ճանաչել ավելին
  • No products in the cart.
TOP

Աննման Ախթամար, Անի, Կարս, Վան (և Մուշ). Արեւմտյան Հայաստան (3 օր)

Աննման Ախթամար, Անի, Կարս, Վան (և Մուշ). Արեւմտյան Հայաստան տուր (3 օր)

 

Տուրի տեւողություն
3 օր, 2 գիշեր


Համառոտ նկարագրություն
Զգացեք մեր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի շունչն այս բովանդակալից և հագեցած ուղևորության ընթացքում: Տեսեք փառավոր ✔️ Անին և Կարսը, հրաշք Վանա լիճն ու երազանք ✔️ Ախթամարը, հպարտ Սիփանն ու ալիքավոր Թոնդրակը, մեծն Արարատը՝ հակառակ կողմից, Բերկրիի շառաչուն ջրվեժը, ✔️ Վանի հսկա բերդն ու Մհերի դուռը, աննման Վանա կատվին, համտեսեք Վանա տառեխը Աղթամարի դիմաց: Տուրն ընդլայնելու դեպքում կտեսնեք նաև Դատվան, ✔️ Մշո դաշտ ու Մուշ քաղաք, Արածանի և Սուլուխի կամուրջ, Խնուսի շրջան և Բինգյոլի լեռներ, Բասենի դաշտ ու Հովվի կամուրջ, Սարիղամիշի անտառներ:

✅ Մեր պատմական տարածքներում Նարեկավանք Տուրն ունի ամենից վստահելի, երկարատև և ամուր կապեր տեղի գործընկերների հետ: Արևմտյան Հայաստան 3 օր տուրեր Նարեկավանքն իրականացնում է 2010 թվականից: Ճամփորդե՛ք պատմա-մշակութային ուղևորությունների ոլորտում ամենափորձառու ընկերության, ամենակիրթ և հոգատար գիդերի հետ:

  • Արժեքը ներառում է
    ա) գիշերակաց որակյալ հյուրանոց/ներում 3* և կամ 4* (երկու հոգի մեկ սենյակում հաշվարկով),
    բ) հարմարավետ տրանսպորտ` ապահովված օդափոխիչով և հարմար թիկնաթոռներով,
    գ) համեղ ուտեստներով, լիարժեք երկու անգամյա սնունդ` նախաճաշ եւ ուշ ճաշ (այդ թվում Վանում՝ Վանա տառեխ),
    դ) պատմամշակութային հաստատությունների մուտքի տոմսեր, Աղթամար նավարկություն,
    ե) ճանապարհային բժշկական ապահովագրություն (travel insurance),
    զ) երկար տարիների փորձ ունեցող, կրթված, հոգատար գիդի (երկրի, պատմության, լեզուների մասնագետի, թուրքագետի) ուղեկցություն:
  • Հյուրանոցներ
    Բայազետ / Բերկրի
    Բայազետ / Բերկրի / Մուշ

Ուղևորության ծրագիր.

Օր1

Երևանից առասպելական Անի և Բայազետ

  • Ջավախք, Ծովակ լիճ, Արդահանի մարզ
  • Մայրաքաղաք Անի. Սմբատաշեն և Աշոտաշեն պարիսպներ
  • Մայր Տաճար, Սուրբ Ամենափրկիչ, Տիգրան Հոնենց
  • Առաքելոց, Գագիկաշեն, Աբուղամրենց եւ այլ կառույցներ
  • Անցում Կողբով և Իգդիրով, Բայազետ
▶️ Առավոտյան Երևանից կշարժվենք դեպի հայ-վրացական սահման: Կանցնենք նախ Գյումրիով, ապա հատելով սահմանը՝ կմտնենք Ջավախք: Ջավախքով անցնող գեղատեսիլ ճանապարհը կհասցնի մեզ վրաց-թուրքական սահման: Սահմանից այն կողմ որոշ ժամանակ անց կկանգնենք և կհանգստանանք Հայկական լեռնաշխարհի չքնաղ լճերից՝ Ծովակն Հյուսիսոյի ափին: Ապա Կարսի սարահարթով կշարժվենք դեպի առասպելական Անի: Կքայլենք հազար ու մի եկեղեցիներով հայտնի Անիում, կայցելենք հնամենի կառույցներ, որ ընդամենը մեկ քայլ են հեռու ներկայիս սահմանից, կհիանանք հայկական ճարտարապետական մտքի ձեռքբերումներով: Անիի ավերակներում պտույտից հետո Կողբով, Արաքսի վրայով և Իգդիր քաղաքով կհասնենք Բայազետ: Գիշերակաց հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
Օր2

Վան-Վասպուրական աշխարհում

  • Վանա լիճ և քաղաք
  • Աղթամար կղզի, Սուրբ Խաչ եկեղեցի
  • Վանի բերդ, Մհերի դուռ
  • Վանա կատուներ, Վանա տառեխ
  • Բերկրիի ջրվեժ, Թոնդրակի լեռնանցք
  • Արարատ լեռան տեսարան
▶️ Առավոտյան Արարատ լեռան գեղեցիկ տեսարանով հիանալուց հետո կանցնենք Թոնդրակ հրաբխի լեռնանցքը (Ծաղկանց լեռները) և կհայտնվենք Վասպուրական աշխարհում: Ճանապարհին կանգ կառնենք և կհանգստանանք գեղատեսիլ Բերկրիի ջրվեժի մոտ: Քիչ անց կհասնենք Վան, կտեսնենք Մհերի դուռը, կբարձրանանք Վանի բերդ կամ Տուշպա: Բերդի մոտ կտեսնենք նաև Վանա աննման կատուներին:
Հասնելով փիրուզե Վանա լիճ` կնավարկենք դեպի Աղթամար կղզի, որի զարդը չկրկնվող որմնաքանդակներով Սուրբ Խաչ եկեղեցին է: Սուրբ Խաչն իրավամբ համարվում է միջնադարյան հայ և համաշխարհային հոգևոր ճարտարապետության գլուխգործոցներից: Ախթամարում պտույտից հետո կվայելենք Վանա լճում լողալու և կղզու սրճարանում հանգստի հաճույքը: Ճաշին կհամտեսենք հայտնի Վանա տառեխը, որը լճում ապրող միակ ձկնատեսակն է: Երեկոյան Վանից կվերադառնանք Բայազետ:
ԿԱՄ տուրը լրավճարով ընդլայնելու դեպքում Աղթամարից կշարունակենք ճանապարհը դեպի Դատվան, կիջնենք Մշո դաշտ և կհասնենք Մուշ քաղաք: Գիշերակաց հյուրանոցում:ավելի մանրամասն տե՛ս
Օր3

Բայազետից (Մուշ-Տարոնից) դեպի Կարս և Երևան

  • Կարս քաղաք և բերդ, Վարդանի կամուրջ
  • Սբ. Առաքելոց եկեղեցի, Չարենցի տան ավերակներ
  • Ընդլայնված տարբերակով նաև. Մուշ քաղաք և Մշո դաշտ
  • Արածանի և Սուլուխի կամուրջ
  • Խնուսի շրջան և Բինգյոլի լեռներ
  • Բասենի դաշտ, Հովվի կամուրջ, Սարիղամիշի անտառներ
▶️ Այսօր՝ մեր ուղևորության վերջին օրը ճանապարհ կընկնենք դեպի Կարս: Կշրջենք ինքնատիպ գեղեցկություն ունեցող քաղաքում, կտեսնենք Կարսի բերդը, ժամանակին Բագրատունիների թագավորանիստը, միջնադարյան "Վարդանի կամուրջը", այն վայրը, ուր Չարենցի տունն էր գտնվում, հազար տարի կանգուն և տպավորիչ Սբ. Առաքելոց եկեղեցին՝ վերածված մզկիթի: Այստեղից կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման: Վրաստան կմտնենք, կանցնենք Ջավախքով և կհատենք վրաց-հայկական սահմանը: Երեկոյան կժամանենք Երևան:
Տուրի ընդլայնված տարբերակով Մուշում առավոտյան կբարձրանանք Մուշի հին թաղ, ուր Սբ. Մարինե եկեղեցու կիսավերակն է, իսկ դիմացը՝ հայկական գերեզմանատունը: Կտեսնենք գեղեցիկ Եփրատ-Արածանին և նշանավոր Սուլուխի կամուրջը: Մշո դաշտից կբարձրանանք դեպի Բինգյոլի լեռներ, կանցնենք Խնուսի մոտով և կիջնենք Բասեն: Կկանգնենք գեղեցիկ Հովվի կամրջի մոտ, Արաքսի և Մուրցի վրա: Ապա Սարիղամիշի լեռներով և անտառներով կհասնենք Կարս, ուր կշրջենք ըստ վերոհիշյալ Կարսի ծրագրի և կբռնենք վերադարձի ուղին:ավելի մանրամասն տե՛ս

Չվացուցակ

ՕրՍկիզբԱվարտԳինՍտատուս
327 ապր. 202429 ապր. 202477'000 դրամ
34 մյս. 20246 մյս. 202477'000 դրամ
311 մյս. 202413 մյս. 202477'000 դրամ
318 մյս. 202420 մյս. 202477'000 դրամ
325 մյս. 202427 մյս. 202477'000 դրամ
31 հնս. 20243 հնս. 202477'000 դրամ
38 հնս. 202410 հնս. 202477'000 դրամ

Տուրի երթուղի / տեսարժան վայրեր


Մեծացնել տուրի քարտեզը


Այսպես են անցնում մեր տուրերը :)

Դիտեք տուրերի տեսանյութեր

որ նկարել ենք տեսարժան վայրերում Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Հայաստանում և Արցախում (Ղարաբաղում), Երուսաղեմում, Իտալիայում, Պրահայում և Վիեննայում:

Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը

*-*-*-

Բոլոր իրավունքները պահպանված են: ©“Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ) հիմնվել է 2008 թվականին:
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: