• No products in the cart.
TOP
d

Արցախի գոհար ԴԱԴԻՎԱՆՔ և ՔԱՐՎԱՃԱՌԻ տաք ջրեր տուր (1 օր)

Արցախի գոհար ԴԱԴԻՎԱՆՔ և ՔԱՐՎԱՃԱՌԻ տաք ջրեր տուր (1 օր)

Տուրի տեւողություն
1 օր


Համառոտ նկարագրություն
Հրավիրում ենք այցելել այս եզակի վայրերը մեր բացառիկ տուրի շրջանակներում, լիցքավորվել թարմ և լուսավոր տպավորություններով:

11 ապր. 2020 
Տուրեր Հայաստանում և Արցախում 
  • Արժեքը ներառում է
    ա) բարձրակարգ և հարմարավետ միկրոավտոբուս` փորձառու վարորդով,
    բ) բանիմաց և հոգատար գիդ-ուղեկցողի ծառայություն,
    գ) այցելություն ՔԱՐՎԱՃԱՌԻ տաք ջրեր,
    դ) այցելություն ԴԱԴԻՎԱՆՔԻ համալիր,
    ե) հյուրասիրություն՝ մեքենայի մեջ կլինի ջուր և միրգ:
  • Հյուրանոցներ

Ուղևորության ծրագիր.

Օր1

Շարժվում ենք 7:00-ին Երևանից դեպի Սևան, Գավառ, Վարդենիս, ճանապարհին այցելում ենք Հայրավանք և կամ Վարդենիսի Սբ. Աստվածածին: Ապա անցնում ենք անզուգական Քարվաճառի լեռներով, Թարթառ գետի կիրճով:

Հասնում ենք Քարվաճառի տաք ջրեր, կանգառ և հանգիստ, ցանկացողները կարող են մտնել և թարմանալ բնական ջրերի ավազաններում, ինչն իհարկե անկրկնելի հաճույք կպատճառի:

Այստեղից մեկնում ենք դեպի Դադիվանք: Դադիվանքը հիմնել է Թադեոս առաքյալի հետևորդ Դադեն 1-ին դարում։ Շինությունների մեծ մասը կառուցել են 9-րդ դարից սկսած։ Այստեղ բնակվել է Մխիթար Գոշը և աշխատել իր «Դատաստանագրքի» վրա։

Համալիրը ներառում է 2 ժամատուն, 2 եկեղեցի, միաբանների խցեր, հյուրատուն, գործատուն, գրատուն և այլն: 1993 թ. մարտին Դադիվանքն ազատագրվել է, իսկ 1994 թ. վերաբացվել: ⛪️ Շինությունները դրսից պատված են հրաշալի զարդանախշերով և գրություններով, իսկ ներսում պահպանվել են աննման որմնանկարներ:

Երեկոյան՝ լիցքավորված նոր տպավորություններով, պատմական գիտելիքով և դրական էներգիայով վերադառնում ենք Երևան:

Չվացուցակ

ՕրՍկիզբԱվարտԳինՍտատուս
111 ապր. 202011 ապր. 20209000 AMD
118 ապր. 202018 ապր. 20209000 AMD
125 ապր. 202025 ապր. 20209000 AMD
11 մյս. 20201 մյս. 20209000 AMD
19 մյս. 20209 մյս. 20209000 AMD
116 մյս. 202016 մյս. 20209000 AMD
123 մյս. 202023 մյս. 20209000 AMD
128 մյս. 202028 մյս. 20209000 AMD
16 հնս. 20206 հնս. 20209000 AMD
113 հնս. 202013 հնս. 20209000 AMD
120 հնս. 202020 հնս. 20209000 AMD
127 հնս. 202027 հնս. 20209000 AMD
14 հլս. 20204 հլս. 20209000 AMD
111 հլս. 202011 հլս. 20209000 AMD
118 հլս. 202018 հլս. 20209000 AMD
125 հլս. 202025 հլս. 20209000 AMD
11 օգստ. 20201 օգստ. 20209000 AMD
18 օգստ. 20208 օգստ. 20209000 AMD
115 օգստ. 202015 օգստ. 20209000 AMD
122 օգստ. 202022 օգստ. 20209000 AMD

Տուրի երթուղի


Մեծացնել տուրի քարտեզը


Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2020 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: