Տուրի տեւողություն
2 օր, 1 գիշեր
2 օր, 1 գիշեր
Համառոտ նկարագրություն
Վայելե՛ք Արցախի ամենահայտնի վայրերը մեր հատուկ ուղևորության ընթացքում, այն մի քանի տարի շարունակ մեծ պահանջարկ է վայելում ✨: Ծրագրում են հրաշագեղ Դադիվանք և Գանձասար, Քարվաճառի տաք ջրեր, հռչակավոր "Զոնտիկներ" (Հունոտի կիրճ), Ստեփանակերտ և Շուշի, Թարթառ, Խաչենագետ, ժայռակերտ առյուծ և այլ հրաշք վայրեր: Երթուղին Սևանով և Վարդենիսով՝ կարճ, գեղեցիկ և վերանորոգված ճանապարհով:

-
Արժեքը ներառում է
ա) գիշերակաց որակյալ հյուրանոցում 3*/4* (երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով),բ) բարձրորակ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,գ) նախաճաշ,դ) արհեստավարժ, հոգատար և բանիմաց պատմաբան գիդի ուղեկցություն,ե) էքսկուրսիաներ բոլոր նշված վայրերում: -
Հյուրանոցներ
Ստեփանակերտ կամ Շուշի
Ուղևորության ծրագիր.
Շարժվում ենք վաղ առավոտյան Երևանից դեպի Սևան, Գավառ, Վարդենիս, Սոտք: Ապա անցնում ենք Քարվաճառի գեղեցիկ լեռներով, Թարթառ գետի կիրճով: Կանգառ և հանգիստ Քարվաճառի տաք ջրերի մոտ, ցանկացողները կարող են մտնել և թարմանալ բնական տաք ջրի ավազաններում (ունենալ լողազգեստ, սրբիչ):
Շարունակում ենք ճանապարհը դեպի Արցախի Մեծ Առանք գավառ: Ճանապարհին կանցնենք Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի և ջրամբարի մոտով: Խաչենագետի հոսանքով կհասնենք Արցախի հրաշալիք Գանձասարի վանք: 13-րդ դարում կառուցված այս վեհաշուք համալիրը հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է: Քիչ հեռու Վանք գյուղն է, իր առյուծի ժայռապատկերով:
Շարունակում ենք ճանապարհը դեպի Ստեփանակերտ, ուր կարելի է զգալ Թամանյանի ճարտարեպետության ոգին: Կզբոսնենք քաղաքի կենտրոնում: Գիշերակաց Ստեփանակերտում կամ Շուշիում:ավելի մանրամասն տե՛ս

- Շուշիի բերդ, Ղազանչեցոց եկեղեցի և Կանաչ ժամ ◻️
- Դրախտային Հունոտի կիրճ - Զոնտիկներ ◻️
- "Տատիկ Պապիկ" հուշարձան ◻️
- Հրաշալի Դադիվանք ◻️
Շրջայց Շուշիում. բերդ, Արցախի գոհար Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի և "Կանաչ ժամ":
Ապա քայլարշավ դրախտային Հունոտի կիրճով դեպի հանրահռչակ Զոնտիկներ (ոչ անձրևային պայմանների դեպքում): Գեղեցիկ արահետով կքայլենք մեկ ժամ և կհասնենք Արցախի այս հատուկ հրաշքին (ունենան հարմարավետ կոշիկներ):
Զոնտիկներից հետո կուղևորվենք Ստեփանակերտ, ուր կանգ կառնենք Արցախի խորհրդանիշ "Տատիկ Պապիկ" կամ "Մենք ենք մեր լեռները" հուշարձանի մոտ:
Այստեղից պատմական Արցախի Մեծ Կվենք գավառով ուղևորվում ենք դեպի բնության հետ միաձուլված գեղատեսիլ Դադիվանք: Կշրջենք վանական համալիրում, կներկայացնենք պատմությունը, կզգանք նրա կենդանի շունչը: Սա կլինի Արցախում մեր վերջին կանգառը:
Դադիվանքից բռնում ենք վերադարձի ճանապարհը՝ հիացած Արցախ աշխարհի գանձերով, անցնում Սոտքի լեռնանցքով դեպի Վարդենիս, վերադարձ Երևան:ավելի մանրամասն տե՛ս

Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |
Այսպես են անցնում մեր տուրերը :)
Դիտեք տուրերի տեսանյութեր
որ նկարել ենք տեսարժան վայրերում Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Հայաստանում և Արցախում (Ղարաբաղում), Երուսաղեմում, Իտալիայում, Պրահայում և Վիեննայում: