Տուրի տեւողություն
3 օր, 2 գիշեր
3 օր, 2 գիշեր
Համառոտ նկարագրություն
Բացահայտե՛ք հրաշագեղ Արցախ աշխարհն իր գոհարներով ☀️: Վայելեք բնության աննման վայրեր Հունոտի կիրճ (Զոնտիկներ) և Տաք ջրերի ավազաններ, տեսեք Արցախի գեղաշուք լեռներն ու անտառները, աշխարհի ամենատարեց ծառերից՝ Տնջրի ծառը ☘️, այցելեք նշանավոր վանական համալիրներ Դադիվանք, Գանձասար ու Ամարաս, զգացե՛ք Ստեփանակերտ և Շուշի քաղաքների հաճելի մթնոլորտը:

-
Արժեքը ներառում է
ա) գիշերակաց որակյալ հյուրանոցում 3*/4* (երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով),բ) բարձրորակ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,գ) նախաճաշ,դ) արհեստավարժ, հոգատար և բանիմաց պատմաբան գիդի ուղեկցություն,ե) էքսկուրսիաներ բոլոր նշված վայրերում: -
Հյուրանոցներ
Ստեփանակերտ կամ Շուշի
Ուղևորության ծրագիր.
- Սևանա լիճ, Հայրավանք, Վարդենիս ◻️
- Քարվաճառի լեռներ, Տաք ջրեր, Դադիվանք ◻️
- <<Տատիկ Պապիկ>> հուշարձան, երեկոյան Ստեփանակերտ ◻️
Առավոտյան Երևանից Սևան-Գավառ-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհով կշարժվենք դեպի Արցախ: Ճանապարհին կանգառ կունենանք Սևանա լճի ափին և կայցելենք 4-րդ դարում հիմնադրված Հայրավանք ⛪️:
Ապա կանցնենք Վարդենիսը, Սոտքը, Քարվաճառի անզուգական լեռներով, Թարթառ գետի կիրճով և կհասնենք բուժիչ հանքային ջրերով հարուստ Տաք ջրեր: Ցանկացողները կարող են լողանալ և թարմանալ ավազաններում, անհրաժեշտ է ունենալ լողազգեստ և հարմար հողաթափեր:
Այստեղից կմեկնենք տեսնելու Արցախի գոհարներից՝ Դադիվանքի վանական համալիրը: Պատմական մեծ դեր ունեցած Դադիվանքում է 12-րդ դարում ապրել և իր հայտնի <<Դատաստանագրքի>> վրա աշխատել նշանավոր Մխիթար Գոշը:
Այնուհետև կշարունակենք մեր ճանապարհը դեպի մայրաքաղաք Ստեփանակերտ, քաղաքի մուտքին մեզ կողջունի Արցախի խորհրդանիշը համարվող <<Տատիկ Պապիկ>> ❤️ կամ <<Մենք ենք մեր լեռները>> հուշարձանը: Կանգառ կունենանք հուշարձանի մոտ, որից հետո կուղևորվենք Ստեփանակերտի կենտրոն այստեղ շրջելու համար: Գիշերակաց հյուրանոցում Ստեփանակերտում կամ Շուշիում:ավելի մանրամասն տե՛ս

- Շուշի, Ս. Ամենափոկիչ Ղազանչեցոց եկեղեցի, Կանաչ ժամ ◻️
- Քայլարշավ Հունոտի կիրճ (<<Զոնտիկներ>>), Տնջրի ծառ ◻️
- Ամարասի վանական համալիր, Ստեփանակերտի Ս. Աստվածամոր Հովանու մայր տաճար, երեկոյան Շուշի ◻️
Մեր տուրի երկրորդ օրը կսկսենք Շուշի քաղաքի հետ ծանոթությամբ: Կայցելենք Շուշիի նշանավոր Կանաչ ժամ, կծանոթանանք նրա պատմությանը, որից հետո կուղևորվենք Շուշիի խորհրդանիշ հանդիսացող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճար: Կշրջենք եկեղեցու տարածքում, կլսենք հիմնադրման պատմությունը և կծանոթանանք հերոսական դրվագներին:
Այնուհետև կուղևորվենք դրախտային գեղեցկությամբ Հունոտի կիրճ: Անտառային գեղատեսիլ արահետով կքայլենք մոտ 1 ժամ և կհասնենք Արցախի չկրկնվող հրաշքներից մեկին ☂️ (ոչ անձրևային պայմանների դեպքում), կիրճ իջնել ցանկացողները պետք է ունենան հարմարավետ կոշիկներ, ցանկալի է սպորտային:
<<Զոնտիկների>> ողջ գեղեցկությունը վայելելուց հետո կուղևորվենք Մարտունու վարչական շրջան, և մեր առաջին կանգառը կունենանք Սխտորաշենի հայտնի ☘️ Տնջրի ծառի մոտ: Ապա կայցելենք նշանավոր Ամարասի վանական համալիր: Սբ. Գրիգոր Լուսավորչի հիմնադրած այս վանքում է որ Մեսրոպ Մաշտոցը հիմնել է ամենահին վանական դպրոցը:
Կվերադառնանք Ստեփանակերտ, կայցելենք քաղաքի նորակառույց Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճար: Որից հետո կուղևորվենք հյուրանոց (Շուշիում մնալու պարագայում հնարավոր է երեկոյան զբոսանք քաղաքում):

- Ասկերանի բերդ, Ակնա (Ադղամ), Տիգրանակերտի ամրոց ◻️
- Գանձասարի վանական համալիր, Խաչենագետ ◻️
- Վանք գյուղ, ժայռակերտ առյուծ ◻️
☀️ Մեր տուրի վերջին օրը սկսենք Ասկերանի Մայրաբերդ այցելությամբ: Դեռևս 18-րդ դարում կառուցված այս բերդ-ամրոցը գրեթե ամբողջությամբ պահպանվել է մինչ օրս: Այնուհետև կուղևորվենք նշանավոր Տիգրանակերտ ամրոց: Ամրոցի տեղում կատարված պեղումների արդյունքում պարզվել է, որ այստեղ է գտնվել Տիգրան Մեծի կառուցած նշանավոր Տիգրանակերտ քաղաքներից մեկը: Բացվել են միջնաբերդի մի հատվածը, պարիսպներ, հայտնաբերվել են վաղքրիստոնեական դամբարանադաշտ և եկեղեցիների հիմքեր:
Այնուհետև Խաչենագետի հոսանքով վեր կշարունակենք մեր ճանապարհը դեպի Գանձասարի վանական համալիր: 13-րդ դարում կառուցված այս վեհաշուք վանքը համարվում է հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը: Տեղում կլսենք վանքի պատմությունը և կբացահայտենք հետաքրքիր առեղծվածներ: Արցախ աշխարհում մեր վերջին կանգառը կլինի ժայռակերտ առյուծը Վանք գյուղի մոտ:
❤️ Հիացած Արցախի բնաշխարհի անմոռանալի պատկերներով, ճարտարապետական գոհարներով, յուրօրինակ մթնոլորոտց և ստացած նոր գիտելիքներով երեկոյան կրկին Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհով կվերադառնանք Երևան:

Չվացուցակ
Օր | Սկիզբ | Ավարտ | Գին | Ստատուս |
Այսպես են անցնում մեր տուրերը :)
Դիտեք տուրերի տեսանյութեր
որ նկարել ենք տեսարժան վայրերում Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Հայաստանում և Արցախում (Ղարաբաղում), Երուսաղեմում, Իտալիայում, Պրահայում և Վիեննայում: