• No products in the cart.
TOP
d

2020 Նոր Տարի Երուսաղեմում

2020 Նոր Տարի Երուսաղեմում

Տուրի տեւողություն
8 օր, 7 գիշեր


Համառոտ նկարագրություն
Նշե՛ք Ամանորը ԵՐՈՒՍԱՂԵՄՈՒՄ, 8 անմոռանալի օր, ծրագրում. Երուսաղեմ, Բեթղեհեմ, Նազարեթ, Գալիլեա, Մեռյալ ծով, Հորդանան գետ, Թել-Ավիվ և բազմաթիվ հրաշալի վայրեր!Մեկնում ենք ✈️ ԵՐԵՎԱՆԻՑ ՈԻՂԻՂ չվերթով, հայկական խմբով, հայախոս գիդի ուղեկցությամբ, փաթեթի արժեքում ԹԱՔՆՎԱԾ վճարներ չկան!

26 դեկտ. 2019 
 Հավաքվում է 
Ամանոր 2020 
  • Արժեքը ներառում է
    ✔️ ավիատոմս Երևանից, ուղիղ չվերթ,
    ✔️ բարձրակարգ 4* հյուրանոց,
    ✔️ Իսրայել մուտքի վիզա,
    ✔️ բոլոր էքսկուրսիաները և մուտքի տոմսերը,
    ✔️ հայախոս գիդի ուղեկցություն,
    ✔️ օրը երկու-անգամյա լիարժեք (!) սնունդ,
    ✔️բարձրակարգ տրանսպորտ ամբողջ տուրի ընթացքում,
    ✔️ ապահովագրություն:
  • Հյուրանոցներ
    Բեթղեհեմ

Ուղևորության ծրագիր.

Օր1

Երևանից մեկնում Թել Ավիվ։ Տեղավորում հյուրանոցում` Բեթղեհեմում, հանգիստ։
Օր2

Բեթղեհեմ. Սուրբ Ծննդյան տաճար, ուր քարայրում ծնվել է Քրիստոսը։ Քարայրի վրա կառուցված է Սուրբ Ծննդյան տաճարը։ Սուրբ Ծննդյան տաճարի հայկական հատված, Սուրբ Հակոբ եկեղեցի: Կաթի քարայր, այստեղ Աստվածածինը կաթ է տվել Քրիստոսին, կաթի կաթիլ է ընկել գետնին եւ քարայրը սպիտակել ու սկսել է բերրիություն ու հաջողություն տալ կանանց։ Շրջայց Բեթղեհեմում։
Օր3

Երուսաղեմ. քաղաքի տեսարան, Հարության տաճար (Տիրոջ Գերեզմանի տաճար), Սիոն լեռ, Գողգոթա` Քրիստոսի խաչելության վայր, Համբարձման լեռ` Քրիստոսը հարությունից 40 օր հետո համբարձվել է այս լեռան վրայից, Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցի (Աստվածամոր գերեզման), Գեթսեմանի այգի (ուր Քրիստոսն աղոթել է մատնությունից առաջ), Ազգերի եկեղեցի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Գրիգոր Լուսավորիչը այստեղ 7 տարի ճգնել է, որից հետո նոր մտել Քրիստոսի գերեզման), Հանդերձից բաժանման մատուռ, Հռոմեական շրջանի Երուսաղեմի փողոց, հրեական թաղամաս, սինագոգ, Լացի պատ, այստեղ կառուցված է եղել Դավթի մեծ տաճարը, որից ներկայում մնացել է միայն արեւմտյան պատը, որն էլ կոչվում է Լացի պատ, իսկ տաճարի տեղում կանգնած է մահմեդականների սրբություն Ալ Աքսա մզկիթը:
Օր4

Գալիլեա, Նազարեթ և Հորդանան գետ. Աստվածամոր Ավետման եկեղեցի, այստեղ է գտնվում Աստվածամոր տունը, որի վրա կառուցված է շքեղ կաթոլիկ եկեղեցի, Սուրբ Հովսեփ եկեղեցի, այստեղ է գտնվել Հայր Հովսեփի տունը, Թաբղայի հացի ու ձկան բազմացման եկեղեցի, որ նվիրված է Քրիստոսի հրաշքին, որի ըթնացքում 2 ձուկն ու 5 հացն այնքան բազմացրեց, որ դրանով 5000 մարդ կերակրվեց, Սուրբ Պետրոսի եկեղեցի, Գալիլեայի լիճ, այս լճում Քրիստոսը հանդարտեցրել է ալեկոծությունն ու քայլեր ջրի վրայով։ Հորդանան գետ, ուր Հովհաննես Մկրտիչը մկրտել է Հիսուս Քրիստոսին։
Օր5

Հայկական Երուսաղեմ. շրջայց Երուսաղեմի կենտրոնում, Երուսաղեմի հայկական թաղամաս, Սուրբ Հակոբյանց առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ գտնվում է Սուրբ Հակոբ առաքյալի գլուխն ու Հակոբ տեառնեղբոր մարմինը։ Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի, որը համարվում է Քրիստոսի առաջին բանտը, Փրկչի եկեղեցի` Քրիստոսի երկրորդ բանտը, Հայոց պատրիարքարան, Ժառանգավորաց Վարժարան։
Օր6

Ուղեւորություն Մեռյալ ծով, շատերը համարում են, թե աշխարհի ամենաօգտակար ջուրը հենց այս լճում է: Լիճը ծովի մակարդակից 430 մետր ներքեւ է գտնվում` Իսրայելի ու Հորդանանի սահմանագծին։ Բուժական հանգիստ Մեռյալ Ծովում։
✅ ԱՄԱՆՈՐՅԱ ԾՐԱԳԻՐ
Օր7

Ազատ ծրագիր. տարբեր վայրերի այցելության հնարավորություն ըստ խմբի ցանկության։
Օր8

Թել Ավիվ–Յաֆֆո. շրջայց քաղաքում, պատմական նավահանգիստ, Սուրբ Պետրոս եկեղեցի եւ այլ տեսարժան վայրեր։ Վերադարձ Երեւան։

Չվացուցակ

ՍկիզբԱվարտԳինՍտատուս
26 դեկտ. 20192 հունվ. 2020480'000 դրամ 430՛000 դրամՀավաքվում է
16 հունվ. 202023 հունվ. 2020461'000 դրամ 430՛000 դրամ Սուրբ Ծնունդ 2020<Հավաքվում է

Տուրի երթուղի


Մեծացնել տուրի քարտեզը


Մեզ հետ ճանապարհորդած մարդկանց կարծիքը

Բոլոր իրավունքները պահպանված են: © 2008-2019 “Նարեկավանք Տուր” ("Էն-Վի Տուր" ՍՊԸ):
Վեբ կայքի ամբողջ բովանդակությունը` այդ թվում ապրանքային նշանը, դիզայնը, տեքստը, գրաֆիկական պատկերները, լուսանկարները և այլն, “Նարեկավանք Տուր” հեղինակային իրավունքն են:
Բովանդակության որևէ մաս չի կարող վերարտադրվել որևէ կերպ և որևէ միջոցով` էլեկտրոնային կամ այլ, առանց “Նարեկավանք Տուր”-ի նախնական գրավոր թույլտվության: