ճանաչել ավելին
  • No products in the cart.
TOP

Տաթև, Խնձորեսկ, Քարահունջ, Նորավանք (1 օր)

Տաթևի վանական համալիր, Խնձորեսկ, Շաքիի ջրվեժ, Խոր Վիրապ / Նորավանք տուր (1 օր)

 

Տուրի տեւողություն
1 օր


Համառոտ նկարագրություն
Մեկնում ենք բացահայտելու Հայաստանի հարավը՝ Սյունիք-Զանգեզուրն իր ողջ գեղեցկությամբ, հիանալու Տաթևի խորհրդավոր վանական համալիրով, Որոտանի կիրճով, Խնձորեսկով և կախարդական Շաքիի ջրվեժի գեղեցկությամբ:

*Խմբում 15-ից ավել ուղևորի դեպքում:

 Տուրեր Հայաստանի ներսում
 
  • Արժեքը ներառում է
    ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,
    բ) բանիմաց և հոգատար գիդ-ուղեկցողի ծառայություն,
    գ) այցելություն նշված վայրեր, ըստ ծրագրի:

Ուղևորության ծրագիր.

Օր1

Հայաստանի հարավ. Սյունիք-Զանգեզուրի գանձեր

  • Տաթևի վանական համալիր, Որոտանի կիրճ
  • Խնձորեսկ գյուղ և ճոճվող կամուրջ
  • Շաքիի ջրվեժ (կամ Զորաց քարեր)
  • Խոր Վիրապ (կամ Նորավանք) հետդարձին, ժամանակը թույլ տալու դեպքում
Երևանից մեր ուղևորությունը կսկսենք վաղ առավոտյան: Արարատյան դաշտով, Արարատ լեռան գեղեցիկ տեսարանով ճանապարհը մեզ կհասցնի Վայոց Ձոր ապա Սյունիքի մարզ, որտեղ էլ կսկսենք բացահայտումներով լի մեր ծրագիրը: Մեկ օրում կհասցնենք տեսնել.
✔ Տաթևի վանական համալիր
✔ Գրիգոր Տաթևացու գերեզման
✔ Որոտանի կիրճ
✔ Հարսնաձորի դիտանոց
✔ Խնձորեսկի քարանձավային գյուղ
✔ Խնձորեսկի ճոճվող կամուրջ
✔ Սատանի կամուրջ
✔ Շաքիի ջրվեժ (կամ Քարահունջի աստղադիտարան՝ Զորաց քարեր)
✔ Խոր Վիրապի վանք (կամ Նորավանք) հետդարձին, ժամանակը թույլ տալու դեպքում
✔ Ճանապարհին հնարավորություն կունենանք համտեսել Արենիի հանրահայտ գինիները:
Հետաքրքիր և բացահայտումներով լի օր անցկացնելով կվերադառնանք Երևան:

Չվացուցակ

ՕրՍկիզբԱվարտԳինՍտատուս

Տուրի երթուղի / տեսարժան վայրեր


Մեծացնել տուրի քարտեզը


Բոլոր իրավունքները պահպանված են: ©“Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ) հիմնվել է 2008 թվականին:
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: