• No products in the cart.
TOP
d

2020 Ամանորը Պոլիս-Ստամբուլում

2020 Ամանորը Պոլիս-Ստամբուլում

Տուրի տեւողություն
7 օր (ամբողջական), 6 գիշեր


Համառոտ նկարագրություն
✅ ԱՄԱՆՈՐ 2020 դիմավորե՛ք գունեղ Պոլիս-Ստամբուլում (Բոսֆորի նեղուցում զբոսանավի վրա*) ⛴ 7 անմոռանալի օր. Սուրբ Սոֆիա - Դոլմաբահչե - Թոփքափը - Բոսֆոր - Իշխանաց կղզիներ - Պոլսո Հայոց Պատրիարքություն - Մեծ շուկա, թանգարաններ, մոլեր և այլ հետաքրքիր վայրեր! Մեկնում ենք 31.12-ին, տեղերը սահմանափակ են, խնդրում ենք շուտ դիմել:

31 դեկտ. 2019 
 ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է (տեղեր դեռ կան) 
Ամանոր 2020 
  • Արժեքը ներառում է
    ✔ ավիատոմս Երևանից ✈ Ուղիղ Չվերթ
    ✔ բարձրակարգ 4* հյուրանոց Ստամբուլի կենտրոնում,
    ✔ էքսկուրսիաներ, նավարկություններ, թանգարանային վճարներ (ըստ ծրագրի),
    ✔ երկար տարիների փորձ ունեցող թուրքագետ գիդի ուղեկցություն,
    ✔ օրը երկու-անգամյա լիարժեք (!) սնունդ,
    ✔ տրանսֆերներ և տրանսպորտ տուրերի ընթացքում,
    ✔ բժշկական ապահովագրություն,
    ✔ Ամանորը Բոսֆորի նեղուցում նավի վրա նշելու հնարավորություն:
  • Հյուրանոցներ
    Մարմարա 4*

Ուղևորության ծրագիր.

Օր1

Երևանից առավոտյան ուղիղ չվերթով մեկնում Ստամբուլ, տեղավորում հյուրանոցում, հանգիստ:
Զբոսանք Պոլսում. Քումքափը թաղամաս, Հայոց Պատրիարքություն, աթոռանիստ Սբ. Աստվածածին, այլ եկեղեցիներ, վարժարաններ:
☃️ Պատրաստվում ենք դիմավորել Նոր Տարին ☃️
✅ Ցանկացողները կարող են Ամանորյա ընթրիք պատվիրել Բոսֆորի նեղուցում նավի վրա (*արժեքը փաթեթում ներառված չէ):
Օր2

Ազատ օր, հնարավորություն այցելելու առեւտրի կենտրոններ կամ զվարճանքի այլ վայրեր ըստ ցանկության, օրինակ՝ շնաձկերով և ծովային կենդանիներով ակվարիում կամ Մադամ Թյուսոյի մոմե արձանների թանգարան:
Օր3

Այցելություն հռչակավոր Սուրբ Սոֆիա տաճար, դրանից հետո Օսմանյան կայսրության սիմվոլներից մեկը հանդիսացող Կապույտ մզկիթ, ազատ ժամանակ քաղաքի կենտրոնում կամ այցելություն հայտնի վայր, որ կոչվում է Ցիստեռնա բազիլիկա, որ ժամանակին Պոլսի հիմնական ջրամբարն է եղել:
Օր4

Բյուզանդիայի կայսրների ապա Օսմանյան սուլթանների հիասքանչ Թոփքափըի պալատ, ապա ժամանկին աշխարհի ամենամեծ և բազմազան ապրանքներով լի Մեծ շուկա՝ Քափալը Չարշը:
Օր5

Նավարկություն Բոսֆորի նեղուցով և Մարմարա ծովով դեպի Իշխանաց կղզիներ՝ մասնավորապես հայկական Քընալը կղզի, ուր կայցելենք հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Պտույտ Պոլսի հայտնի Եգիպտական շուկայում, որ հայտնի է իր քաղցրավենիքներով և արևելյան համեմունքներով:
Օր6

Այցելություն հայ ճարտարապետ Կարապետ Պալյանի կառուցած հռչակավոր Դոլմաբահչե պալատ, ուր ի թիվս այլ հարստությունների գտնվում են Այվազովսկու աննման կտավները: Զբոսանք հայտնի Թաքսիմ հրապարակով, Իսթիքլալ պողոտայով, Երեք Խորան հայկական եկեղեցի (Ճրագալույցի արարողություն), հայազգի հռչակավոր լուսանկարիչ Արա Գյուլերի սրճարան:
Օր7

Մասնակցություն Սուրբ Ծննդի Պատարագին Հայոց Պատրիարքության Աթոռանիստ Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում: Երեկոյան վերադարձ Երեւան:

Չվացուցակ

ՍկիզբԱվարտԳինՍտատուս
31 դեկտ. 20196 հունվ. 2020388'000 դրամԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է (տեղեր դեռ կան)

Տուրի երթուղի


Մեծացնել տուրի քարտեզը


Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը

Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2019 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: