախի Գոհարներ (2 օր)

Արցախի Գոհարներ տուր (2 օր)

Տուրի տեւողություն
2 օր, 1 գիշեր


Համառոտ նկարագրություն
Վայելե՛ք Արցախի ամենահայտնի վայրերը մեր հատուկ ուղևորության ընթացքում, այն մի քանի տարի շարունակ մեծ պահանջարկ է վայելում ✨: Ծրագրում են հրաշագեղ Դադիվանք և Գանձասար, Քարվաճառի տաք ջրեր, հռչակավոր "Զոնտիկներ" (Հունոտի կիրճ), Ստեփանակերտ և Շուշի, Թարթառ, Խաչենագետ, ժայռակերտ առյուծ և այլ հրաշք վայրեր: Երթուղին Սևանով և Վարդենիսով՝ կարճ, գեղեցիկ և վերանորոգված ճանապարհով:

Տուրեր Հայաստանի ներսում և Արցախում
 
  • Արժեքը ներառում է
    ա) գիշերակաց որակյալ հյուրանոցում 3*/4* (երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով),
    բ) բարձրորակ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,
    գ) նախաճաշ,
    դ) արհեստավարժ, հոգատար և բանիմաց պատմաբան գիդի​ ուղեկցություն,
    ե) էքսկուրսիաներ բոլոր նշված վայրերում:
  • Հյուրանոցներ
    Ստեփանակերտ կամ Շուշի

Ուղևորության ծրագիր.

Օր1

Արցախի լեռները, ջրերը, վանքերը ողջունում են Ձեզ.

  • Քարվաճառի լեռներ, Տաք ջրեր ◻️
  • Գանձասարի համալիր, Վանք գյուղ ◻️
  • Երեկոյան Ստեփանակերտ ◻️
Շարժվում ենք վաղ առավոտյան Երևանից դեպի Սևան, Գավառ, Վարդենիս, Սոտք: Ապա անցնում ենք Քարվաճառի գեղեցիկ լեռներով, Թարթառ գետի կիրճով: Կանգառ և հանգիստ Քարվաճառի տաք ջրերի մոտ, ցանկացողները կարող են մտնել և թարմանալ բնական տաք ջրի ավազաններում (ունենալ լողազգեստ, սրբիչ):
Շարունակում ենք ճանապարհը դեպի Արցախի Մեծ Առանք գավառ: Ճանապարհին կանցնենք Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի և ջրամբարի մոտով: Խաչենագետի հոսանքով կհասնենք Արցախի հրաշալիք Գանձասարի վանք: 13-րդ դարում կառուցված այս վեհաշուք համալիրը հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է: Քիչ հեռու Վանք գյուղն է, իր առյուծի ժայռապատկերով:
Շարունակում ենք ճանապարհը դեպի Ստեփանակերտ, ուր կարելի է զգալ Թամանյանի ճարտարեպետության ոգին: Կզբոսնենք քաղաքի կենտրոնում: Գիշերակաց Ստեփանակերտում կամ Շուշիում:ավելի մանրամասն տե՛ս
Օր2

Հայկական Շուշի, աննման "Զոնտիկներ", տպավորիչ Դադիվանք.

  • Շուշիի բերդ, Ղազանչեցոց եկեղեցի և Կանաչ ժամ ◻️
  • Դրախտային Հունոտի կիրճ - Զոնտիկներ ◻️
  • "Տատիկ Պապիկ" հուշարձան ◻️
  • Հրաշալի Դադիվանք ◻️
Շրջայց Շուշիում. բերդ, Արցախի գոհար Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի և "Կանաչ ժամ":
Ապա քայլարշավ դրախտային Հունոտի կիրճով դեպի հանրահռչակ Զոնտիկներ (ոչ անձրևային պայմանների դեպքում): Գեղեցիկ արահետով կքայլենք մեկ ժամ և կհասնենք Արցախի այս հատուկ հրաշքին (ունենան հարմարավետ կոշիկներ):
Զոնտիկներից հետո կուղևորվենք Ստեփանակերտ, ուր կանգ կառնենք Արցախի խորհրդանիշ "Տատիկ Պապիկ" կամ "Մենք ենք մեր լեռները" հուշարձանի մոտ:
Այստեղից պատմական Արցախի Մեծ Կվենք գավառով ուղևորվում ենք դեպի բնության հետ միաձուլված գեղատեսիլ Դադիվանք: Կշրջենք վանական համալիրում, կներկայացնենք պատմությունը, կզգանք նրա կենդանի շունչը: Սա կլինի Արցախում մեր վերջին կանգառը:
Դադիվանքից բռնում ենք վերադարձի ճանապարհը՝ հիացած Արցախ աշխարհի գանձերով, անցնում Սոտքի լեռնանցքով դեպի Վարդենիս, վերադարձ Երևան:ավելի մանրամասն տե՛ս

Չվացուցակ

ՕրՍկիզբԱվարտԳինՍտատուս
28 օգստ. 20209 օգստ. 202019900 AMD
215 օգստ. 202016 օգստ. 202019900 AMD
222 օգստ. 202023 օգստ. 202019900 AMD
229 օգստ. 202030 օգստ. 202019900 AMD
25 սեպտ. 20206 սեպտ. 202019900 AMD
212 սեպտ. 202013 սեպտ. 202019900 AMD
219 սեպտ. 202020 սեպտ. 202019900 AMD
226 սեպտ. 202027 սեպտ. 202019900 AMD

Տուրի երթուղի


Մեծացնել տուրի քարտեզը


Այսպես են անցնում մեր տուրերը :)

Դիտեք տուրերի տեսանյութեր

որ նկարել ենք տեսարժան վայրերում Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Հայաստանում և Արցախում (Ղարաբաղում), Երուսաղեմում, Իտալիայում, Պրահայում և Վիեննայում:

Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը











Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2020 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: