• No products in the cart.
TOP
d

Ամանոր 2020 Վանում

Ամանոր 2020 Վանում

Տուրի տեւողություն
6 օր, 5 գիշեր


Համառոտ նկարագրություն
2020 թ. Ամանորը դիմավորե՛ք Վանում՝ Արևմտյան Հայաստանում, և տարվա առաջին օրը այցելեք չքնաղ Վանա լճի Ախթամար կղզի, որն առանձնահատուկ գեղեցիկ է ձյան ծածկի տակ! Պատմական Հայաստանում 6 գեղեցիկ օրվա ընթացքում այցելեք նաև Կարս, Անի, Բայազետ, Արճեշ, Արծկե, Խլաթ, Խոշաբ և այլ հետաքրքիր վայրեր:

30 դեկտ. 2019 
 ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է (տեղեր դեռ կան) 
Ամանոր 2020 
  • Արժեքը ներառում է
    բարձրորակ հյուրանոց Վանի կենտրոնում,
    ԱՄԱՆՈՐՅԱ ընթրիք! ☃️
    էքսկուրսիաներ, նավարկություն, թանգարանային վճարներ,
    երկար տարիների փորձ ունեցող թուրքագետ գիդի ուղեկցություն,
    բարձրակարգ տրանսպորտ, Mercedes միկրոավտոբուս,
    օրը երկու-անգամյա լիարժեք սնունդ,
    բժշկական ապահովագրություն:
  • Հյուրանոցներ
    Բայազետ / Բերկրի
    Վան
    Բայազետ / Կարս

Ուղևորության ծրագիր.

Օր1

Վաղ առավոտյան Երևանից շարժվում ենք դեպի հայ-վրացական սահման: Ձյունածածկ Ջավախքով շարունակում ենք ճանապարհը դեպի վրաց-թուրքական սահման: Արդահանի մարզ մտնելուց հետո կտեսնենք Ծովակն Հյուսիսո (Չըլդըր) լիճը, որ ձմռանը՝ սառցակալելով հատուկ գեղեցկություն ունի, ցանկացողները կարող են ձիերով սահնակ նստել: Ապա կհասնենք Կարս, ուր կտեսնենք 19-20-րդ դդ. հայերի կառուցած գեղեցիկ շենքերը, Կարսի զորեղ բերդը՝ Բագրատունիների թագավորանիստը, միջնադարյան Վարդանի կամուրջը, Եղիշե Չարենցի տան ավերակները, տպավորիչ Սբ. Առաքելոց եկեղեցին (10-րդ դար): Կշարունակենք ճանապարհը Իգդիրով դեպի Բայազետ: Գիշերակաց Բայազետի հյուրանոցում:
Օր2

Առավոտյան մեզ կողջունի վեհաշուք Արարատը: Հետո կանցնենք Թոնդրակի լեռնանցքը (Ծաղկանց լեռները) և կհայտնվենք Վասպուրական աշխարհում: Ճանապարհին կանգ կառնենք գեղատեսիլ Բերկրիի ջրվեժի մոտ (երբ այն սառչում է ձմռանը, աննման տեսք է ստանում) ապա կուղևորվենք դեպի Վան: Վան քաղաքի մուտքին կանգ կառնենք Սասնա Ծռեր էպոսի Փոքր Մհերի ժայռափոր դռան մոտ: Կհասնենք և կտեղավորվենք Վանի հյուրանոցում, որից հետո կլինի ազատ ժամանակ՝ պատրաստվում ենք Ամանորյա ընթրիքին:
☃️ Երեկոյան գեղեցիկ սեղանի շուրջ հայկական միջավայրում, հայկական պարով և երգերով պատմական Վան քաղաքում կդիմավորենք 2020 Նոր Տարին!
Օր3

☃️ 2020 թ. հունվարի 1-ին կնավարկենք Ախթամար կղզի և տարվա առաջին օրը կլինենք հռչակավոր Սուրբ Խաչ եկեղեցում: Վանա լճի ափին գտնվող ռեստորաններից մեկում կճաշակենք հայտնի վանա տառեխ ձուկ: Երեկոյան ազատ ժամանակ Վան քաղաքում:
Օր4

Հունվարի 2-ին մեզ հատուկ ծրագիր է սպասում՝ պտույտ Վանա լճի շուրջ՝ ամբողջ երկայքով, որի ընթացքում կտեսնենք Արծկե, Արճեշ, Դատվան, Խլաթ կամ Ահլաթ քաղաքները և Խոշաբի բերդը Հայոց ձորում, ուր նախահայր Հայկը տապալեց Բելին: Գիշերակաց Վանում:
Օր5

Հունվարի 3-ին կայցելենք Վասպուրական աշխարհի եպիսկոպոսանիստ Վարագավանք՝ հռչակավոր հոգևոր և կրթական կենտրոն, ապա հինավուրց Վանաբերդ, կտեսնենք անկրկնելի վանա կատուներին: Կուղևորվենք դեպի Կարս: Գիշերակաց Կարս քաղաքում:
Օր6

Հունվարի 4-ին կայցելենք մայրաքաղաք Անի, ձմռանն այն գեղեցիկ և խորհրդավոր տեսք ունի… Բագրատունյաց հռչակավոր մայրաքաղաքում կտեսնենք Մայր Տաճար, Սուրբ Փրկիչ, Առաքելոց, Տիգրան Հոնենց, Գագիկաշեն եկեղեցիները, Աշոտաշեն և Սմբատաշեն պարիսպները, Ախուրյանի կիրճը, քաղաքային շինություններ: Անիի ավերակներում պտույտից հետո կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման, կանցնենք Ջավախքով, ապա վրաց-հայկական սահման ու կվերադառնանք Երևան:

Չվացուցակ

ՍկիզբԱվարտԳինՍտատուս
30 դեկտ. 20194 հունվ. 2020135'000 դրամԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է (տեղեր դեռ կան)

Տուրի երթուղի


Մեծացնել տուրի քարտեզը


Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը

Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2019 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: