ճանաչել ավելին
  • No products in the cart.
TOP

Գյումրի և Շիրակ. Լմբատավանք, Հառիճավանք, Մարմաշեն (1 օր)

Գյումրի, Արթիկ, Լմբատավանք, Հառիճավանք, Մարմաշեն (1 օր)

 

Տուրի տեւողություն
1 օր


Համառոտ նկարագրություն
Պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառը, միշտ հայտնի է եղել իր ցորենի հարուստ պաշարներով, օգտակար հանածոներով, հարմար աշխարհագրական դիրքով և այդ պատճառով բնակեցվել է նախնադարյան մարդու կողմից: Այսօր Շիրակ գավառի տարածքում է տարածվում Շիրակի մարզը: Մարզի տարբեր մասերում կարող ենք հանդիպել ուրարտական սեպագիր արձանագրություններ, տարբեր ժամանակների բերդերի ու ամրոցների ավերակներ, կամուրջների հետքեր, գեղեցիկ եկեղեցիներ, ինչպես նաև աշխարհիկ ճարտարապետական յուրօրինակ կառույցներ: Մեր այս տուրի շրջանակում կբացահայտենք Շիրակի մարզկենտրոն Գյումրին, վարդագույն տուֆի հայրենիք Արթիկը, ինչպես նաև մարզի պատմամշակութային մի շարք այլ վայրեր:

 Տուրեր Հայաստանի ներսում
 
  • Արժեքը ներառում է
    ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,
    բ) բանիմաց և հոգատար պատմաբան-գիդի ուղեկցություն,
    գ) այցելություն նշված բոլոր վայրեր

Ուղևորության ծրագիր.

Օր1

Բացահայտում ենք պատմական Շիրակի զարդերը.

  • Հառիճավանք
  • Վարդագույն տուֆի հայրենիք՝ Արթիկ. Լմբատավանք (Սուրբ Ստեփանոս եկեղեցի)
  • Հին և նոր Գյումրի, Կումայրի արգելոց-թանգարան, Մայր Հայաստան, Յոթ Վերք և այլն
  • Մարմաշենի վանք, Հեղնար աղբյուր
  • Գեղեցիկ բնապատկերներ. Արագած, Արայի լեռ, Փամբակի լեռներ
Երևանից ուղևորությունը կսկսենք առավոտյան ժամը -ին: 08:00-ին: Արագածոտնի մարզով, Արա և Արագած լեռների գեղեցիկ ճանապարհը կտանի դեպի Շիրակի մարզ՝ Հառիճ գյուղ, որտեղ գտնվում է 13-րդ դարի հայկական ճարտարապետական գլուխգործոցներից մեկը համարվող Հառիճավանքը: Նուրբ զարդաքանդակներով և ուրույն ճարտարապետությամբ այս վանական համալիրը իր վերջնական տեսքը ստացել է 1201թ., երբ Զաքարե ու Իվանե Զաքարյան եղբայրների հրամանով կառուցվել է վանքի գլխավոր եկեղեցին:
Եկեղեցուց զատ, կտեսնենք նաև Ճգնավորի խուցը և վանքի՝ վերջերս վերանորոգված հոգևոր դպրոցը, որտեղ 1887-1889 թթ․ սովորել է Ավետիք Իսահակյանը։
Այնուհետև կշարունակենք մեր ճանապարհը դեպի մանուշակագույն-վարդագույն տուֆի հայրենիք՝ քաղաք Արթիկ: Այնտեղ կայցելենք 6-րդ դարում կառուցված, յուրօրինակ որմնանկարներով հայտնի Լմբատավանք (Սուրբ Ստեփանոս եկեղեցի),կտեսնենք Եզեկիել մարգարեի տեսիլքի հիման վրա ստեղծված «Աստվածահայտնության» տեսարանը պատկերող որմնանկարների պահպանված մասերը: Լմբատավանքի մոտակայքից կվայելենք նաև Արթիկի գեղեցիկ համայնապատկերը։ Արթիկից կուղևորվենք դեպի Անի-Շիրակի ճարտարապետական դպրոցին պատկանող, Ախուրյան գետի ձախափնյա հովտում գտնվող 10-11-րդ դդ. հոյակերտ տաճարներից մեկը՝ Մարմաշենի վանք։ Սույն վանական համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից` Մեծ և Փոքր: Մեծ հուշարձանախումբը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, երեք եկեղեցիներից, գավթից և գերեզմանատնից: Ըստ հարավային պատի արձանագրության՝ Կաթողիկեն կառուցել է Վահրամ Պահլավունին 988-1029թթ․:
Նաև կիջնենք Ախուրյան գետի ափ և կըմբոշխնենք Ախուրյանի գեղատեսիլ կիրճի տեսարանը։ Կայցելենք նաև Վահրամաբերդ գյուղի ձորակ՝ տեսնելու քարտաշ վարպետ Մկրտչի հիմնած «Հեղնար աղբյուր» հուշակոթողը, որը 2018թ․-ին ամբողջությամբ վերակակգնել են՝ ճարտարապետական և քանդակագործական նույն լուծումներով, ինչպես ֆիլմում էր: Աղբյուրի «հրաշքը» ևս պահպանվել է։
Մարմաշենից կուղևորվենք դեպի Հայաստանի հայրաքաղաք Գյումրի և կայցելենք.
✔ Գյումրիի #Սև_Բերդ,
✔ Մայր Հայաստան հուշարձան,
✔ "Մեր մանկության տանգո" ֆիլմի հայտնի պատշգամբ,
✔ Կենտրոնական հրապարակ և #Վարդանանք արձանախումբ,
✔ Ռիժկովի ճեմափողոց,
✔ Սուրբ Աստվածածին #Յոթ_Վերք, Ամենափրկիչ,
✔ #Կումայրի արգելոց-թանգարան, Վարպետաց, Աբովյան, Ռուսթավելի, Ջիվանու, Շերամի, Չերազի, Աճեմյան փողոցներ,
✔ Գյումրվա ամենահին դեղատուն, վարսավիրանոց, Քաջազնունու նախագծած «Լոդկա» շենք,
✔ Գյումրու Սուրբ Նշան եկեղեցի:
Ցանկության դեպքում կարող ենք այցելել աշխարհահռչակ գյումրեցիների թանգարաններից մեկը.
⬜️ Հովհաննես Շիրազի,
⬜️ Ավետիք Իսահակյանի,
⬜️ Մհեր Մկրտչյանի,
⬜️ Ասլամազյան քույրերի,
⬜️ Գյումրու քաղաքային կենցաղի և ճարատարապետության թանգարան՝ Ձիթողցյանների - #Ձիթողցոնց տուն:

Դե՛, իսկ օրվա վերջում կվայելենք Գյումրու ավանդական կերակուրներ տեղի սրճարաններից կամ ռեստորաններից մեկում: (Ցանկության դեպքում կարող ենք այցելել հայտնի «Չերքեզի ձոր» ձկան ռեստորան) Երեկոյան հագեցած օրվա վառ տպավորություններով՝ կվերադառնանք Երևան:

Չվացուցակ

ՕրՍկիզբԱվարտԳինՍտատուս


Այսպես են անցնում մեր տուրերը :)

Դիտեք տուրերի տեսանյութեր

որ նկարել ենք տեսարժան վայրերում Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Հայաստանում և Արցախում (Ղարաբաղում), Երուսաղեմում, Իտալիայում, Պրահայում և Վիեննայում:

Բոլոր իրավունքները պահպանված են: ©“Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ) հիմնվել է 2008 թվականին:
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: