ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ աստվածաբան Թովմաս Առաքելյանի և լուսանկարիչ Վիգեն Մնոյանի հետ (3 օր)
3 օր, 2 գիշեր
Համառոտ նկարագրություն
Հիշողությունը կարևոր արժեք է, արմատին կպած ապրելը` առաքելություն։ Գալիքը կերտելու լավագույն ճանապարհը մեր պատմությանը լավ ծանոթանալն ու վերարժևորելն է։
Հրավիրում ենք հոգևոր, կրթական ու մշակութային ուխտագնացության դեպի Արևմտյան Հայաստան։ Ծրագրում են Անիի, Կարսի, Վանի ու Մուշի մեր հզոր եկեղեցիներն ու վանքերը։ Կտեսնենք պատմական հայրենիքի բնաշխարհը` Վանա լիճ, Բերկրիի ջրվեժ, Սիփան, Թոնդրակ, Արարատ և Բինգյոլի խրոխտ լեռներ։ Աղոթք կվերառաքենք չտեսնված Վարագավանքում։ Վանում կլինենք նաև Մհերի դռան մոտ, կտեսնենք վանա կատուներին, կհամտեսենք տառեխ ձուկը։ Իսկ հետո` Մշո դաշտ, Արածանի (ուր մկրտվել է հայ ժողովուրդը), Սուլուխի և Հովվի կամուրջներ, Խնուսի շրջան, Սարիղամիշի անտառներ, Բասենի դաշտ։ Հագեցած այս օրերը կանմահանան ոչ միայն մեր հիշողության, այլ նաև Վիգեն Մնոյանի լուսանկարների շնորհիվ։
Ճամփորդելիս կլսենք նաև Թովմասի զրույց-դասախոսությունը Հայոց եկեղեցու ոչ միայն սոսկ կրոնական, այլև քաղաքակրթական ուժի մասին։ Կունենանք աղոթական պահեր, մտերմիկ ու ջերմ շփում, գիտահեն և ճշգրիտ տեղեկատվություն։
Այս ուխտագնացությունը կազմակերպվում է հոգևոր ուխտագնացությունների
«Վերև» ծրագրով` Նարեկավանք Տուրի հետ համատեղ։ Մեր պատմական տարածքներում Նարեկավանք Տուրն ունի ամենից վստահելի, երկարատև և ամուր կապեր տեղի գործընկերների հետ: Արևմտյան Հայաստան եռօրյա տուրեր Նարեկավանքն իրականացնում է 2010 թվականից: Ճամփորդե՛նք պատմամշակութային ուղևորությունների ոլորտում ամենափորձառու ընկերության հետ։

-
Արժեքը ներառում է
ուղեկցություն և մտերմիկ դասախոսություններ աստվածաբան, արվեստի պատմության, տեսության և կառավարման մասնագետ Թովմաս Առաքելյանից,պրոֆեսիոնալ լուսանկարիչ Վիգեն Մնոյանի ուղեկցություն և ճամփորդության ավարտից հետո` որակյալ լուսանկարների մեծ փաթեթ,գիշերակաց բարձրորակ հյուրանոցներում (2 հոգի 1 սենյակում հաշվարկով),տրանսպորտ` օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,համեղ ուտեստներով, լիարժեք 2-անգամյա սնունդ,նավարկություն և ճաշ լճի ափին (Վանա տառեխ),պատմամշակութային հաստատությունների տոմսեր,ճանապարհային բժշկական ապահովագրություն,երկար տարիների փորձ ունեցող, կրթված, հոգատար գիդ-մենեջերի (երկրի, պատմության, լեզուների մասնագետի, թուրքագետի) ուղեկցություն:ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ մուտքի վիզայի արժեքը, որ ՀՀ քաղաքացիների համար կազմում է 17.000 դրամ, ՌԴ, ԵՄ մեծամասամբ և ԱՄՆ քաղաքացիների համար մուտքն առանց վիզա է:

Ուղևորության ծրագիր.
- Ջավախք, Ծովակ լիճ, Արդահանի մարզ,
- Մայրաքաղաք Անի,
- Մայր Տաճար, Սուրբ Ամենափրկիչ,
- Տիգրան Հոնենց եկեղեցու որմնանկարներ,
- Առաքելոց, Գագիկաշեն, Աբուղամրենց և այլ կառույցներ, պարիսպներ
- անցում Կողբով և Իգդիրով:
- Բերկրիի ջրվեժ, Թոնդրակի լեռնանցք, Արարատի տեսարան,
- Վան-Վասպուրական աշխարհ,Վանա լիճ և քաղաք,
- Վարագավանք, Մհերի դուռ,Վանի բերդ,
- Վանա կատուներ, Վանա տառեխ,
- Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի։
- Մուշ քաղաք, Մշո դաշտ և Արածանի,
- Խնուսի շրջան և Բինգյոլի լեռներ,
- Սուլուխի և Հովվի կամուրջներ,
- Բասենի դաշտ,
- Սարիղամիշի անտառներ,
- Կարս քաղաք և բերդ,
- Վարդանի կամուրջ,
- Սբ Առաքելոց եկեղեցի,
- Չարենցի տան ավերակներ։
Չվացուցակ
| Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |
| 3 | 5 ապր. 2026 | 7 ապր. 2026 | 138՛000 դրամ | Հավաքվում է |
| 3 | 1 մյս. 2026 | 3 մյս. 2026 | 138՛000 դրամ |










