Տուրի տեւողություն
1 օր
1 օր
Համառոտ նկարագրություն
Բացահայտե՛ք հայկական հետքերով Թիֆլիսն իր ողջ գեղեցկությամբ: ❤️ Տեսե՛ք հին և նոր ճարտարապետության գեղեցիկ նմուշներով զարդարված քաղաքը, ✔️ այցելե՛ք Թբիլիսիում գործող հայկական եկեղեցիները, ✔️ քայլե՛ք հետաքրքիր ու կոլորիտային փողոցներով, ✔️ իմացե՛ք այն պատմական իրադարձությունները, որոնք մեզ հայերիս կապում են Թբիլիսիի հետ:
-
Արժեքը ներառում է
ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,բ) բանիմաց և հոգատար գիդ-ուղեկցողի ծառայություն,գ) այցելություն նշված բոլոր վայրեր,դ) հյուրասիրություն՝ մեքենայի մեջ կլինի ջուր և միրգ:
Ուղևորության ծրագիր.
- Հայ գորղների և հասարակական գործիչների <<Խոջիվանքի>> պանթեոն,
- Հավլաբար թաղամաս, հայ մեծահարուստների Սոլոլակ թաղամաս,
- Նարիքալա ամրոց, Ծծմբային բաղնիքներ, Խաղաղության կամուրջ,
- Հայկական Սբ. Էջմիածին, Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սբ. Գևորգ եկեղեցիներ
- Ռուսթավելի պողոտա, Դավիթ Աղմաշենեբելիի պողոտա,
- Անկախության հրապարակ, Մարջանիշվիլիի հրապարակ,
- Ծմինդա Սամեբա՝ Թբիլիսիի Մայր Տաճար, Սբ. Սիոն, Մետեխի եկեղեցիներ,
- Երթեկություն ճոպանուղիով (վճ.)
Վաղ առավոտյան Երևանից կուղևորվենք Թբիլիսի: Սևանա լճի ափին և Իջևան քաղաքում դադար առնելուց հետո Բագրատաշենի անցակետով կհատենք հայ-վրացական սահմանը: Թբիլիսիում մեր առաջին կանգառը կլինի հայկական ⭐️ Հավլաբար թաղամասը, որից հետո Կուր գետի երկու ափերին՝ միասին բացահայտելով գունավոր Թբիլիսին մեր այցը կավարտենք Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սբ. Գևորգ եկեղեցում: Ստացած վառ տպավորություններով երեկոյան կվերադառնանք Երևան:ավելի մանրամասն տե՛ս
Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |