ճանաչել ավելին
  • No products in the cart.
TOP

Քաղցր Մուշ, Անի, Կարս, Վան, Էրզրում / Ալաշկերտ (4 օր)

Քաղցր Մուշ և Աղթամար. տուր դեպի Անի, Կարս, Վան, Մուշ, Էրզրում / Ալաշկերտ (4 օր)

 

Տուրի տեւողություն
4 օր, 3 գիշեր


Համառոտ նկարագրություն
Ճանաչեք գեղեցիկ Էրգիրը, այցելեք Արևմտյան Հայաստանի նշանավոր վայրեր և հուշարձաններ այս հատուկ շրջայցի ընթացքում, որ Նարեկավանք Տուրն իրականացնում է դեռևս 2009 թ-ից: Տեսե՛ք փառահեղ ✔️ Անի և Կարս, հեքիաթային ✔️ Վանա լիճ և Աղթամար կղզի, ✔️ հսկա Արարատ, հպարտ Սիփան և սառած Թոնդրակ, անառիկ Դարոյնք և ձայնեղ Բերկրիի ջրվեժ: Զգացե՛ք պատմական հայրենիքի շունչն անուշ ✔️ Մշո դաշտում, առասպելական Եփրատ-Արածանիի Սուլուխի վրա, զով Բինգյոլում, մռայլ Էրզրումում / ✔️ արևաշատ Ալաշկերտ- Մանազկերտ- Բուլանուխում և իհարկե անտառոտ Սարիղամիշում... Բացահայտե՛ք այս տեղանունների թանկ արժեքը մեզ հետ:

✅ Մեր պատմական տարածքներում Նարեկավանք Տուրն ունի ամենից վստահելի, երկարատև և ամուր կապեր տեղի գործընկերների հետ: Արևմտյան Հայաստան 4 օր տուրեր Նարեկավանքն իրականացնում է 2009 թվականից: Ճամփորդե՛ք պատմա-մշակութային ուղևորությունների ոլորտում ամենափորձառու ընկերության, ամենակիրթ և հոգատար գիդերի հետ:

  • Արժեքը ներառում է
    ա) գիշերակաց որակյալ հյուրանոցներում 3* և 4*(երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով),
    բ) հարմարավետ տրանսպորտ` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
    գ) համեղ ուտեստներով, լիարժեք երկու անգամյա սնունդ` նախաճաշ եւ ուշ ճաշ (այդ թվում Վանում՝ Վանա տառեխ),
    դ) պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր, Աղթամար նավարկություն,
    ե) ճանապարհային բժշկական ապահովագրություն (travel insurance),
    զ) երկար տարիների փորձ ունեցող, կրթված, հոգատար գիդի (երկրի, պատմության, լեզուների մասնագետի, թուրքագետի) ուղեկցություն:
  • Հյուրանոցներ
    Բայազետ / Վան
    Մուշ
    Սարիղամիշ / Կարս

Ուղևորության ծրագիր.

Օր1

Տեսնել Անին ու ապրել

  • Արդահանի մարզ, Ծովակ լիճ
  • Անիի պարիսպներ, փողոցներ, շենքեր, եկեղեցիներ
  • Մայր Տաճար- Սուրբ Փրկիչ- Առաքելոց- Տիգրան Հոնենց- Գագիկաշեն
  • Իգդիր. Արարատի տեսարան
  • Բայազետ. Դարոյնքի բերդ, Իսհակ փաշայի պալատ
▶️ Երևան - Գյումրի - Աշոցք - Բավրա՝ Հայաստանից Վրաստան: Կանաչ Ջավախք, դադար, Վրաստանից Արդահանի մարզ: Թարմացնող կանգառ՝ գողտրիկ Ծովակն Հյուսիսո: Կարսի սարահարթ, պատմական Շիրակ, և ահա Հայոց երբեմնի փառք՝ Անի, մայրաքաղաք: "Հազար ու մի եկեղեցի", տաճար, պարիսպ, փողոց, կամուրջ: Անին մեծազոր է, Անին երազ է, Անին տեսնել է պետք... Կողբ-Արաքս-Իգիդիր և Բայազետ, Արշակունիների Դարոյնքն է այստեղ, զորեղ և անառիկ էր դարեր առաջ: Դիմացը՝ փաշայի նուրբ և շքեղ պալատ:
Բայազետի հյուրանոց:ավելի մանրամասն տե՛ս
Օր2

Վասպուրական աշխարհում. Բերկրի-Վան-Ախթամար

  • Վանա ծով, Վան քաղաք
  • Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի
  • Վանի բերդ, Մհերի դուռ, Վանա կատուներ
  • Թոնդրակի և Տավրոսի լեռներ
  • Բերկրիի ջրվեժ
▶️ Արարատը, որ սովոր ենք հյուսիսից տեսնել, կբացի իր գեղադեմ հարավը. մեր սուրբ լեռ, աննման ես բոլոր կողմերից: Ծաղկանց լեռներ, Թոնդրակ հրաբուխ և՝ Վասպուրական աշխարհն է սա: Սքանչելի Բերկրիի ջրվեժ, իսկ քիչ անց փիրուզե ծով Վանա և քաղաք: Սասնա Ծռերի Փոքր Մհերն է սպասում, բախե՞նք նրա ժայռափոր դուռը: Սարդուրիի, Արգիշտիի Տուշպա-Վան ժայռամրոցն է վեր խոյանում, բարձրանա՞նք: Ահա և Վանա փափլիկ փիսոները:
Փիրուզագույն, կապույտ, կաթնագույն Վանա լիճն ուղեկցում է մեզ Աղթամար: Նավակներն են սպասում և ողջունում է զմրուխտ կղզին: Աննման է Սուրբ Խաչը, ո՞վ է կերտել այս հրաշքը: Վայելք է Վանա լճի մեղմ ջուրը, նշենիների հանդարտ զովության տակ սու՞րճ, թե՞յ: Սեղանները բաց են, ո՞վ էր ուզում Վանա տառեխ համտեսել: Մայրամուտ է, Տավրոսի լեռներն են, Դատվան, Նեմրութի ստորոտ: Հասանք, Մուշ, դու անուշ ես, դու խորոտ ես:
Մուշի հյուրանոց:ավելի մանրամասն տե՛ս
Օր3

Խորոտ Մուշ, զով Բինգյոլ, խոժոռ Էրզրում / արևշատ Ալաշկերտ, զով Սարիղամիշ

  • Մուշ քաղաք, հին Մուշ, Սբ. Մարինե եկեղեցի
  • Մշո դաշտ, Արածանի-Արևելյան Եփրատ, Սուլուխի կամուրջ
  • Մշո Սուլթան Սուրբ Կարապետ
  • Բինգյոլի լեռներ, Էրզրում (Թեոդուպոլիս, Սանասարյան), Բասեն, Հովվի կամուրջ, Արաքս
  • ԿԱՄ Ալաշկերտ, Մանազկերտ, Բուլանըխ, Նազիկ լիճ
  • Սարիղամիշի լեռներ և անտառներ
▶️ Մուշի հին թաղում ենք, միայնակ է, որբ է Սուրբ Մարիամի կիսավերակը, դեռ մի քանի խարխուլ տուն հայերից, հայկական գերեզմանոց՝ այլևս բան չի մնացել: Սպասում է քաղցր դաշտը, ուր մեզ մկրտած Արածանիի սուրբ ջրերն են: Սուլուխի կամուրջն է սա, հիշու՞մ ես մեր քաջ հայորդուն, Չաուշին... Վեր դեպի Հավատամք, Մշո Սուլթան Սբ. Կարապետ, մեծ էիր, կիրթ և ազդեցիկ, ավերակ ես այսօր, բայց անունդ անմահ է:
Պետք է կտրել-անցնել Բինգյոլի և Այծպտկունքի լեռները և կիջնենք Կարին-Էրզրում: Դեռ կանգուն է հին Կարինի բերդը՝ Թեոդուպոլիս էր կոչվում, բայց այսօր քաղաքի խորհրդանիշն է Չիֆթե մինարեն: Ահա և Սանասարյան վարժարանը. հայոց նշանավոր կրթօջախ, ցավոք այսօր այլ նպատակի ծառայող, բայց գոնե կանգուն, գեղեցիկ, խիստ տպավորիչ: Դեպի արևելք՝ Բասենի առատ դաշտն է, իսկ Արաքս-Մուրցի վրա հիասքանչ Հովվի կամուրջը:
ԿԱՄ Մշո դաշտից դեպի Տարոնի և Բզնունիքի խորք՝ Նազիկ և Խաչ լճեր, Բուլանուխ: Ապա հպարտ Սիփանի ստորոտով և Մանազկերտի դաշտով հացաշատ Բագրևանդ և Ալաշկերտ:
Արաքսի հոսանքով վեր դեպի զով և կանաչ Սարիղամիշ: Սարիղամիշի կամ Կարսի հյուրանոց:ավելի մանրամասն տե՛ս
Օր4

Ողջո՜ւյն, մեր հարազատ Կարս

  • Կարս քաղաք և Կարսի բերդ
  • Վարդանի կամուրջ
  • Չարենցի տան ավերակներ
  • Կարսի Սբ. Առաքելոց եկեղեցի
▶️ Սարիղամիշ. անտառոտ սարերի մեջ ծվարած այս փոքրիկ քաղաքում հայերն ու ռուսները անջնջելի հետքեր են թողել: Կարճ է սարահարթով դեպի Կարս ճանապարհը: Ղարս, Հայաստանի հարս... Անառիկ միջնաբերդ, ինքնատիպ շենքեր, փողոցներ, բաղնիքներ, կամուրջ, եկեղեցի. մի՞թե դեռ կարելի զգալ հայի շունչը: Չարենցն էր երգում քո մասին. հմայիչ և պարզ Առաքելոց, Վարդանի կամուրջ, Մազութի Համո, Կարինե: Իսկ ու՞ր է Չարենցի տունը՝ այլևս չկա:
Քաղցր է Էրգիրը, բայց ցավոք վերադարձի ժամանակն է: Դեպի Արդահանի մարզ, Ծովակ լիճ, Ջավախք, ապա Երևան: Այս ամենը տեսնելուց հետ ժամանակ կտևի տեսածն ընկալելու, յուրացնելու համար, բայց երբ դա տեղի ունենա, համոզված եղեք, կարոտը նորից կբերի մեզ Էրգիր...ավելի մանրամասն տե՛ս

Չվացուցակ

ՕրՍկիզբԱվարտԳինՍտատուս
420 ապր. 202423 ապր. 2024105'000 դրամՀավաքվում է
427 ապր. 202430 ապր. 2024105'000 դրամԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է (տեղեր դեռ կան)
44 մյս. 20247 մյս. 2024105'000 դրամ
411 մյս. 202414 մյս. 2024105'000 դրամ
418 մյս. 202421 մյս. 2024105'000 դրամ
425 մյս. 202428 մյս. 2024105'000 դրամ
41 հնս. 20244 հնս. 2024105'000 դրամ
48 հնս. 202411 հնս. 2024105'000 դրամ

Տուրի երթուղի / տեսարժան վայրեր


Մեծացնել տուրի քարտեզը


Այսպես են անցնում մեր տուրերը :)

Դիտեք տուրերի տեսանյութեր

որ նկարել ենք տեսարժան վայրերում Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Հայաստանում և Արցախում (Ղարաբաղում), Երուսաղեմում, Իտալիայում, Պրահայում և Վիեննայում:

Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը

Բոլոր իրավունքները պահպանված են: ©“Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ) հիմնվել է 2008 թվականին:
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: