Տուրի տեւողություն
6 օր, 5 գիշեր
6 օր, 5 գիշեր
Համառոտ նկարագրություն
Այցելե՛ք Արաբկիր/Դերսիմ, Նեմրութի հեթանոսական աստվածների դամբարան, Մալաթիա, Խարբերդ, Երզնկա, Դերջան՝ աշխարհի ամենաբարձր 7 մետրանոց խաչքարեր ✝️, Թորթում, ի լրումն՝ Անի, Կարս, Վան, Մուշ, Էրզրում: Անցե՛ք Արևելյան և Արեմտյան Եփրատի վրայով, Մնձուրի, Պախրի, Թոնդրակի, Տավրոսի լեռներով, նավարկե՛ք Վանա լճով, համտեսե՛ք Վանա տառեխ: Տեսե՛ք Երզնկայի, Թորթումի և Բերկրիի գեղեցիկ ջրվեժները:
-
Արժեքը ներառում է
ա) գիշերակաց որակյալ հյուրանոցում 3* և 4* (երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով),բ) հարմարավետ տրանսպորտ` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,գ) երկու անգամյա սնունդ` նախաճաշ եւ ուշ ճաշ (Վանում՝ Վանա տառեխ),դ) պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր,ե) ճանապարհային բժշկական ապահովագրություն (travel insurance),զ) խումբն ուղեկցող թուրքագետ էքսկուրսավարի ծառայություն: -
Հյուրանոցներ
Բայազետ / ՎանՄուշԱդիյամանԵրզնկաԿարս/Սարիղամիշ
Ուղևորության ծրագիր.
- Անցում Ջավախքով◻️
- Արդահանի մարզ, Ծովակն Հյուսիսո լիճ◻️
- Անի՝ հզոր մայրաքաղաք, տաճարներ, պարիսպներ, այլ կառույցներ◻️
- Անցում Կողբով և Իգդիրով◻️
Վաղ առավոտյան Երևանից Գյումրիով կշարժվենք դեպի հայ-վրացական սահման: Ապա կանցնենք պատմական Ջավախքով՝ հասնելով վրաց-թուրքական սահման: Կհայտնվենք Արդահանի մարզում ու միանգամից կուղևորվենք թագավորանիստ Կարս:
Ճանապարհին կկանգնենք Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լճերից մեկի՝ Ծովակն Հյուսիսոյի (Չըլդրը լճի) ափին: Մի փոքր դադար առնելուց հետո կշարժվենք հազար ու մի եկեղեցիների քաղաք՝ հռչակավոր Անի:
Անիում պտույտի ընթացքում կտեսնենք հազարամյակներ կանգուն ⛪️ Մայր տաճարը, Տիգրան Հոնենց, Գագիկաշեն, Սբ. Ամենափրկիչ, Առաքելոց եկեղեցիները, Սմբատաշեն և Աշոտաշեն պարիսպները, քաղաքային այլ կառույցներ: Անիից ճանապարհը Մայր Արաքսի ափերով կանցնի Իգդիր քաղաքով և կհասցնի մեզ Բայազետ։ Գիշերակաց հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
Ճանապարհին կկանգնենք Հայկական լեռնաշխարհի ամենամեծ լճերից մեկի՝ Ծովակն Հյուսիսոյի (Չըլդրը լճի) ափին: Մի փոքր դադար առնելուց հետո կշարժվենք հազար ու մի եկեղեցիների քաղաք՝ հռչակավոր Անի:
Անիում պտույտի ընթացքում կտեսնենք հազարամյակներ կանգուն ⛪️ Մայր տաճարը, Տիգրան Հոնենց, Գագիկաշեն, Սբ. Ամենափրկիչ, Առաքելոց եկեղեցիները, Սմբատաշեն և Աշոտաշեն պարիսպները, քաղաքային այլ կառույցներ: Անիից ճանապարհը Մայր Արաքսի ափերով կանցնի Իգդիր քաղաքով և կհասցնի մեզ Բայազետ։ Գիշերակաց հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
- Տեսարան դեպի Բիբլիական Արարատ ◻️
- Թոնդրակ, Արտոս, Սիփան սարերի տեսարան ◻️
- Բերկրիի ջրվեժ ◻️
- Վանի բերդ, Վանա կատուներ, Մհերի դուռ ◻️
- Վանա լիճ, Աղթամար կղզի և Սուրբ Խաչ եկեղեցի ◻️
- Ճաշին՝ վանա տառեխ ◻️
Առավոտյան մեր առջև կբացվի տեսարան դեպի հավերժական ձնով պատված, սրբազան Արարատ լեռը: Հրաժեշտ տալով Մասիսին՝ կշարժվենք դեպի Վասպուրական աշխարհ՝ կտրել-անցնելով Ծաղկանց լեռները: Կանցնենք գործող հրաբուխ Թոնդրակ լեռան կողքով և համանուն լեռնանցքով: Հայտնվելով Վասպուրական աշխարհում՝ կայցելենք նախ Բերկրիի ջրվեժ, ապա կհայտնվենք Վանի թագավորության մայրաքաղաք ☀️ Վանում: Վանում նախ կտեսնենք Սասնա ծռերից հայտնի Ագռավաքար սրբավայրը՝ Մհերի դուռը: Ապա պատմական Խաչփողանց փողոցով կհասնենք Վանի բերդ ու կտեսնենք նաև վանա կատուներին: Բերդը հաղթահարելուց հետո Վանա լճով կնավարկենք դեպի Աղթամար կղզի՝ հռչակավոր Սուրբ Խաչ եկեղեցի՝ ճանապարհին հմայվելով Արտոս և Սիփան վեհաշուք սարերով: Կճաշենք լճի ափին՝ համտեսելով վանա տառեխ։ Շարունակելով ճանապարհը՝ հրաժեշտ կտանք Վասպուրական աշխարհին.մեզ սպասում է Տուրուբերանը. գիշերակաց Մուշում։ավելի մանրամասն տե՛ս
- Հին Մուշ.Սուրբ Մարինե եկեղեցու ավերակ ◻️
- Սուլուխի կամուրջ և Արածանի գետ (Արևելյան Եփրատ) ◻️
- Մշո դաշտ ◻️
- Բինգյոլի լեռներ ◻️
- Դիարբեքիր քաղաք. հայկական ✝️ Սբ. Կիրակոս եկեղեցի ◻️
- Նեմրութի հեթանոսական աստվածների սրբավայր ◻️
Առավոտյան միասին կգնանք տեսնելու Մուշի հայկական թաղամասերից մեկը՝ Սուրբ Մարինեի թաղը, որտեղ գտնվում է համանուն եկեղեցու ավերակները: Հեռվից կտեսնենք նաև հայկական գերեզմանոցը: Կշարունակենք ճանապարհը դեպի Սուլուխի կամուրջ՝ կառուցված սրբազան Արածանի գետի (Արևելյան Եփրատի) վրա: Բինգյոլի լեռների կողքով ճանապարհը մեզ կհասցնի Դիրաբեքիր-Ամիտ քաղաք, ուր կտեսնենք քաղաքի հռչակավոր պարիսպները, ինչպես նաև գործող հայկական Ս. Կիրակոս եկեղեցին: Հրաժեշտ տալով քաղաքին՝ կշարժվենք հեթանոսական շրջանի ամենահայտնի սրբավայրերից մեկը՝ ☀️ Նեմրութի հեթանոսական աստվածների սրբավայր-դամբարան, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Դամբարանախմբի արևելյան և արևմտյան ճակատներում շրջելուց հետո կշարժվենք Ադիյաման քաղաք և կգիշերենք այնտեղ:ավելի մանրամասն տե՛ս
- Մալաթիա քաղաք. Ս. Երրորդություն եկեղեցի◻️
- Խարբերդ, Արաբկիր, Ակն◻️
- Հռչակավոր Անի-Կամախ բերդ (կամ Բերդակ և Դերսիմ)◻️
- Երզնկա. Երզնկայի եռահարկ ջրվեժ◻️
- ԿԱՄ
- Մալաթիա քաղաք. Ս. Երրորդություն եկեղեցի◻️
- Նավարկություն Եփրատ գետով, Բերդակա բերդ◻️
- Անցում Մնձուրի լեռներով և Դերսիմով◻️
- Երզնկա. Երզնկայի եռահարկ ջրվեժ◻️
Վաղ առավոտյան ճանապարհ կընկնենք դեպի պատմական Մալաթիա քաղաք, որը համարվում է ծիրանի հայրենիքը: Քաղաքում կայցելենք Հրանտ Դինքի ծննդավայր-թաղամաս և նախկինում գործող Սուրբ Երրորդություն եկեղեցի: Ապա կշարժվենք դեպի Խարբերդ քաղաք ու կանգառ կունենանք Խարբերդի բերդի մոտ՝ կառուցված պատմական Խարբերդ քաղաքի բարձունքի վրա: Ապա անցնելով պատմական Արաբկիրով՝ կհասնենք Եփրատի ափով ձգվող, կանաչի մեջ կորած ☘️ գեղատեսիլ Ակն քաղաք: Ապա կշարժվենք դեպի Անի-Կամախ ու կբարձրանանք Կամախի բերդ:
ԿԱՄ
Մալաթիայից հետո կշարժվենք դեպի հյուսիս և կունենանք բացառիկ հնարավորություն ⛴ նավարկելու Եփրատ գետով: Նավարկելիս հեռվից կտեսնենք Բերդակա բերդը: Ապա կշարժվենք դեպի անտառածածկ Դերսիմ: Մնձուրի լեռներով ճանապարհը մեզ կհասցնի Երզնկա, որտեղ գտնվել է Անահիտ աստվածուհու գլխավոր սրբավայր-մեհյանը: Գիշերակաց հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
Աշխարհի ամենաբարձր խաչքարերն ու Սարիղամիշի անտառները մեկ օրում/ Հայկական ճարտարապետության երկու գլուխգործոցները մեկ օրում
- Դերջանի խաչքարեր, Ապարանից վանք
- Էրզրում (Կարին)
- Էրզրումի բերդ, Սանասարյան վարժարան, Չիֆթե Մինարե
- Բասեն գավառ
- Հովվի կամուրջ
- Սարիղամիշ
- ԿԱՄ
- Էրզրում (Կարին)
- Էրզրումի բերդ, Սանասարյան վարժարան, Չիֆթե Մինարե
- Օշքվանք եկեղեցի
- Թորթումի ջրվեժ
- Բանակի տաճար
- Կարս քաղաք
Առավոտյան միասին կգնանք տեսնելու ☄️ Երզնկայի եռահարկ ջրվեժը, որն առավել գեղեցիկ է գարնանը: Ապա կշարժվենք տեսնելու աշխարհի ամենաբարձ՝ ⛪️ Դերջանի խաչքարերն ու Ապարանից վանքը: Հետո կհասնենք պատմական ☑️ Կարին քաղաք (Էրզրում), ուր կտեսնենք Թեոդոպոլիս ամրոցը, կրթամշակութային խոշոր հաստատություն Սանասարյան վարժարանի շենքը, որի շրջանավարտներն են եղել շատ հայ մտավորականներ և հասարակական գործիչներ, միջնադարյան Չիֆթե Մինարե Մեդրեսե կրոնական դպրոցը: Այնուհետև կշարժվենք դեպի ☘️ Բասեն գավառ: Կանգ կառնենք տուֆաշեն Հովվի կամուրջի մոտ, ուր միախառնվում են Արաքս և Մուրց գետերը: Ապա Կարմիր Փորակի լեռներով կշարժվենք դեպի ☘️ Սարիղամիշ: Կգիշերենք Սարիղամիշի (կամ Կարսի) հյուրանոցում:
ԿԱՄ
☀️ Առավոտյան Երզնկայի եռահարկ ջրվեժը տեսնելուց հետո կշարժվենք դեպի Կարին (Էրզրում): Քաղաքում կտեսնենք Թեոդոպոլիս ամրոցը, կրթամշակութային խոշոր հաստատություն ❎ Սանասարյան վարժարանի շենքը, որի շրջանավարտներն են եղել շատ հայ մտավորականներ և հասարակական գործիչներ, միջնադարյան Չիֆթե Մինարե Մեդրեսե կրոնական դպրոցը: Ապա ճանապարհը մեզ հասցնելու է սրբավայր դարձած ⛪️ Օշքվանք պատմական եկեղեցի (10-րդ դար): Ճանապարհին կանգ կառնենք ու կվայելենք Թորթումի ջրվեժի զովությունը: Ապա կուղևորվենք դեպի ⛪️ Բանակի տաճար, որը Հայկական բարձրավանդակի՝ կլոր հատակագիծ ունեցող եզակի եկեղեցիներից մեկն է: Շարժվում ենք դեպի ❎ Կարս: Գիշերակաց հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
☀️ Առավոտյան միասին կշրջենք Կարսի փողոցներով ու կտեսնենք ✅ 19-20-րդ դարերի հայկական ձեռնակերտ կառույցները, որ դեռևս կանգուն են… Կբարձրանանք ⚡️ Կարսի բերդ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի քաղաքը: Կիջնենք ու կմտենք ⛪️ Առաքելոց եկեղեցի, (10-րդ դար): Ապա կքայլենք Վարդանի կամրջի վրայով՝ հասնելով այն վայրը, որտեղ եղել է Ե. Չարենցի տան ավերակը: ❤️ Հրաժեշտ կտանք Կարսին ու կվերադառնանք Երևան՝ նորից վերադառնալու խոստումով...ավելի մանրամասն տե՛ս
Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |
Այսպես են անցնում մեր տուրերը :)
Դիտեք տուրերի տեսանյութեր
որ նկարել ենք տեսարժան վայրերում Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Հայաստանում և Արցախում (Ղարաբաղում), Երուսաղեմում, Իտալիայում, Պրահայում և Վիեննայում:
Մեզ հետ ճամփորդած մարդկանց կարծիքը:
Ավելի շատ կարծիքներ տեսնելու համար այցելե՛ք.
Facebook Reviews
or
Google Reviews