Հատուկ առաջարկներ
Նոր երթուղիներ
Արեւմտյան Հայաստան
եւ Կիլիկիա
Տուրեր Հայաստանի ներսում
 
 
2008 թ. սկսած մինչ օրս մեզ հետ ճանապարհորդել են 10'247 ուղևոր, որոնցից. ա) Մասնավոր ընկերություններից` 1764, բ) Գիտության և կրթության ոլորտից` 1250, գ) Ուսանողներ` 1215, դ) Բանկային ոլորտ` 509, ե) Թոշակառուներ` 861, զ) Արվեստի ոլորտ` 569, է) Պետական ոլորտ` 697, ը) Տուրիզմ` 509, թ) Առողջապահություն` 485, ժ) Սփյուռք` 1303, ի) Օտարերկրացիներ` 583, լ) Երեխաներ՝ 502:
Կապ
Քաղաքային 010 56 56 49
Ucom 055 56 56 49
Beeline 099 56 56 48
Vivacell 098 56 56 47
Viber +374 99 56 56 48
WhatsApp +374 99 56 56 48
Skype narekavank
nvtour@gmail.com

Ստամբուլ` Պատմական Կոստնադնուպոլիս (7 օր)


Մեծացնել տուրի քարտեզը
Տեւողություն
7 օր, 6 գիշեր

Համառոտ նկարագրություն
Պատմության գոհարներ Կ.Պոլիս-ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ, 7 անմոռանալի օր. Սուրբ Սոֆիա տաճար, Բոսֆորի նեղուց, Դոլմաբահչե և Թոփքափըի սուլթանական պալատներ, Թաքսիմի հրապարակ և Մեծ շուկա, Պոլսո Հայոց պատրիարքարան և այլ գեղեցիկ վայրեր: ԵՐԵՎԱՆԻՑ ՈԻՂԻՂ չվերթ, հայկական խմբով, թուրքագետ գիդի ուղեկցությամբ:

Արժեք
315'000 դրամ 291'000 դրամ
Արժեքի մեջ ներառված են.

ա) Երևանից ուղիղ չվերթ,
բ) գիշերակաց 4+* բարձրակարգ հյուրանոցներում,
գ) համեղ ուտեստների տեսականիով նախաճաշ և ընթրիք,
դ) բոլոր էքսկուրսիաները տեսարժան վայրերում ըստ ծրագրի,
ե) փորձառու, կիրթ և գիտակ (!) թուրքագետ գիդի ուղեկցություն Երևանից ամբողջ տուրի ընթացքում,
զ) բոլոր տրանսֆերները նոր հարմարավետ տրանսպորտով,
է) բժշկական ապահովագրություն:

Հյուրանոցներ
Ստամբուլ 4*

Ուղևորության ծրագիր.

Օր 1 
Երևանից ուղիղ չվերթով մեկնում ենք Կոստանդնուպոլիս-Ստամբուլ։ Մոտ երկու ժամ տևող թռիչքից հետո վայրէջք ենք կատարում Ստամբուլի օդանավակայանում: Հյուրանոց տեղավորվելուց և մի փոքր հանգստանալուց հետո սկսում ենք Կ.Պոլսի հետ մեր ծանոթությունը հռչակավոր Դոլմաբահչե պալատից: Պալատի ճարտարապետը հայազգի տաղանդաշատ Պալյանների ընտանիքի վաղ ներկայացուցիչներից մեկն է՝ Կարապետ Պալյանը: Իր շքեղությամբ աչքի ընկնող պալատում ի թիվս այլ բազմաթիվ հարստությունների, գտնվում են նաև Այվազովսկու՝ Պոլիսը պատկերող աննման կտավները։

Օր 2 
Օրը սկսում ենք Պոլսում զբոսնելով։ Նախ կքայլենք դեպի քաղաքի համեմատաբար նոր կենտրոն՝ հայտնի Թաքսիմ հրապարակ: Ապա կշարունակենք զբոսանքը Իսթիքլալ պողոտայով՝ զմայլվելով քաղաքի ինչպես նոր կառուցված նորաոճ, այնպես էլ ավելի վաղ կառուցված պատմական շենքերով: Կայցելենք հարևանությամբ գտնվող շքեղ Երեք Խորան հայկական գործող եկեղեցի: Հնարավորություն կունենանք այցելելու նաև հայազգի հռչակավոր լուսանկարիչ Արա Գյուլերի սրճարան՝ վայելելով ոչ միայն սրճարանի հայտնի հնդկական թեյը, այլ նաև լուսանկարչի՝ Պոլսո կյանքը պատկերող յուրօրինակ լուսանկարները:

Օր 3 
Նախաճաշից հետո կայցելենք Պոլսի այցեքարտը դարձած դարերով կանգուն հռչակավոր Սուրբ Սոֆիա տաճար, որը երբեմնի հզոր Բյուզանդական կայսրության հոգևոր կենտրոնն էր: Ապա կայցելենք աշխարհում ամենամեծ պալատ-թանգարաններից մեկը համարվող Օսմանյան սուլթանների հիասքանչ Թոփքափը պալատ, որտեղ կարելի է տեսնել նաև Բյուզանդական ճարտաապետության հետքերը: Օրվա մյուս մասը կանցնկացնենք ժամանակին աշխարհի ամենամեծ՝ Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում գտնվող և բազմազան ապրանքներով լի Մեծ շուկա՝ Քափալը Չարշը:

Օր 4 
Առավոտյան զբոսանավով երկու ժամ կնավարկենք Եվրոպան Ասիայից բաժանող հայտնի Բոսֆորի նեղուցով՝ հնարավորություն ունենալով տեսնելու Եվրոպա և Ասիա աշխարհամասերը միաժամանակ: Նավով զբոսանքի ընթացքում մեր առջև բացվելու է քաղաքի եվրոպական և ասիական ափերին նաև հայ ճարտարապետների կառուցված պատմական շքեղ շինությունները: Նավով զբոսանքից հետո ըստ ցանկության կարող ենք այցելել թանգարաններ, օրինակ՝ Խճանկարների (մոզայկաներ) թանգարան կամ Հնագիտական թանգարան, ուր ցուցադրված են Հայկական լեռնաշխարհից, Միջագետքից ու Փոքր Ասիայից գտնված բազմաթիվ հետաքրքիր ցուցանմուշներ: Կամ, օրինակ, կարող եք բարձրանալ Գալաթայի աշտատակ (Հիսուսի աշտատակ), որտեղից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Մարմարա ծով, Բոսֆորի նեղուց և Ոսկեղջյուրի ծոց: Օրվա մյուս հատվածը ձեր տրամադրության տակ է:

Օր 5 
Նախաճաշից հետո այցելություն Ստամբուլի ամենամեծ ժամանակակից առևտրային կենտրոններից մեկը՝ "Ֆորում": Ցանկացողները կարող են այցելել նաև քաղաքի ամենաշատ այցելուներ ունեցող վայրերից մեկը՝ մոտ 100 հա տարածք զբաղեցնող և 15000 ցամաքային և ծովային կենդանատեսակներ ունեցող ակվիարում կամ Մադամ Թյուսոյի մոմե արձանների հայտնի թանգարան։ Կարելի է տեսել նաև դեռևս IVդ. հույների կողմից կառուցած ստորգետնյա ջրամբարը՝ Ցիստեռնա Բազիլիկան, որը գրեթե փոփոխության չի ենթարկվել դարերի ընթացքում: Կամ կարող եք պարզապես անշտապ շրջել Պոլսի թաղերում, որտեղ ամեն քայլափոխի կարելի զգալ հայկական, հունական, բյուզանդական կամ օսմանյան մշակույթի շունչը:

Օր 6 
Առավոտյան զբոսանավով ուղևորվում ենք Իշխանաց կղզիներ, որտեղ դեռևս Բյուզանդական կայսրության ժամանակ բնակվելիս են եղել արքայազներն ու կայսեր մտերիմները: Այժմ Իշխանաց կղզիները համարվում են Պոլսի մեծահարուստների բնակատեղի, որտեղ շատ են նաև ազգությամբ հայերը: Ցանկացողները կարող են կառքերով զբոսնել կղզու նեղլիկ փողոցներով՝ վայելելով ծովի և բնության ապշեցնող տեսարաններն ու ամառանոցային բնակարանների յուրօրինակ ճարտարապետությունը:

Օր 7 
Վերջին օրը կայցելենք XVդ. գործող Պոլսո Հայոց պատրիարքարան, ինչպես նաև գործող հայկական եկեղեցներից երկուսը՝ Սուրբ Աստվածածին և Որդոց Որոտման եկեղեցիներ, որոնց կառուցման և վերականգնման աշխատանքներն իրականացրել է հռչակավոր ճարտարապետ Կարապետ Պալյանը: Կտեսնենք նաև Ս. Աստվածածին եկեղեցու հարևանությամբ է գտնվող Պեզճեան վարժարանի պատմական շենքը: Օրվա մյուս հատվածը՝ մինչև երեկո, ձեր տրամադրության տակ է: Երեկոյան կմեկնենք օդանավակայան և կվերադառնանք Երևան՝ մեզ հետ բերելով վառ հիշողություններ գունագեղ Ստամբուլից։

ՍկիզբԱվարտԳինՍտատուս
3 հնս. 20199 հնս. 2019315'000 դրամ 267'000 դրամՀավաքվում է
10 հնս. 201916 հնս. 2019315'000 դրամ 291'000 դրամ
5 հլս. 201911 հլս. 2019315'000 դրամ 306'000 դրամԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է (տեղեր դեռ կան)
23 հլս. 201923 հլս. 2019315'000 դրամ 291'000 դրամՀավաքվում է
28 հլս. 20193 օգստ. 2019315'000 դրամ 291'000 դրամՀավաքվում է
16 օգստ. 201922 օգստ. 2019315'000 դրամ 291'000 դրամ
1 սեպտ. 20197 սեպտ. 2019315'000 դրամ 291'000 դրամ
18 սեպտ. 201924 սեպտ. 2019315'000 դրամ 291'000 դրամՀավաքվում է
6 հոկտ. 201912 հոկտ. 2019315'000 դրամ 291'000 դրամՀավաքվում է
28 հոկտ. 20193 նոյ. 2019315'000 դրամ 291'000 դրամՀավաքվում է
10 նոյ. 201916 նոյ. 2019315'000 դրամ 291'000 դրամ
29 նոյ. 20195 դեկտ. 2019315'000 դրամ 291'000 դրամ
   



Խնդրում ենք լրացնել ստորև բերված ձևը և մենք կկապնվենք ձեզ հետ ամենակարճ ժամկետներում:
* Լրացնելն անհրաժեշտ է

Անուն:* 
Ազգանուն:* 
Հեռախոսահամարներ (քաղաք. և բջջ.):* 
E-mail:* 
Քաղաքացիություն:* 
Դուք տուրիստական գործակա՞լ եք: Այո  Ոչ
Հասցե:
Ուղևորների քանակ:* 
Երեխաների քանակ (մինչև 12 տարեկան):
Ուղևորության համար նախընտրած ժամկետներ:* 
Երևանում հյուրանոցում գիշերակաց ընտրելու դեպքում նշեք գիշերների քանակը:
Դիմավորում-ճանապարհում (տրանսֆեր):  Այո  Ոչ 
Տրանսֆերի դեպքում նշեք ժամանող և մեկնող չվերթերի ամսաթվեր և համարներ:
Ի՞նչպես եք իմացել Նարեկավանք Տուրի մասին:
Լրացուցիչ տեղեկություններ:


Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2019 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: