ճանաչել ավելին
  • No products in the cart.
TOP

Արարատ լեռ վերելք (6 օր)

Վերելք Արարատի գագաթ (6 օր)

 

Տուրի տեւողություն
6 օր, 5 գիշեր


Համառոտ նկարագրություն
Արարատ լեռը ❄️ խորհրդանիշն է մարդկության վերածննդի և հպարտությունը հայ ժողովրդի: Հսկայի տեսքը միայն ոգեշնչում է մարդկանց և պայծառ ապագայի հույս ներշնչում, իսկ նրա սուրբ գագաթին ոտք դրածների տպավորությունները հնարավոր չէ նկարագրել բառերով:

Արարատ լեռան վերելքներ Նարեկավանք Տուրն իրականացնում է 2008 թվականից:
Ճամփորդեք պատմա-մշակութային տուրերի ոլորտում ամենափորձառու ընկերության հետ: Վստահեք Ձեր հանգիստը ամենակիրթ և հոգատար գիդերին:

! Վերելքի համար անհրաժեշտ պարագաներ.
ա) դահուկային/արշավային ձեռնափայտեր,
բ) սովորական և արշավային/լեռնագնացային կոշիկներ,
գ) մեծ և փոքր ուսապարկ,
դ) տաք քնապարկ (փչովի կամ սպունգի ներքնակի հետ),
ե) արշավային արևային ակնոց,
զ) դահուկային/լեռնագնացային հագուստ, գլխարկներ, ձեռնոցներ,
է) արշավային լուսարձակ,
ը) արևից պահպանվելու կրեմ,
թ) մի քանի կոմպլեկտ ներքնաշոր (գուլպա, շապիկ, անդրավարտիք/կիսատաբատ),
ժ) հեռախոսների, վիդեո- և լուսա-նկարչական սարքերի համար ցանկալի է ունենալ մի քանի կոմպլեկտ լիցքավորող սարքեր` մարտկոցներ, փաուեր բանկ և այլն:

! ԱՆՎՃԱՐ կտրամադրվեն վրաններ և լեռնագնացային ճանկեր/կրամպոններ: (Որոշ դեպքերում, կարող ենք տրամադրել նաև քնապարկերի համար ներքնակներ և ձեռնափայտեր: )

 Տուր Արեւմտյան Հայաստան,
Համշեն, վերելք Արարատ
 
  • Արժեքը ներառում է
    ա) գիշերակաց բարձրակարգ հյուրանոցում՝ Բայազետում և ճամբարներում,
    բ) բարձրորակ, նոր և հարմարավետ տրանսպորտ,
    գ) օրական 3-անգամյա սնունդ,
    դ) զբոսաշրջային ապահովագրություն (travel insurance),
    զ) ավելի քան 10 տարվա փորձ ունեցող պրոֆեսիոնալ գիդերի և ուղեկցողների աջակցություն, որ ամբողջ ընթացքում խմբի հետ են լինում:
  • Հյուրանոցներ
    Բայազետ
    Գիշերակաց ճամբարներում

Ուղևորության ծրագիր.

Օր1

Երևանից Բայազետ

Երևանից կուղևորվենք դեպի Բավրա` հայ-վրացական սահման: Կանցնենք Գյումրիով, Աշոցքով, ապա կհատենք սահմանը և կմտնենք Ջավախք: Կշարունակենք ճանապարհը դեպի վրաց-թուրքական սահման: Հատելով սահմանը` կմտնենք Արդահանի մարզ: Ծովակ/Չըլդըր գեղեցիկ լիճն ու լեռներն անցնելով կհասնենք Կարս ապա Իգդիր և Բայազետ: Խմբի հետաքրքրվածության դեպքում կարող են կանգառ և շրջայց անել Անիում կամ Կարսում: Գիշերակաց Բայազետի հյուրանոցում:
Օր2

Արարատ լեռ. 1-ին օրվա վերելք դեպի ճամբար 3200 մ.

Առավոտյան մեքենաները/միկրոավտոբուսները մեզ կտանեն մինչև Արարատի լանջին գտնվող մեկնարկի կետը՝ 2200 մ: Այստեղ մենք կվերցնենք մեր թեթև ուսապարկերը և կսկսենք քայլարշավը դեպի 3200 մ. բարձրության վրա գտնվող ճամբար: Մեծ ուսապարկերը և ուղեբեռները տեղափոխվելու են ձիերի միջոցով: Այսօրվա երթուղու երկարությունը և տևողությունը մոտավորապես 6 կմ է և 5 ժամ: Արշավային պայմաններում ճաշի համար կտրամադրվի սնունդ՝ լանչ բոքսեր, իսկ ընթրիքը կլինի ճամբարում տաք կերակրատեսակներով և թեյով: Գիշերակաց 3200 մ. ճամբարում, վրաններում:
Օր3

Արարատի վերելք, 2-րդ օրվա քայլարշավ դեպի ճամբար 4200 մ.

Այսօր մենք շարունակում ենք արշավը մինչև 4200 մ. բարձրության վրա գտնվող ճամբար: Վերելքն ավելի զառիվեր է և ավելի հոգնեցուցիչ: Կրկին մեր փոքր ուսապարկերի մեջ վերցնում ենք ջուր, լանչ բոքս և այլ անհրաժեշտ իրեր: Մեծ բեռները կտանեն ձիերը: 2-րդ օրվա վերելքի երկարությունը և տևողությունը մոտավորապես 5 կմ է և 5 ժամ: Ճաշը կլինի ընթացքում կամ ճամբարում, ընթրիքը ճամբարում: Կհասնենք ենք 4200 մ. ճամբար ցերեկը, հանգիստ ճամբարում, վրաններում, մինչ կեսգիշեր:
Օր4

Արարատ` գագաթ!

Կեսգիշերից հետո սկսում ենք բարձրանալ Արարատ լեռան գագաթ` 4200 մ-ից 5137 (5165) մ: Իրերի մեծ մասը կմնա ճամբարում, վերցնում ենք միայն փոքր ուսապարկեր անհրաժեշտ պարագաների համար` ջուր, սնեքեր/նախուտեստներ, կրամպոններ, ֆոտո- վիդեո- ապարատներ, մարտկոցներ և այլն: Երթուղին էլ ավելի զառիվեր և դժվար է: Գագաթին ավելի մոտ պետք է քայլենք ձյան վրայով՝ հագնելով կրամպոնները, ձյունը հաճախ սառած է լինում և սայթաքուն (սղլիկ): Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ոչ մի դեպքում չի կարելի շեղվել ճանապարհից: Երթուղին մոտ 5 կմ է և տևում է 7 ժամ: Լուսաբացին կհասնենք գագա՛թ: Արարատի բարձրությունը ժամանակակից չափումներով 5137 մ. է, նախկինում համարվել է 5165 մ: Արարատի գագաթին կմնանք 30-40 րոպե: Դրանից հետո կսկսենք վայրէջքը դեպի 4200 ճամբար, որտեղ կարող ենք մի փոքր հանգստանալ, հավաքել մեր իրերը, ապա կիջնենք 3200 ճամբար : Գիշերակաց 3200 մ. ճամբարում:
Օր5

Արարատից Բայազետ

3200 մետր ճամբարից իջնում ​​ենք դեպի ելման կետը՝ 2200 մ. վրա գտնվող կայանատեղի, որտեղ մեզ դիմավորելու են մեքենաները և բերելու են Բայազետ: Հյուրանոցում տեղավորվելուց հետո կհանգստանանք, ցնցուղ կընդունենք, ցանկացողները կարող են թուրքական բաղնիք գնալ: Եթե ​​խումբը հետաքրքրված է, կարող ենք էքսկուրսիա կատարել դեպի Իսհակ փաշայի պալատ և Բայազետի հին բերդ՝ Դարոյնք: Երեկոյան ընթրիքին կնշենք նվաճումն այն գագաթի, որը շատերը սուրբ են համարում: Գիշերակաց Բայազետի հյուրանոցում:
Օր6

Բայազետից Երևան

Բայազետից կշարժվենք դեպի Իգդիր և Կողբ: Ճանապարհին կկանգնենք Արաքսի մոտ, ապա կհասնենք Կարս: Եթե ​​խումբը ցանկություն հայտնի, կարող ենք շրջայց կատարել Կարսում կամ Անիում: Այստեղից մեկնում ենք դեպի թուրք-վրացական սահման: Վրաստան կմտնենք, կանցնենք Ջավախքով և կհատենք վրաց-հայկական սահմանը: Ապա կժամանենք Երևան՝ մեզ հետ բերելով մեր կյանքի թերևս ամենավառ տպավորությունները...

Չվացուցակ

ՕրՍկիզբԱվարտԳինՍտատուս

Տուրի երթուղի / տեսարժան վայրեր


Մեծացնել տուրի քարտեզը


Այսպես են անցնում մեր տուրերը :)

Դիտեք տուրերի տեսանյութեր

որ նկարել ենք տեսարժան վայրերում Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Հայաստանում և Արցախում (Ղարաբաղում), Երուսաղեմում, Իտալիայում, Պրահայում և Վիեննայում:

Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը

_____
Акоп Давтян
Москва, август 2011

В августе 2011г. с помощью компании "Нарекаванк Тур" я реализовал давнюю мечту о поездке в Западную Армению, и самое главное Восхождение на Арарат. Впечатления от поездки отличные. Две разные темы: "Западная Армения" и гора "Арарат". Все путешествие я снимал, и фотоотчет можно увидеть на моем Живом Журнале akoppo.livejournal.com Большое спасибо организаторам за профессиональную организацию тура. Я надеюсь, что в будущем вместе с ними поедем и в Киликию.
_____
Manan, Mona Mkrtchyan
Studio City, CA, August 2010

I cannot make enough comments since words cannot describe how amazing the experience was. I am extremely thankful to Narekavank Tour for making my journey possible. I would recommend to every Armenian to take this opportunity and travel to old Armenian cities and see what we had and what we have lost. We all have a past and we all should know about it, and this tour makes it possible by giving every detail of our past and shows all the picturesque places of our Historical Armenia. Again thank you guys very much and I am definitely planning to take another tour since I did not get a chance to see Erzrum because I climbed the Ararat (MASIS).

Բոլոր իրավունքները պահպանված են: ©“Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ) հիմնվել է 2008 թվականին:
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: