Տուրի տեւողություն
8 օր, 7 գիշեր
8 օր, 7 գիշեր
Համառոտ նկարագրություն
Տեսե՛ք Իտալիայի հրաշալի վայրերը այս գեղեցիկ ուղևորության ընթացքում ▶️ աննման Վենետիկ, ▶️ նրբագեղ Ֆլորենցիա, ▶️ հպարտ Սան-Մարինո, ▶️ խորհրդավոր Պիզա, ▶️ չքնաղ Սիենա, ▶️ "հավերժական" Հռոմ, ▶️ գունեղ Նեապոլ և Պոմպեյ (շաբաթ օրը մեկնելու դեպքում) և այլ հրաշալի վայրեր: Մեկնումը Երևանից Հռոմ ամեն երեքշաբթի և շաբաթ օրերին: (!) Նարեկավանք ընկերությունը դեպի Իտալիա տուրերն իրականացնում է 2017 թվականից:
*Տուրի արժեքը նշված է ԱՌԱՆՑ տոմսի, տոմսի արժեքը կարող է տատանվել ըստ կոնկրետ օրվա և ժամի, օրինակ՝ 190-ից մինչև 490 եվրո, որքան շուտ ամրագրվի, այնքան ավելի մատչելի: Տուրը կարող է իրականցվել ցանկացած օր՝ հարցումով:

-
Արժեքը ներառում է
ա) անվճար էքսկուրսիաներ. 1) Հռոմում, 2) Վատիկանում, 3) Ֆլորենցիայում, 4) Վենետիկում, 5) Սան Մարինոյում,բ) գիշերակաց որակյալ 3* և կամ 4* հյուրանոցներում` նախաճաշով,գ) նոր հարմարավետ տրանսպորտ,դ) բժշկական ապահովագրություն,ե) աջակցություն վիզա ստանալու հարցում,զ) ռուսախոս գիդերի/խմբի ղեկավարի ուղեկցություն ամբողջ տուրի ընթացքում: -
Հյուրանոցներ
Հռոմ 3* կամ 4*Ֆլորենցիայի շրջան 3*Վենետիկի շրջան 3*Ռիմինիի շրջան 3*
Ուղևորության ծրագիր.
- Էքսկուրսիա Սիենա միջնադարյան քաղաքում (վճարովի)◻️
- Էքսկուրսիա լեգենդար Պիզայում (վճարովի)◻️
- Ազատ ժամանակ Մոնտեկատինիում◻️
Ուղևորվում ենք Հռոմից դեպի Տոսկանայի շրջան: Կանգառ Սիենայում, լրացուցիչ էքսկուրսիա Սիենայի պատմական միջնադարյան կենտրոնում (UNESCO) ռուսախոս գիդի ուղեկցությամբ (վճարովի) կամ ազատ ժամանակ Սիենա քաղաքի նոր թաղամասում / Կիանտի մարզում տեղի տոսկանյան ուտեստներ համտեսելու հնարավորությամբ (վճարովի): Ճաշից հետո ուղևորություն դեպի Մոնտեկատինի՝ Ֆլորենցիայից ոչ հեռու գտնվող քաղաք: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ Մոնտեկատինիում կամ լրացուցիչ էքսկուրսիա դեպի լեգենդար Պիզա ռուսախոս գիդի ուղեկցությամբ (վճարովի): Վերադարձ Մոնտեկատինի: Ընթրիք հյուրանոցում (2-անգամյա սնունդ պատվիրած զբոսաշրջիկների համար): Գիշերակաց հյուրանոցում Մոնտեկատինիում:
- Էքսկուրսիա նրբագեղ Ֆլորենցիայում (անվճար)◻️
- Մեդիչի դքսերի պալատ-թանգարաններ Ուֆիցի կամ Պիտի (վճարովի)◻️
- Մեկնում Պադովայի/Վենետիկի շրջան◻️
- Էքսկուրսիա Պադովայում (վճարովի)◻️
Մեկնում ենք Ֆլորենցիա և հանդիպում տեղի պրոֆեսիոնալ գիդի հետ, 1.5 ժամ էքսկուրսիա Ֆլորենցիայում (անվճար): Ազատ ժամանակ Ֆլորենցիայում: Հնարավոր է այցելել Պիտի կամ Ուֆֆիցի պալատ, որի տոմսերը որ հասանելի կլինեն (վճարովի) կամ լրացուցիչ այց դեպի Վեկիո Պալատ (վճարովի)՝ 700 տարվա պատմությամբ թանգարան, Ֆլորենցիայի սիրտ, ուր Դեն Բրաունի կինոնկարից շատ տեսարաններ են նկարահանվել: Ֆլորենցիայի տուրից հետո մեկնում ենք Պադովայի կամ Վենետիկի շրջան, տեղավորվում հյուրանոցում: Ճանապարհին լրացուցիչ էքսկուրսիայի հնարավորություն Պադովայում: Ընթրիք հյուրանոցում (2-անգամյա սնունդ պատվիրած զբոսաշրջիկների համար):
- Էքսկուրսիա Վենետիկում (անվճար)◻️
- Նավարկություն գոնդոլայով և կամ մոտորանավակով (վճարովի)◻️
- Դոժերի պալատ (վճարովի)◻️
- Դեպի Ռիմինի՝ Ադրիատիկ ծով◻️
Ուղևորվում ենք Վենետիկ, ավտոբուսով դեպի նավամատույց, ապա նավարկում կղզիներ և Սան Մարկո՝ Սուրբ Մարկոսի հրապարակ (նավով ուղևորությունը՝ վճարովի): Վենետիկում հանդիպում ենք տեղի պրոֆեսիոնալ գիդի հետ, 1.5-ժամյա էքսկուրսիա քաղաքում (անվճար): Լանչ Վենետիկում (վճարովի): Ազատ ժամանակ կեսօրին կամ տարբեր լրացուցիչ էքսկուրսիաներ (վճարովի). Դոժերի պալատ, նավարկություն գոնդոլայով, նավով պտույտ ջրանցքներով: Վենետիկից հետո մեկնում ենք դեպի Ռիմինիի շրջան: Տեղավորում հյուրանոցում՝ Ադրիատիկի ծովափից ոչ հեռու: Ընթրիք հյուրանոցում (2-անգամյա սնունդ պատվիրած զբոսաշրջիկների համար):
- Զբոսանք Սան Մարինոյի հանրապետությունում (անվճար)◻️
- Ազատ ժամանակ Ռիմինիում◻️
- Ադրիատիկ ծովի գեղեցիկ լողափ◻️
Զբոսանք Սան Մարինոյում ռուսախոս գիդի ուղեկցությամբ, գինիների համտեսում, առևտրի հնարավորություն: Ազատ ժամանակ Ռիմինիում, հնարավոր է օգտվել Ադրիատիկ ծովի գեղեցիկ լողափից (ըստ սեզոնի): Ընթրիք (2-անգամյա սնունդ պատվիրած զբոսաշրջիկների համար), գիշերակաց հյուրանոցում:
- Էքսկուրսիա Հին Հռոմի սքանչելի հուշարձաններով (անվճար)◻️
- Կոլիզեյ, Ֆորում, Կոստանդիանոսի հաղթակամար, պիացցա Վենեցիա, Պանթեոն◻️
- Ազատ ժամանակ Հռոմում◻️
Ուղևորվում ենք դեպի Հռոմ: Քաղաք հասնելուց հետո հանդիպում ենք տեղի պրոֆեսիոնալ գիդի հետ, 3-ժամյա էքսկուրսիա Հռոմի կենտրոնի պատմամշակութային վայրերով (անվճար), Հին Հռոմի սքանչելի հուշարձաններ. ☀️ Կոլիզեյ և Ֆորում (առանց մուտքի), Կոստանդիանոս հաղթակամար, Վենեցիա պիացցա, Նավոնա և Ռոտոնդա, Մեծ Պանթեոն և այլն: Ազատ ժամանակ Հռոմում: Ընթրիք ռեստորանում կամ հյուրանոցում (2-անգամյա սնունդ պատվիրած զբոսաշրջիկների համար): Տեղավորում հյուրանոցում, գիշերակաց:
- Էքսկուրսիա Վատիկանի թանգարաններ (անվճար, մուտքը՝ վճարովի)◻️
- Սուրբ Պետրոսի տաճար և հրապարակ◻️
- Էքսկուրսիաներ. "Հռոմի սիրտը" կամ Թրասթևերե կամ Քրիստոնեական Հռոմ (վճարովի)◻️
- Ազատ ժամանակ Հռոմում◻️
Պրոֆեսիոնալ գիդի հետ 3-ժամյա էքսկուրսիա Վատիկանի թանգարաններում (էքսկուրսիան՝ անվճար, մուտքը՝ վճարովի) և Սուրբ Պետրոսի բազիլիկ տաճար և հրապարակ: Ազատ ժամանակ Հռոմում կամ լրացուցիչ էքսկուրսիաների հնարավորություն.
"Հռոմի սիրտը" - Հռոմի ամենահայտնի շատրվաններ, հրապարակներ, փողոցներ (վճարովի) կամ
Թրասթևերե թաղամաս (վճարովի) կամ
Քրիստոնեական Հռոմ (վճարովի): Ընթրիք ռեստորանում կամ հյուրանոցում (2-անգամյա սնունդ պատվիրած զբոսաշրջիկների համար): Գիշերակաց հյուրանոցում:
"Հռոմի սիրտը" - Հռոմի ամենահայտնի շատրվաններ, հրապարակներ, փողոցներ (վճարովի) կամ
Թրասթևերե թաղամաս (վճարովի) կամ
Քրիստոնեական Հռոմ (վճարովի): Ընթրիք ռեստորանում կամ հյուրանոցում (2-անգամյա սնունդ պատվիրած զբոսաշրջիկների համար): Գիշերակաց հյուրանոցում:
Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |