ճանաչել ավելին
  • No products in the cart.
TOP

Աղավնավանք, Գոշավանք, Պարզ լիճ / Գոշ լիճ, Հաղարծին և Դիլիջան (1 օր)

Աղավնավանք, Գոշավանք, Պարզ լիճ կամ Գոշ լիճ, Հաղարծին և Դիլիջան (1 օր)

 

Տուրի տեւողություն
1 օր


Համառոտ նկարագրություն
Այցելե՛ք Հայաստանի գեղատեսիլ և բուսականությամբ հարուստ վայրեր, վայելե՛ք Պարզ և Գոշ լճերի հրապուրիչ տեսարանը, զգացե՛ք Գոշ և Հաղարծին վանական համալիրների գերբնական ուժը մեր հագեցած տուրի ընթացքում:

 Տուրեր Հայաստանի ներսում
 
  • Արժեքը ներառում է
    ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,
    բ) բանիմաց և հոգատար գիդ-ուղեկցողի ծառայություն,
    գ) այցելություն նշված վայրեր, ըստ ծրագրի
    դ) մուտքավճար ենթադրող վայրերում մուտքավճարը ՆԵՐԱՌՎԱԾ ՉԷ:

Ուղևորության ծրագիր.

Օր1

Շարժվում ենք դեպի իդեալական հանգստի վայր Տավուշ

  • Աղավնավանք (անտառի մեջ թաքնված)
  • Գոշավանք
  • Գոշ լիճ (քայլարշավ) կամ Պարզ լիճ (ազատ ժամանակ զիփ լայնի և նավարկության համար)
  • Ազնվացեղ եղջերուների բուծարան Պարզ լճի ճանապարհին
  • Հաղարծին վանական համալիր
  • Դիլիջանի ավանդական Շարամբեյան փողոց
▶️ Առավոտյան Երևանից ուղևորվում ենք դեպի գեղատեսիլ Դիլիջան, ապա լեռների ու անտառների մեջ թաքնված Գոշ գյուղ: 1178 թ. Գոշում է կառուցվել Գոշավանքի հոյակերտ վանական համալիրը։ Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Այստեղ են սովորել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։
Այնուհետև կշարժվենք դեպի անտառի մեջ թաքնված ☘️ Աղավնավանք, պահպանված եկեղեցին 12-13-րդ դարերի վանական համալրի մասն է կազմում՝ կառուցված դեղնավուն, սրբատաշ չեչաքարից:
Գոշավանքից կարող ենք քայլել դեպի դյութական Գոշ լիճ (4 կմ քայլարշավ) կամ այցելել Պարզ լիճ, որի երանգները շատ ներդաշնակ են բնության գույների հետ: Պարզ լճի ճանապարհին կարող ենք այցելել վերջերս բացված Ազնվացեղ եղջերուների բուծարան՝ հետաքրքիր մի վայր, որի նպատակն է վերականգնել մեր լեռնաշխարհին հատուկ կենդանական բազմազանությունը:
Տպավորություններով լի մեր ճանապարհը կշարունակենք դեպի Հաղարծին վանք, կտեսնենք ևս մեկ հրաշալի կառույց՝ շրջապատված անզուգական գեղեցկություն ունեցող լեռներով և անտառներով:

Երևան վերադառնալուց առաջ կարող ենք կանգառ անել Դիլիջանի կենտրոնում՝ Շարամբեյան փողոցում, ուր գեղեցիկ ավանդական տներ և արհեստանոցներ կան: Իսկ վերջում կվայելենք անզուգական Սևանա լճի գեղեցկությունը:
Եվ, իհարկե, տպավորված մեր լեռնաշխարհի գեղեցկությամբ, կվերադառնանք Երևան:

Չվացուցակ

ՕրՍկիզբԱվարտԳինՍտատուս

Տուրի երթուղի / տեսարժան վայրեր


Մեծացնել տուրի քարտեզը


Բոլոր իրավունքները պահպանված են: ©“Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ) հիմնվել է 2008 թվականին:
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: